Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը
31.10.2020 | 15:42

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը, եթե հակամարտության գոտում իրավիճակը չբարելավվի՝ հայտարարել է Ռուսաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Ես չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատանա, Խորհուրդը կարող է վերադառնալ այդ խնդրին եւ զբաղվել դրանով: Ձեւաչափը մենք կորոշենք»,-ասել է Նեբենզյան՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե պատրաստվում է Անվտանգության Խորհուրդը բաց նիստ անցկացնել այդ թեմայով: Ավելի վաղ Խորհուրդը երկու անգամ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիան փակ ձեւաչափով եւ առանց Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցության:

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ