Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մարուքյանը՝ Ծառուկյան-Փաշինյան բանավեճի մասին

Մարուքյանը՝ Ծառուկյան-Փաշինյան բանավեճի մասին
18.09.2020 | 22:08

Ինչ տեղի է ունենում, ամեն ինչ քաղաքական ենթատեքստ և նպատակ ունի, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ծառուկյան-Փաշինյան հեռակա բանավեճին, ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Չեմ ցանկանում մտնել 2 նախկին գործընկերների տարածք, որովհետև երբ նրանք հուշագիր էին ստորագում, ինձ չէին հարցնում, երբ բանավիճում էին, ինձ չէին հարցնում: Իմ անելիքն այդտեղ չկա», - ասաց նա: Պատգամավորը նկատեց, որ քաղաքական դեբատի մակարդակը պետք է պահվի, «Բայց երբ քեզ սկսում են խփել գոտկատեղից ներքև, ինչ-որ իրավիճակում պատասխանդ դառնում է գոտկատեղից ներքև»:

Դիտվել է՝ 2087

Մեկնաբանություններ