Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Ուկրաինան հնարավոր է ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը

    Ուկրաինան հնարավոր է ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը

    «Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցված հայերի ցեղասպանության մասին նախագիծը չի ընդունվի: Եթե նույնիսկ ընդունվի, չեմ հավատում, որ նախագահը կամք կունենա այն ստորագրելու», - ըստ Apa.az-ի ասել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընդդիմադիր «Բատկիվշինա» («Հայրենիք») ֆրակցիայի անդամ, Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջամիլը: Նա նշել է, որ նման բանաձևի նախագծի նախապատրաստումը չմտածված և չհիմնավորված քայլ է համարում. «Ուկրաինայում թուրքալեզու ժողովուրդները մի քանի անգամ ավելի շատ են, քան հայերը: Նախագծի հեղինակները պետք է հասկանան, թե ինչ սպառնալից հետևանքների կարող է հանգեցնել դրա ընդունումը: Կարող են վատանալ հարաբերությունները Ուկրաինայի և Ադրբեջանի, Ուկրաինայի և Թուրիքիայի և այլ թուրքալեզու երկրների միջև: Նախքան այդպիսի որոշման ընդունումը կառավարությունը պետք է լավ մտածի»:
  • Անհնար է, որ բոլորը հավասար ապրեն

    Անհնար է, որ բոլորը հավասար ապրեն

    Մեր կյանքը լի է ամեն ինչով` հարուստներով ու աղքատներով, գործատուներով ու վարձու բանվորներով, հեռացողներով ու մնացողներով, երկրապահներով ու երկրաքանդներով, քաղաքական և «քաղաքական» գործիչներով, շատ այլ բաներով։ Եվ երբեմն հարկ է լինում այս բարդ թոհուբոհի մեջ գտնել պարզագույն ճշմարտությունները, հուսալով, որ նրանք երևան կգան բանավեճերի ընթացքում։
  • Կաթնամթերքի շուկայի քմայքները

    Կաթնամթերքի շուկայի քմայքները

    Մենք, անշուշտ, պանրակեր ժողովուրդ ենք։ Մեր հյուսիսային սլավոն եղբայրները, գիտեք հավանաբար, կաթնասեր են և կաթնաշոռապաշտ։ Նրանք շուկայի ցնցումներից ավելի անցնցում են դուրս ելնում, զի կաթնամթերքային «խորհրդարանում» պանիրը գնային մեծամասնություն է կազմում։
  • Մոսկվայում առանց վարորդի ավտոմեքենան հարվածել է մի կնոջ

    Մոսկվայում առանց վարորդի ավտոմեքենան հարվածել է մի կնոջ

    Երեկ երեկոյան Մոսկվայի ավտոտեսուչները արձանագրել են մի դեպք, երբ առևտրի կենտրոններից մեկի դիմաց կայանած «Կիա Պիկանտո» մեքենան, որի ղեկին չի եղել վարորդ` հարվածել է 51-ամյա մի կնոջ: Այս մասին Интерфакс.ру -ին հաղորդել է Մոսկվայի ճանապարհային ոստիկանության մամլո ծառայությունը:
  • «Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը»

    «Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը»

    Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել դոկտոր Կարեն Մաթևոսյանի «Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը» աշխատությունը:
  • Քադիրովը Սիրիայի հակամարտությունը համարում է արևմտյան երկրների պատվեր

    Քադիրովը Սիրիայի հակամարտությունը համարում է արևմտյան երկրների պատվեր

    Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Սիրիայի հակամարտությունն անվանել է արևմտյան երկրների հատուկ ծառայությունների պատվեր։ Երեկ նա անցկացրել է ընդլայնված նիստ՝ հոգևորականների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում Քադիրովը կոչ է արել ակտիվացնել բացատրական աշխատանքը և բացառել Չեչնիայի բնակիչների մասնակցությունն այդ իրադարձություններին։
  • Պատժամիջոցներ՝ «Հզբոլահի» նկատմամբ

    Պատժամիջոցներ՝ «Հզբոլահի» նկատմամբ

    Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ներկայացուցիչները որոշել են պատժամիջոցներ սահմանել լիբանանյան «Հզբոլահ» շարժման նկատմամբ։ ,Հզբոլահըե սատարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ինչն էլ դարձել է պատժամիջոցների սահմանման պատճառ։ Պատժամիջոցները կառնչվեն շիաների այս կազմակերպության անդամների անշարժ գույքին և ֆինանսական ներդրումներին։
  • Էրդողանը կհանդիպի ցուցարարների հետ

    Էրդողանը կհանդիպի ցուցարարների հետ

    Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը համաձայնել է չորեքշաբթի հանդիպել ցուցարարների առաջնորդների հետ։ Հիշեցնենք, որ վերջին 10 օրերին հակակառավարական բողոքի մեծ ալիքը գրավել է գրեթե ամբողջ Թուրքիան։ Բնապահպանական շարժումն այստեղ վերաճել էր հակակառավարական բողոքի, ինչը դաժանորեն ճնշվել են ոստիկանության կողմից։
  • Փլուզվել է Վրաստանի խորհրդարանի տանիքը

    Փլուզվել է Վրաստանի խորհրդարանի տանիքը

    Քութայիսիում կառուցված Վրաստանի խորհրդարանի նոր շենքի տանիքի մի մասը փլուզվել է։ Այստեղ վրաց պատգամավորները տեղափոխվել են 2012թ. աշնանը։ Փլուզման պատճառ է դարձել ջրատարի վթարը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
  • «Դարդս լացեք, սարի սմբուլ»

    «Դարդս լացեք, սարի սմբուլ»

    Անցած շաբաթը հայկական ֆուտբոլի համար «նշանավորվեց» երկու հանդիպումով: Նախ խաղադաշտ դուրս եկավ մեր քսանմեկ տարեկանների ընտրանին` «Եվրոպա-2015»-ի նախընտրական, ապա ազգային ընտրանին` հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում: Առաջինում 1:2 հաշվով զիջեցինք Իսլանդիայի ընտրանուն, երկրորդում նվազագույն հաշվով պարտվեցինք Մալթայի հավաքականին, և ողբերգությունն այն է, որ սրանցում զարմանալի ոչինչ չկար: