Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իր հետ­մա­հու ա­զա­տամ­տու­թ­յու­նը կի­սեց Սեն գե­տի ա­լիք­նե­րի հետ

Իր հետ­մա­հու ա­զա­տամ­տու­թ­յու­նը կի­սեց Սեն գե­տի ա­լիք­նե­րի հետ
25.09.2020 | 00:09

2018 թվա­կան. Փա­րի­զի Սեն գե­տին է հան­ձն­վում հու­լի­սի 9-ին մա­հա­ցած Կա­րեն Ա Սի­մո­նյա­նի ա­ճյու­նա­փո­շին՝ ի փո­խա­րեն ա­ճյու­նա­սա­փո­րի ամ­փոփ­վե­լու։ Այս­պի­սին է ե­ղել գրո­ղի, թարգ­ման­չի, հան­րա­յին գործ­չի վեր­ջին ցան­կու­թյու­նը, այլ խոս­քով` ինք­նա­հանձ­նա­րա­րու­թյու­նը: Ինչ­պես ի­րեն էինք դի­մում՝ Կա­րեն Ա­րա­մի­չը, չգի­տեմ, ար­դյոք գի­տե՞ր, որ իր վեր­ջին հան­գր­վա­նում «հան­դի­պե­լու է» ավ­ստ­րիա­ցի մե­ծա­նուն բա­նաս­տեղծ Պաուլ Ցե­լա­նին, ո­րը 1970 թ. ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծեց՝ նետ­վե­լով Սեն գե­տի թվա­ցյալ հան­դար­տա­հուն, բայց հուժ­կու ա­լիք­վող ջրե­րի ան­սահ­մա­նու­թյան մեջ… Չգի­տեմ, հի­շու՞մ էր մահ­վա­նից ա­ռաջ, բայց ի­րեն ժա­մա­նա­կին պատ­մել եմ։ Ո­գեշ­նչ­ված էր Ցե­լա­նի տո­ղե­րով.
Մա­հը գեր­մա­նա­ցի մի վար­պետ է, քո մա­զե­րը մոխ­րե են, Մար­գա­րիտ…
Տա­րի­ներ ա­ռաջ էր. «Սո­վե­տա­կան Հա­յաս­տան» (հե­տա­գա­յում` «Վե­րածն­ված Հա­յաս­տան») հան­դե­սի գլ­խա­վոր խմ­բագ­րի տե­ղա­կալն էր, այդ օ­րե­րին այն­քան չարչ­րկ­ված գա­ղա­փա­րա­խո­սու­թյան պայ­ման­նե­րում իր շուրջն էր խմ­բել նվի­րյալ աշ­խա­տա­կազմ և Սփյուռ­քի ու Հա­յաս­տա­նի միջև հան­դե­սը թերևս ա­մե­նա­հու­սա­լի կա­մուրջն էր փախ­հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, Սփյուռ­քի մշա­կու­թա­յին հան­րա­յին, ի վեր­ջո, ինք­նու­թյան պահ­պան­ման ա­ռու­մով և ցայ­սօր ան­գե­րա­զանց դե­րա­կա­տա­րում ու­նե­ցավ: ՈՒր էր, թե մե­րօ­րյա օդն ի կախ բարձ­րա­ձայ­նող «ջուր ծե­ծող­նե­րին», նախ և ա­ռաջ Սփյուռ­քի հանձ­նա­կա­տա­րի գրա­սե­նյա­կին, ու­սա­նե­լի լի­նեին ան­ցյա­լի դա­սե­րը՝ Սփյուռ­քի հետ հա­րա­բեր­վե­լու աշ­խար­հըն­կա­լու­մը…


Սփյուռ­քա­հա­յու­թյան հետ կա­պե­րի կո­մի­տեի շեն­քի իր աշ­խա­տա­սե­նյա­կում մեր բա­նա­վե­ճե­րը շա­րու­նա­կա­կան էին: 90-ա­կան թվա­կան­ներն էին, իմ հոդ­ված­նե­րը սի­րով էր կար­դում, տպագ­րում ու միշտ հարց­նում էր. «Հա­յե­րե­նը որ­տե­ղի՞ց ես սո­վո­րել», հե­տո ժպ­տա­լով շա­րու­նա­կում. «Ինձ չես կա­րող շփո­թեց­նել, արևմտա­հա­յե­րե­նից ես գա­լիս»։ Ի պա­տաս­խան իր հար­ցու­մի` ես միշտ «պատ­րաս­տի» պա­տաս­խան ու­նեի. «Սո­վո­րել եմ Գա­րե­գին Նժ­դե­հից, Վահ­րամ Փա­փա­զյա­նից…»։ Գո­հու­նակ ժպի­տով, ակ­նո­ցը մատ­նե­րով «խա­ղաց­նե­լով» լռում էր։


1988 թվա­կա­նի հու­նի­սյան մի օր «ճա­կա­տագ­րա­կան» էր. հիմք դր­վեց իմ հրա­տա­րակ­չա­կան գոր­ծու­նեու­թյա­նը։ Ա­ռա­վոտ կա­նուխ հե­ռա­խո­սա­զանգ. «Շտապ ա­րի, սպա­սում եմ»։ Կա­րեն Սի­մո­նյանն էր. նշա­նակ­վել էր մա­մու­լի կո­մի­տեի նա­խա­գահ։ Մտ­նում եմ իր աշ­խա­տա­սե­նյակ, և միան­գա­մից, ի­րեն բնո­րոշ, աշ­խա­տու­նակ մար­դուն վա­յել «մար­տահ­րա­վե­րով». «Հրա­տա­րակ­չու­թյուն ենք ստեղ­ծել՝ «Ա­զատ խոսք», ի՞նչ ու­նես մտ­քիդ գզ­րոց­նե­րում»։ Ա­ռանց հա­պա­ղե­լու, բայց փոքր-ինչ կաս­կա­ծամ­տե­լով ա­սում եմ. «Նժ­դե­հի վա­վե­րագ­րե­րը»։ Եվ սկս­վեց մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը. մեկ տա­րի անց հրա­տա­րակ­վեց «Ա­զատ խոսք» հրա­տա­րակ­չու­թյան ա­ռա­ջին հա­տո­րը` Վար­դան Գևոր­գյա­նի «Լեռ­նա­հա­յաս­տա­նի հե­րո­սա­մար­տը» վա­վե­րագ­րե­րի ժո­ղո­վա­ծուն՝ «Ե­ռա­գույ­նը կար­միր լա­թի դեմ» իմ ա­ռա­ջա­բա­նով, ա­ռա­ջի­նը մեր ի­րա­կա­նու­թյան մեջ՝ 50000 տպա­քա­նա­կով, ինչն ան­նա­խա­դեպ էր։ Հե­տա­գա­յում` «Դրո» հա­վա­քա­ծուն և Ռա­ֆա­յել Իշ­խա­նյա­նի «Եր­րորդ ու­ժի բա­ցա­ռու­մը» ժո­ղո­վա­ծուն։ Այ­նու­հետև… հա­մա­տա­րած լռու­թյուն իր ան­վան շուր­ջը, օ­տա­րու­թյա՞ն, թե՞ օ­տար­վա­ծու­թյան տա­րի­ներ մինչև մա­հը, չնա­յած Փա­րի­զի «Յա­ռաջ» օ­րա­թեր­թում հա­ճախ էր տպագ­րում ազ­գա­յին, մշա­կու­թա­յին հոդ­ված­ներ. նույն Կա­րեն Ա Սի­մո­նյա­նի ոճն էր՝ կուռ, հա­յե­ցիու­թյամբ տո­գո­րուն, հատ­կա­պես առ մես­րո­պյան ուղ­ղագ­րու­թյունն ու­նե­ցած ու­րույն, գու­ցե և ինք­նօ­րի­նակ, վե­րա­բեր­մուն­քով: Բայց Կա­րեն Ա Սի­մո­նյա­նի դի­ման­կա­րը գո­նե ո­րո­շա­պես ամ­բող­ջա­կան չի լի­նի, ե­թե չհա­վե­լեմ նրա գոր­ծու­նեու­թյան այն տա­րի­նե­րից ո­րոշ ման­րա­մաս­ներ, երբ դեռ չէի ճա­նա­չում, բայց ծա­նոթ էի որ­պես գրո­ղի: «Ներ­սես Մա­ժան դե­ղա­գոր­ծը», «Ցտե­սու­թյուն, Նա­թա­նա­յել» և մյուս ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը կար­դա­ցել էի զար­ման­քով. մեր գրա­կան ի­րա­կա­նու­թյան մեջ ֆան­տաս­տի­կա­յի գրա­կան ժան­րը «զար­գա­ցում» չէր ապ­րում, ե­թե չհաշ­վենք Ա­շոտ Շայ­բո­նի եր­կե­րը, ո­րոնք 60-70-ա­կան թվա­կան­նե­րին այն­քան էլ չէին խրա­խուս­վում տի­րող սոց­ռեա­լիզ­մի օ­րե­րին։ Բայց կար­ծես թե Կա­րեն Ա Սի­մո­նյանն ի­րա­կա­նու­թյան դեմ իր ներ­քին պայ­քա­րը մղե­լու հա­մար հատ­կա­պես այդ ժանրն էր ընտ­րել՝ հա­մախմ­բե­լով իր շուր­ջը ե­րի­տա­սարդ, ֆան­տաս­տի­կա­յով գրե­թե ար­բե­ցած Ռուս­լան Սա­ղա­բա­լյա­նին, Հայկ Հա­րու­թյու­նյա­նին, Սամ­վել Դի­լա­նյա­նին։ Ստեղծ­վել էր մի մի­ջա­վայր հատ­կա­պես այն տա­րի­նե­րին, երբ «Սո­վե­տա­կան գրող» հրա­տա­րակ­չու­թյան բաժ­նի վա­րիչն էր, հե­տա­գա­յում` ռու­սա­լե­զու «Լի­տե­րա­տուր­նա­յա Ար­մե­նիա» հան­դե­սի գլ­խա­վոր խմ­բա­գի­րը։ Եվ վերս­տին չենք կա­րող շր­ջան­ցել նա­խա­ղա­րա­բա­ղյան շարժ­ման օ­րե­րը. Ղա­րա­բա­ղյան հա­մա­ժո­ղովր­դա­կան զար­թոն­քին նա­խոր­դել էր Կա­նաչ­նե­րի շար­ժու­մը, Կա­րեն Ա Սի­մո­նյա­նը ա­ռաջ­նագ­ծում էր, տևա­պես ապ­րած ներ­քին պայ­քա­րի աս­պա­րե­զը այլ հո­րի­զոն­ներ էր ցու­ցա­նել գրո­ղին, ազ­գա­յին խն­դիր­նե­րով ապ­րող մար­դուն։ Իսկ մինչ այդ ռու­սե­րեն հրա­տա­րակ­վող «Նշա­նա­վոր մարդ­կանց կյան­քը» մե­ծա­համ­բավ մա­տե­նա­շա­րով, ի զար­մանս հայ գրա­կան-պաշ­տո­նա­կան չի­նով­նի­կու­թյան, Մոսկ­վա­յում տպագր­վել էր «Մի­քա­յել Նալ­բան­դյան. ա­զա­տու­թյան աս­պե­տը» վե­պը, ո­րի բնա­գի­րը հե­տա­գա­յում հրա­տա­րակ­վեց «Է­դիտ պրինտ» հրա­տա­րակ­չու­թյան տնօ­րեն Մկր­տիչ Կա­րա­պե­տյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ:


Ա­սում են՝ յու­րա­քան­չյուր մարդ, մա­նա­վանդ լիա­րյուն, ինք­նայր­վող մտա­վո­րա­կան, իր կեն­սա­կեր­պի գե­րին է ու հրա­մա­նա­տա­րը: Կա­րեն Ա Սի­մո­նյա­նի պա­րա­գա­յին հա­վե­լեմ, նա նաև զին­վոր-հրա­մա­նա­տա­րի տա­ղան­դով էր օժտ­ված, միշտ ա­ռաջ­նագ­ծում լի­նե­լու ինք­նա­զո­հա­բեր սի­րով, ան­զի­ջում նույ­նիսկ մտե­րիմ­նե­րի հետ, միշտ ցան­կա­լին ի­րա­կա­նու­թյուն տես­նե­լու լա­վա­տե­սու­թյամբ տրա­մա­դիր՝ մինչև վեր­ջին պա­հը իր ապ­րած օ­րե­րի, մինչև հի­մա իր հետ­մա­հու ա­զա­տամ­տու­թյու­նը կի­սե­լով Սեն գե­տի ա­լիք­նե­րի հետ, ինչ­պես իր բա­ցա­ռիկ թարգ­մա­նու­թյամբ հրա­տա­րակ­ված Մեր­վի­լի «Մո­բի Դիք» վե­պի ծո­վագ­նաց­նե­րը, որ մշ­տա­պես մահ էին փնտ­րում ծո­վե­րում, օվ­կիա­նոս­նե­րում և այն գտ­նում էին միայն ի­րա­կան կյան­քում...

Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 2884

Մեկնաբանություններ