Space.com հարթակում տպագրված վերլուծության համաձայն՝ առաջիկայում համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ մինչև 40 սմով: «Քանի որ Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցաբեկորները շարունակում են հալվել, ապա առաջիկա 80 տարիների ընթացքում կարող ենք ականատեսը լինել, թե ինչպես է համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանում մինչև 40 սմով»,- գրում է պարբերականն ու բարձրաձայնում հետզոտության հեղինակների մտահագությունն առ այն, որ համաշխարհային օվկիանոսի համար դա կարող է վատագույն սցենարը լինել:
Հետազոտության հեղինակները նշել են, որ Անտարկտիդայի սառցաբեկորների հալվելու հետևանքով համաշխարհային օվկիանոսի մակարդակը մինչև 2100 թվականը կարող է 30 սմ-ով, իսկ Գրենլանդիայի սառցաբեկորների հալոցքի հետևանքով 9 սմով ավելանալ:
Բաժնի բոլոր նորությունները »class="fb-like" data-width="1" data-href="http://www.irates.am/hyĆ£Ę’Ć¦ā€™Ć£ā€�Ć¢Ā¢Ć£Ę’Ć¢Ā¢/1573163882" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false"> |