Վրաստանի իշխանությունները որոշել են թույլատրել երկիր մուտք գործել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիներին, բայց միայն ուղիղ ավիաչվերթներով՝ հայտարարել է Վրաստանի վարչապետի խոսնակ Իրակլի Չիկովանին: Այս երկրներից ժամանող քաղաքացիները երկշաբաթյա կարանտին չեն անցնի: Այցելուները պետք է տեղեկատվություն տրամադրեն, թե Վրաստան ժամանելուց առաջ երկու շաբաթվա ընթացքում եղել են այլ երկրում: Վրաստանի սահմանը շանունակում է փակ մնալ Ավստրիայի, Բելգիայի, Մալթայի, Բուլղարիայի, Դանիայի, Նորվեգիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և Հունգարիայի համար:
Որոշակի նախապայմաններով Վրաստանի համար սահմանները բացած ԵՄ այլ երկրների քաղաքացիները և ռեզիդենտները նույնպես կկարողանան այցելել Վրաստան, բայց պետք է կարանտին անցնեն իրենց հաշվին:
Կառավարությունը որոշել է նաև գործնական այցերի պայմանները: Ցանկացած երկրի քաղաքացի կկարողանա այցելել երկիր՝ վճարելով երկշաբաթյա կարանտինի կամ PCR թեստի (յուրաքանչյուր 72 ժամը մեկ՝ երկու շաբաթվա ընթացքում) համար:
Պարտադիր երկշաբաթյա կարատնտինը չի չեղարկվում երկիր վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար: Վրաստանի ցամաքային սահմանները մնում են փակ: