Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Որ դեպքում կորոնավիրուսով հիվանդները բուժում կստանան բժշկական կենտրոններում

Որ դեպքում կորոնավիրուսով հիվանդները բուժում կստանան բժշկական կենտրոններում
31.10.2020 | 20:51

«Ժողովուրդը» գրել է.

«Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք: Այսպիսով, մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87432 դեպք, որոնցից 54316-ը` առողջացած, 1300-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 պացիենտ: Օրեր առաջ էլ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստովանել էր, որ մինչև այժմ մահճակալների ավելացման աշխատանքներ են կատարում՝ ասելով, թե այս պահին կա 2315 սովորական մահճակալ և 281 վերակենդանացման մահճակալ, այսինքն՝ մոտավորապես 2600 մահճակալ է, և դրանք կավելանան առավելագույնը ևս 200-ով: Եվ, ահա, ստացվում է՝ ընդհանուր թիվը կանգ է առնելու 2800-ի վրա այն դեպքում, երբ վերջին օրերին ամեն օր կորոնավիրուսի նոր 2000-ից ավել դեպք է արձանագրվում. իսկ ի՞նչ պետք է անեն այդ հիվանդները:


Պարզվում է՝ կորոնավիրուսով վարակվածները կարող են բժշկական կենտրոններում բուժումներ ստանալ միայն բացառիկ դեպքերում, իսկ դա էլ իր հերթին ենթադրում է Առողջապահության նախարարության հրամանի առկայությունը: Այսինքն՝ միայն նախարության հրամանով և հատուկ դեպքերում կորոնավիրուսով վարակակիրները կարող են իրենց բուժումը ստանալ բժշկական կենտրոններում, հակառակ դեպքում, իրենց գլխի ճարը պետք է տեսնեն անձամբ՝ տանը բուժում ստանալով: Եվ սա ամենևին էլ չի նշանակում, թե բժշկական կենտրոններում իրապես բուժում կստանան այն մարդիկ, որոնք գտնվում են ծանր վիճակում կամ ունեն դրա կարիքը»,-նշեց նա»:

Դիտվել է՝ 4335

Մեկնաբանություններ