Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնի 13 թեկնածու կա

Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնի 13 թեկնածու կա
18.09.2020 | 22:10

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։ Թեկնածուները 13-ն են.


1. Վարդան Ալեքսանյան` 2015-2019 թթ․ «Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր:
2. Ստեփան Մարտիրոսյան` 2016-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր:
3. Վազգեն Ավետյան` 2016-2020 թթ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական:
4. Հովհաննես Թովմասյան` 2018-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար:
5. Արթուր Սահակյան`Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար եւ հեռուստամեկնաբան, «30 minutes» (AMGA TV, Գլենդեյլ, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ եւ վարող:
6. Ռուդիկ Տեր-Գալստյան`«Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր:
7. Հովհաննես Մովսիսյան` ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն:
8. Արմեն Սարգսյան`տեղեկատվության ոլորտի եւ մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար:
9. Արմեն Պահլավունի` Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար:
10. Ռուբեն Թումանյան` ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր:
11. Արման Չիլինգարյան` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 2013-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր:
12. Նունե Էլմասյան` 2000-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր:
13. Արմեն Ահարոնյան` 2003-2009 թթ․ Հանրային հեռուստաընկերություն, հեռուստաօպերատոր:
Մրցութային հանձնաժողովը 5 աշխատանքային օրում կուսումնասիրի փաստաթղթերը եւ որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց:

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ