...թե իշխանություններն աշխատում են ամեն ինչ անել, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը չակտիվանա, «Օվերտոնի պատուհաններից» զանազան կարծիքներ են դուրս նետում. այն է` Փաշինյանն ու Վանեցյանը պայմանավորված են խաղում, որ Ռուսաստանին ահավոր դուր չեն գալիս Վանեցյանի «խաղերը», քանզի ազգային անվտանգության նախկին պետի քաղաքականությամբ զբաղվելը գաղտնի նոնսենս է: Իշխանությունները թերևս մոռանում են Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի «դեպքերը». Պուտինը եղել է անվտանգության «կարկառուն» աշխատակից, իսկ Սերժ Սարգսյանը, «և դարից երկար», ԱԱԾ նախարար: Ի դեպ, որքան էլ պարադոքսալ` Սերժ Սարգսյանը ևս ունի «Հայրենիք» անվամբ հասարակական կազմակերպություն, որը, ի տարբերություն Վանեցյանի ստեղծած համանուն հասարակական կազմակերպության, ռազմահայրենասիրական է և ցայսօր էլ նյութական մեծ օժանդակություն է ցուցաբերում պաշտպանության նախարարությանը` լուրջ «դոնորների» միջոցներով: