Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հունաստանը պահանջում է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարին վերադարձնել թանգարանի կարգավիճակը

Հունաստանը պահանջում է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարին վերադարձնել թանգարանի կարգավիճակը
24.02.2021 | 22:30

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարին պետք է վերադարձնել թանգարանի կարգավիճակը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի ժամանակ ասել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:

«Բոլոր պետությունները, անկախ քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերից, պարտավոր են զերծ մնալ մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխություններից»,- ասել է Դենդիասը: Նրա խոսքով՝ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը հակասում է մշակութային ժառանգության ցանկացած ընկալմանը: «Մենք, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպություններ ու կառույցներ, պահանջում ենք վերադարձնել այս հուշարձանին իր նախկին կարգավիճակը»,- ասել է նա:

Դիտվել է՝ 168569

Մեկնաբանություններ