Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պա­տե­րազ­մի թաքն­ված շա­հա­ռու­նե­րը

Պա­տե­րազ­մի թաքն­ված շա­հա­ռու­նե­րը
23.10.2020 | 00:39

Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի յու­րա­հատ­կու­թյուն­նե­րից մեկն էլ այն է, որ այս­տեղ են բախ­վում գեր­տե­րու­թյուն­նե­րի և խո­շոր խա­ղա­ցող­նե­րի շա­հե­րը։ Ար­ցա­խը դար­ձել է շա­հե­րի ճշգրտ­ման, հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հս­տա­կեց­ման թա­տե­րա­բեմ, որ­տեղ ա­մեն մեկն իր դիր­քերն է փոր­ձում տա­րա­ծաշր­ջա­նում ամ­րաց­նել։ Պա­տե­րազ­մի քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րին այս օ­րե­րին հա­ճախ են անդ­րա­դառ­նում, երևա­ցող դե­րա­կա­տար­նե­րին ևս, սա­կայն այս պա­տե­րազմն ու­նի նաև տն­տե­սա­կան բա­ղադ­րիչ և թաքն­ված շա­հա­ռու­ներ, ո­րոնք այ­լոց ձեռ­քով շա­գա­նակ­ներ են հա­նում կրա­կից՝ հնա­րա­վո­րինս ստ­վե­րում մնա­լով։ Ադր­բե­ջա­նա­կան նավ­թի ու գա­զի գոր­ծոնն ա­ռա­ջին հա­յաց­քից երկ­րոր­դա­կան, բայց ոչ պա­կաս էա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի այս պա­տե­րազ­մում։ Միայն ադր­բե­ջա­նա­կան այն կեղծ հայ­տա­րա­րու­թյու­նը, թե հայ­կա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը պատ­րաստ­վում են հար­վա­ծելու Բա­քու-Թի­բի­լի­սի-Ջեյ­հան նավ­թա­մու­ղին (չնա­յած ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը մեկ ան­գամ չէ, որ հեր­քել է այդ սադ­րիչ տե­ղե­կու­թյու­նը), խախ­տում է ողջ Եվ­րո­պա­յի ան­դոր­րը, նրանք հաս­կա­նում են, որ այս պա­տե­րազ­մը կա­րող է ու­ղիղ ի­րենց շա­հե­րին հար­վա­ծել։


Ակն­հայտ է, որ այ­սօր Եվ­րո­պա­յին ա­վե­լի շատ այս նավ­թա­մու­ղի խն­դիրն է հու­զում, քան հեր­թա­կան ցե­ղաս­պա­նու­թյան ա­ռաջ կանգ­նած հա­յե­րի հար­ցը։ Նրանց հան­ցա­վոր լռու­թյու­նը շատ խո­սուն է։ Ամ­բող­ջո­վին նավ­թա­յին հեն­քով կա­ռուց­ված Ադր­բե­ջա­նի տն­տե­սու­թյան հա­մար կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն է իր վե­րահս­կո­ղու­թյան գո­տում պա­հել «ոս­կե հոր­թը»՝ Բա­քու-Թբի­լի­սի-Ջեյ­հան նավ­թա­մու­ղը։ Դեռևս 1999-ին, Լոն­դո­նում Բա­քու-Թբի­լի­սի-Ջեյ­հան նավ­թա­մու­ղի կա­ռուց­ման պայ­մա­նագ­րի կն­քու­մից հե­տո, Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Հեյ­դար Ա­լիևը հայ­տա­րա­րեց. «Այս խո­ղո­վա­կա­շա­րով ոչ թե նավթ է հո­սե­լու, այլ քա­ղա­քա­կա­նու­թյուն»: ՈՒ հի­մա նաև այդ քա­ղա­քա­կա­նու­թյան թե­լադ­րան­քով է պա­տե­րազ­մը։


Այն եր­կր­նե­րը, ո­րոնց նավ­թա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ են Ադր­բե­ջա­նի խո­ղո­վա­կա­շա­րե­րը, ա­մե­նա­մեծ շա­հագր­գիռ կողմն են, որ այս պա­տե­րազ­մում Ադր­բե­ջա­նը հաղ­թի և տա­րա­ծաշր­ջա­նում ա­վե­լի ա­մուր դիր­քեր զբա­ղեց­նի։ Դրանց մեջ գլ­խա­վո­րը բնա­կա­նա­բար Մեծ Բրի­տա­նիան է։ «Բրի­թիշ փեթ­րո­լեում», «Սթա­թօյլ» և մի­ջազ­գա­յին այլ գերհ­զոր նավ­թա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի ձեռ­քում է կենտ­րո­նա­ցած Ադր­բե­ջա­նի նավ­թա­յին սեկ­տո­րի ճն­շող մա­սը։ Նրանք ոչ միայն կա­ռա­վա­րում են այդ երկ­րի ա­մե­նաե­կամ­տա­բեր նավ­թա­հո­րե­րը, այ­լեւ Ադր­բե­ջա­նից նավ­թի ու գա­զի ա­ռաք­ման հիմ­նա­կան խո­ղո­վա­կա­շա­րե­րի՝ Բա­քու-Ջեյ­հա­նի եւ Բա­քու-Էրզ­րու­մի նկատ­մամբ հս­կո­ղու­թյուն են սահ­մա­նել։
Ի դեպ, Բա­քու-Թբի­լի­սի-Էրզ­րում գա­զա­մու­ղը շա­հա­գոր­ծում է «Հա­րավ­կով­կա­սյան խո­ղո­վա­կա­շար» ըն­կե­րու­թյու­նը, ո­րի հիմ­նա­կան բաժ­նե­տե­րը ևս բրի­տա­նա­կան «Բրի­թիշ փեթ­րո­լեումն» է, ինչ­պես նաև նոր­վե­գա­կան «Սթա­թօյ­լը»։ Այ­սինքն, այս ըն­կե­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով է ադր­բե­ջա­նա­կան գա­զը հաս­նում Թուր­քիա և Եվ­րո­պա:


Հայր Ա­լիևն ի­րա­վա­ցի էր. այ­սօր և՛ Եվ­րո­պա­յի, և՛ Թուր­քիա­յի, և՛ մաս­նա­վո­րա­պես Մեծ Բրի­տա­նիա­յի հա­մար չկա Ադր­բե­ջան, կա խո­ղո­վա­կա­շա­րե­րով հո­սող քա­ղա­քա­կա­նու­թյուն, ո­րը նրանք կրծ­քով պաշտ­պա­նում են։ Իսկ մենք միամ­տա­բար կար­ծում ենք, թե կա­րող ենք մեր ար­դա­րու­թյամբ Եվ­րո­պա­յի լռու­թյու­նը խախ­տել այն դեպ­քում, երբ նրա հա­մար, ի դեմս Ադր­բե­ջա­նի, կա հս­տակ շահ, ին­չը հա­զա­րա­վոր հա­յե­րի կյան­քից շատ ա­վե­լի կարևոր է։ Եվ ե­թե Եվ­րո­պան ու­ղիղ սպառ­նա­լիք տես­նի այ­սօր այս շա­հը սպա­սար­կե­լու ա­ռու­մով, այ­սինքն, ե­թե ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հան­գեց­նեն նավ­թա­գա­զա­յին խո­ղո­վա­կա­շա­րե­րի խա­փան­ման, ա­ռա­ջի­նը կնետ­վի ա­ռաջ­նա­գիծ՝ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու «մար­դա­սի­րա­կան» կո­չե­րով։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ