Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վերջին տասնամյակում Երևանում ակտիվացել են ագռավներն ու կաչաղակները

Վերջին տասնամյակում Երևանում ակտիվացել են ագռավներն ու կաչաղակները
07.07.2012 | 12:59

Երևանում քաղաքակենտրոնացման տեմպերն ու կանաչ տարածքների կրճատումը հանգեցրել են երգեցիկ թռչունների որոշ տեսակների անհետացման: «Մեկ-երկու տասնամյակ առաջ մայրաքաղաքի այգիների և կանաչ գոտիների ծառերի փչակներում բնադրող սարյակը, ծիծեռնակը, արտույտն ու բեղավոր երաշտահավը այդ տարածքների կրճատվել-ոչնչանալուց հետո պարզապես թողել- հեռացել են այլ վայրեր», - ասում են բնապահպանները:

Փոխարենը մայրաքաղաքում ավելացել են ագռավներն ու կաչաղակները, որոնք քաղաքի աղտոտման յուրօրինակ «պատուհասներ» են դարձել: Դրանց պոպուլյացիայի աճի պատճառը, ըստ բնապահպանների, քաղաքի կառուցապատումն է, ծառահատումները և հատկապես խուլ փողոցներում աղբի կուտակումները: Այս վերջին գործոնը նշված թռչուններին հնարավորություն է տալիս ավելի արագ բազմանալ և ակտիվանալ: Բացի աղբից, դրանք սնվում են նաև երգեցիկ թռչունների ձվերով, ինչը մեծ վնաս է բնությանը: Նշենք, որ անցած տարի Արաբկիր համայնքում մարդկանց վրա ագռավների հարձակման չորս դեպք է գրանցվել:
«Ագռավների ակտիվացման դեմ ՀՀ բնապահպանության նախարարությունում հատուկ միջոցառումներ չեն կազմակերպվում», - «Իրատես de facto»-ին ասացին հասարակայնության հետ կապերի բաժնում: Գործում է միայն բնութնախարարի ամենամյա որոշումը, որի համաձայն, ամեն տարվա օգոստոսից սեպտեմբեր տևող որսաշրջանի ընթացքում որսի համար թույլատրելի կենդանիների ու թռչունների ցանկում տեղ են գտնում նաև կաչաղակն ու ագռավի մոխրագույն տեսակը, որոնց որսն անսահմանափակ է: «Որսորդների միության» անդամները, չնայած ամեն տարի ակտիվությամբ են մասնակցում որսաշրջանին, սակայն, քանի որ վերոհիշյալ թռչունների միսն ուտելու համար պիտանի չէ, հետևաբար այդքան էլ հետամուտ չեն լինում դրանց:
«ԱՄՆ-ի և Եվրոպայի մեծ քաղաքներում կառուցապատման ժամանակ կատարվում է այս կամ այն շրջանում հանդիպող թռչունների տեսակների դիտարկում, որով կառուցվող շենքերի քիվերն ու ճակատային որոշ մասեր նախատեսվում են նաև դրանց (օրինակ` ջրածիծառների, ծիծեռնակների, սարյակների) բնադրման համար: Ցավոք սրտի, մեր արդի ճարտարապետությունում նման նորմեր և չափանիշներ հաշվի չեն առնվում», - ասում են բնապահպանները:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ