Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արամ Սարգսյան. 33 տարի առաջ՝ այս օրվանից սկսած փոխվեց իմ կյանքը

Արամ Սարգսյան. 33 տարի առաջ՝ այս օրվանից սկսած փոխվեց իմ կյանքը
20.02.2021 | 16:39

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է.

«33 տարի առաջ՝ այս օրվանից սկսած փոխվեց իմ կյանքը, ինքնահաստատմանը, սեփական ուժերին և տեսակին հավատալու, արդարության համար պայքարելու, քաղաքակիրթ և բարեկեցիկ աշխարհի մաս դառնալու նպատակ և հնարավորություն ստեղծվեց: Ես պայքարել ու պայքարելու եմ այդ նպատակի համար, որովհետև համոզված եմ, որ մենք՝ Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնության մեջ, իրապես լավն ենք ու արժանի ենք դրան»:

Դիտվել է՝ 9412

Մեկնաբանություններ