Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ե­թե ձկ­նոր­սու­թ­յան խա­ղի կա­նոն­նե­րը փոխ­վեն ու տա­րած­վեն բո­լո­րի վրա, պատ­կերն այլ կլի­նի»

«Ե­թե ձկ­նոր­սու­թ­յան խա­ղի կա­նոն­նե­րը փոխ­վեն ու տա­րած­վեն բո­լո­րի վրա, պատ­կերն այլ կլի­նի»
08.09.2020 | 00:19

Կա­նա­չած Սևա­նի, լճի ա­փա­մերձ տա­րածք­նե­րի ա­պօ­րի­նի շի­նու­թ­յուն­նե­րի, ան­տա­ռա­ծածկ հատ­ված­նե­րի մաքր­ման աշ­խա­տանք­նե­րի, ինչ­պես նաև ձկ­նոր­սու­թ­յան թե­մա­յի շուրջ «Ի­րա­տե­սը» զրու­ցել է Ազ­գա­յին ժո­ղո­վի «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թ­յան պատ­գա­մա­վոր ՎԱ­ՐԱԶ­ԴԱՏ ԿԱ­ՐԱ­ՊԵՏ­ՅԱ­ՆԻ հետ:

-Այս տա­րի նույն­պես, ցա­վոք, չհա­ջող­վեց խու­սա­փել Սևա­նի կա­նա­չու­մից: Դեռ նա­խորդ տա­րի իշ­խա­նու­թյու­նը խո­սում էր հա­մա­լիր աշ­խա­տանք­նե­րի մա­սին, ո­րոնք էլ պետք է նվա­զեց­նեին կա­նաչ­ման ռիս­կը: Մինչ այժմ ի՞նչ աշ­խա­տանք­ներ են տար­վել:
-Սևա­նի կա­նաչ­ման խն­դի­րը մեկ տա­րում հնա­րա­վոր չէ լու­ծել, և մեկ տա­րում ի­րա­կա­նաց­վող մի­ջո­ցա­ռում­նե­րով հնա­րա­վոր չէ կան­խել այդ գոր­ծըն­թա­ցը: Այն ա­ռա­ջա­ցել ու զար­գա­ցել է տա­րի­նե­րի ըն­թաց­քում, խնդ­րի վե­րա­ցու­մը նույն­պես տա­րի­նե­րի ըն­թաց­քում պետք է տե­ղի ու­նե­նա: Սևա­նի հետ կապ­ված ա­մե­նա­կարևոր խն­դի­րը ջրի մաք­րու­թյունն է: Այս տա­րի նա­խա­րա­րու­թյու­նը ջրի ո­րա­կա­կան չա­փո­րո­շի­չը կմ­շա­կի, մենք կդ­նենք այդ չա­փո­րո­շի­չը որ­պես թի­րախ և կգ­նանք դրա ուղ­ղու­թյամբ: Մնա­ցած բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րը, ո­րոնք պետք է ի­րա­կա­նաց­վեն Սևա­նում, բխե­լու են այդ գերն­պա­տա­կից: Լճի ջրի մաք­րու­թյուն՝ նշա­նա­կում է լի­ճը թափ­վող գե­տե­րի մաք­րու­թյուն, հետևա­բար, մաքր­ման կա­յան­նե­րը պետք է կա­ռուց­վեն խո­շոր գե­տե­րի, խո­շոր քա­ղաք­նե­րի կո­յու­ղի­նե­րի վրա: Մենք՝ որ­պես այդ ա­վա­զա­նում ապ­րող բնա­կիչ­ներ, պետք է սկ­սենք մտա­ծել թու­նա­քի­մի­կատ­նե­րի օգ­տա­գործ­ման մա­սին. լի­ճն են թափ­վում մեծ քա­նա­կու­թյամբ ա­զոտ և ֆոս­ֆոր, ո­րոնք էլ սնում են այդ կապ­տա­կա­նաչ ջրի­մուռ­նե­րին:
Մյուս խն­դի­րը լճի ջրի տա­քու­թյունն է, ե­թե տա­րին տաք է լի­նում, լճի ջու­րը շատ է տա­քա­նում, ինչն էլ նպաս­տում է այդ ջրի­մուռ­նե­րի ա­րագ բազ­մաց­մա­նը: Այս տա­րի, պայ­մա­նա­վոր­ված բա­վա­կան սա­ռը ե­ղա­նա­կով, կապ­տա­կա­նաչ ջրի­մուռ­նե­րի բա­վա­կան թույլ երևա­կում­նե­րի ա­կա­նա­տես ե­ղանք:
Հար­ցի լու­ծում­նե­րից է ջրի մա­կար­դա­կի բարձ­րա­ցու­մը: Այն պետք է բարձ­րա­նա այն­քան, որ լճի ջրի ծա­վա­լը շա­տա­նա, և ջու­րը չհասց­նի այն­քան տա­քա­նալ, որ ջրի­մուռ­նե­րը բազ­մա­նան: Լու­ծում­նե­րից մյու­սը ա­փե­րի բարձ­րա­ցումն ու ա­փա­մերձ տա­րածք­նե­րի մաք­րումն է: Նա­խա­րա­րու­թյան հետ քն­նար­կել ու ա­ռա­ջար­կել ենք բյու­ջե­տա­յին հայ­տի մեջ փո­փո­խու­թյուն մտց­նել առ այն, որ «Սևան ազ­գա­յին պար­կին» զի­նենք հա­մա­պա­տաս­խան տեխ­նի­կա­յով: Դա՝ այն նպա­տա­կով, որ Սևա­նի մաքր­ման աշ­խա­տանք­նե­րը ոչ թե մաս­նա­վոր ինչ-որ ըն­կե­րու­թյան պատ­վի­րա­կենք, այլ «Սևան ազ­գա­յին պար­կին»: Բա­ցի այդ, Հա­յաս­տա­նում այժմ մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն­ներ չկան, որ, օ­րի­նակ, լճի տակ ան­ցած կոճ­ղե­րը հա­նե­լու հա­մար հա­մա­պա­տաս­խան տեխ­նի­կա ու­նե­նան, դրա հա­մար ազ­գա­յին պար­կը պետք մաս­նա­գի­տա­նա նաև այդ ուղ­ղու­թյամբ և իր վրա վերց­նի այդ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը:
-Դեռ նա­խորդ տա­րի խոս­վում էր ա­փա­մերձ տա­րածք­նե­րը ծա­ռե­րից ու ծա­ռար­մատ­նե­րից ա­զա­տե­լու մա­սին: Ի՞նչ աշ­խա­տանք է տար­վել այդ ուղ­ղու­թյամբ:
-Վար­դե­նի­սի հատ­վա­ծում մոտ 70 հա տա­րածք է մաքր­վել, բայց ինչ­քան խո­րա­նում ենք այդ տա­րած­քի մաքր­ման գոր­ծըն­թա­ցի մեջ, տես­նում ենք, որ նոր չա­փագ­րում­նե­րի կա­րիք կա, քա­նի որ նախ­կի­նում հատ­ված ծա­ռե­րի կոճ­ղե­րը դեռ ջրի մեջ են, լավ չեն մաքր­վել: Պե­տա­կան տեն­դեր­նե­րը շա­հած մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն­ներն այժմ կա­տա­րում են չա­փագր­ման այդ աշ­խա­տանք­նե­րը: Լճի մա­կար­դա­կի ան­գամ չն­չին բարձ­րաց­ման հետ խն­դիր­ներն էլ են «բարձ­րա­նում»: Ջու­րը լց­վում է ա­փա­մերձ ան­տառ­նե­րի մեջ, այդ ան­տառ­նե­րը պետք է տե­ղա­փոխ­վեն և կտր­վեն, դրա հա­մար էլ է տեխ­նի­կա պետք: Խն­դիր են նաև Սևա­նի շուր­ջը ե­ղած բո­լոր շի­նու­թյուն­նե­րը. պետք է ու­նե­նան շի­նա­րա­րու­թյան թույ­լտ­վու­թյուն և կո­յու­ղաջ­րե­րի մաքր­ման կա­յան­ներ:
-Այժմ շատ է խոս­վում Սևա­նի ա­փա­մերձ հատ­ված­նե­րում առ­կա ա­ռանձ­նատ­նե­րի մա­սին, ո­րոնք այս կամ այն պաշ­տո­նյա­յին են պատ­կա­նում: Դրանք քան­դե­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը քա­ղա­քա­կան շա­հար­կում­նե՞ր են, թե՞ խո­սակ­ցու­թյուն:
-1905 մետ­րից ցածր տե­ղա­կայ­ված շի­նու­թյուն­նե­րի ա­պա­մոն­տա­ժու­մը թե՛ նա­խա­րա­րու­թյան, թե՛ ազ­գա­յին պար­կի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից պետք է լի­նի: Հի­մա բազ­մա­թիվ շի­նու­թյուն­ներ կան, ո­րոնք լճի մեջ են, քա­նի որ տա­րի­ներ շա­րու­նակ ան­տեր են ե­ղել: Լի­ճը բարձ­րա­ցել է, և այդ շի­նու­թյուն­նե­րը մնա­ցել են լճի մեջ: Դրանց մի մա­սի ա­պա­մո­տա­ժու­մը, որ հա­մայն­քա­պատ­կան են կամ պե­տա­կան, ար­դեն սկս­վել է: Իսկ նրանք, որ մաս­նա­վոր սե­փա­կա­նու­թյուն են, մյուս տա­րի կա­պա­մոն­տաժ­վեն:
-Գա­լով ձկ­նոր­սու­թյան թե­մա­յին՝ ի՞նչ ա­նել, որ Սևա­նի ձկ­նա­յին պա­շար­նե­րին վտանգ չս­պառ­նա: Մի կող­մից՝ տե­ղա­ցի­նե­րը ձկ­նոր­սու­թյամբ սո­ցիա­լա­կան հարց են լու­ծում, մյուս կող­մից՝ վտանգ­վում է սի­գի պա­շա­րը:
-Ման­րա­ձու­կը, ի­հար­կե, չպետք է որ­սալ: Եվ հենց այդ պատ­ճա­ռով է, որ պետք է ար­գե­լել փոքր տրա­մա­չա­փի ուռ­կան­նե­րի ար­տադ­րու­թյու­նը կամ ներկ­րու­մը Հա­յաս­տան: Կարևոր է նաև ձկ­նոր­սու­թյամբ չզ­բաղ­վել սի­գի կամ իշ­խա­նի ձվադր­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Մյուս սահ­մա­նա­փա­կում­նե­րի հա­մար մեզ պետք է լուրջ գի­տա­կան միտք: Օ­րի­նակ՝ տա­րե­կան ինչ­քա՞ն ձուկ որ­սալ: Այս հար­ցին պա­տաս­խա­նե­լու հա­մար պետք է հաս­կա­նանք, թե այս պա­հին Սևա­նում ինչ­քան ձուկ կա, բայց մենք այդ հար­ցի պա­տաս­խա­նը չու­նենք: Ինչ վե­րա­բե­րում է տե­ղա­ցի­նե­րի՝ ձուկ որ­սա­լու թե­մա­յին, ա­պա վս­տա­հեց­նում եմ՝ ճիշտ աշ­խա­տան­քի դեպ­քում կա­րե­լի է ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի գալ: Ե­թե ձկ­նորս­նե­րին ա­սենք՝ սա է նոր մո­դե­լը, նրանք պատ­րաստ են գնա­լու երկ­խո­սու­թյան: Մար­դուն որ­սա­գող, ձկն­գող չպետք է ան­վա­նենք, պետք է խա­ղի կա­նո­նը փո­խել, որ այն տա­րած­վի բո­լո­րի վրա:


Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 8671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ