Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ե­թե Ռու­սաս­տա­նը քայ­լեր չձեռ­նար­կի, ա­տամ և ուժ չցու­ցադ­րի, Հա­րա­վա­յին Կով­կա­սում կզրկ­վի իր վեր­ջին պլաց­դար­մից՝ Հա­յաս­տա­նից»

«Ե­թե Ռու­սաս­տա­նը քայ­լեր չձեռ­նար­կի, ա­տամ և ուժ չցու­ցադ­րի, Հա­րա­վա­յին Կով­կա­սում կզրկ­վի իր վեր­ջին պլաց­դար­մից՝ Հա­յաս­տա­նից»
20.10.2020 | 00:27

Քա­ղա­քա­գետ ԳԱ­ՐԻԿ ՔԵ­ՌՅԱՆՆ այն տե­սա­կե­տին է, որ թե՛ մեր հարևան եր­կր­նե­րը, թե՛ հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րոն­նե­րը, թե՛ մեծ պե­տու­թյուն­նե­րը շա­հագր­գռ­ված չեն ներ­քաշ­վե­լու Ար­ցա­խում ըն­թա­ցող ռազ­մա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մեջ ու կտ­րուկ լու­ծում­ներ ա­ռա­ջար­կե­լու: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նա նշեց՝ Ադր­բե­ջա­նին սա­տա­րող հս­տակ ու բա­ցա­հայտ հայ­տա­րա­րու­թյուն մինչ այս պա­հը միայն Թուր­քիան է ա­րել, ու պար­զից էլ պարզ է, որ Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խում ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի սան­ձա­զերծ­ման ո­րո­շու­մը Թուր­քիան է կա­յաց­րել:

-Մեր ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից Ռու­սաս­տա­նը, կար­ծես, մանևրում է, բայց և շա­հագր­գռ­ված է րո­պե ա­ռաջ կանգ­նեց­նել պա­տե­րազ­մը,- ա­սում է քա­ղա­քա­գե­տը։- Ին­չու՞, ո­րով­հետև Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կան է­լի­տա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հաս­կա­նում են՝ Արևմուտ­քը ռու­սա­կան ազ­դե­ցու­թյան ո­լորտ­նե­րը փոր­ձում է մեկ տեխ­նո­լո­գիա­յով կր­ճա­տել, այն է՝ Ռու­սաս­տա­նը բո­լոր կող­մե­րից պա­տե­րազ­մի վառ­վող օ­ջախ­նե­րով, հա­կա­մար­տու­թյուն­նե­րով, տար­բեր տե­սա­կի ա­ղետ­նե­րով շր­ջա­պա­տել, որ­պես­զի թե՛ հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քում, թե՛ Մեր­ձա­վոր Արևել­քում ՌԴ-ն որևէ բան ի­րա­կա­նաց­նե­լու ուժ չու­նե­նա: ՈՒկ­րաի­նա­կան ի­րա­դար­ձու­թյուն­ներն ու Վրաս­տա­նը դե­պի Արևմուտք ներ­քա­շե­լու հան­գա­ման­քը ցույց են տա­լիս՝ Ռու­սաս­տա­նին իս­կա­պես ձեռն­տու չէ իր սահ­ման­նե­րի կամ ազ­դե­ցու­թյան գոտ­ինե­րի մոտ պա­տե­րազմ վա­րել, բայց մի շարք հան­գա­մանք­ներ հա­ճախ կա­պում են նրա ձեռ­քերն ու հնա­րա­վո­րու­թյուն չեն տա­լիս ա­վե­լի հս­տակ գոր­ծե­լու: Այ­սինքն՝ այն­պես չէ, թե չեն ու­զում օգ­նել Հա­յաս­տա­նին, պար­զա­պես բա­ցա­հայտ ա­ջակ­ցու­թյունն ան­ցան­կա­լի հետևանք­նե­րի կա­րող է հան­գեց­նել: Վեր­ջին եր­կու-ե­րեք տա­րում ՌԴ կա­ռա­վա­րու­թյու­նը, Թուր­քա­յի հետ ռազ­մա­կան, է­ներ­գե­տիկ ու տն­տե­սա­կան տար­բեր ծրագ­րե­րի շուրջ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ու ին­տեգ­րա­ցիա­յի գոր­ծըն­թաց սկ­սե­լով, սխալ ճա­նա­պարհ է որ­դեգ­րել: Այդ ծրագ­րե­րի ի­րա­գործ­ման հետևան­քով Թուր­քիան բա­վա­կան ա­ռաջ ան­ցավ, կա­րո­ղա­ցավ իր վրա ճն­շում գոր­ծադ­րող Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ու Եվ­րա­միու­թյան «քթին խփել», դրան զու­գա­հեռ, Ռու­սաս­տանն էլ «պա­տանդ» վերց­նել: Այն հս­կա­յա­կան գու­մար­նե­րը, որ դր­ված են է­ներ­գե­տիկ կամ այլ հա­մա­տեղ ծրագ­րե­րում, օ­րի­նակ՝ Ս-400-նե­րի վա­ճառ­քի գոր­ծար­քում, հան­գա­մանք­ներ են, որ ՌԴ-ին թույլ չեն տա­լիս ուղ­ղա­կի ու բա­ցա­հայտ հա­կա­մար­տու­թյան մեջ մտ­նել ու պաշտ­պա­նել Հա­յաս­տա­նին: Մեկ այլ հան­գա­ման­քի վրա էլ պետք է ու­շադ­րու­թյուն դարձ­նել. Ռու­սաս­տա­նի իշ­խա­նա­կան վե­րին օ­ղակ­նե­րում տար­բեր կար­ծիք­ներ ու­նե­ցող պաշ­տո­նյա­ներ կան: Օ­րի­նակ՝ ար­տա­քին հե­տա­խու­զու­թյան ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Սեր­գեյ Նա­րիշ­կի­նի խոս­քից հաս­կաց­վում է, որ 100-տո­կո­սա­նոց ադր­բե­ջա­նա­մետ գոր­ծիչ է: Ի տար­բե­րու­թյուն նրա՝ հե­ռուս­տա­հա­ղոր­դա­վար ու վեր­լու­ծա­բան Դմիտ­րի Կի­սե­լյովն ընդ­գծ­ված հա­յա­մետ դիր­քո­րո­շում ու­նի: Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րովն ու նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը մինչև այս պահն ա­սես խու­սա­փում են կար­ծիք հայտ­նե­լուց: Բա­վա­կան բարդ ի­րա­վի­ճակ է: Ա­յո, Ռու­սաս­տա­նը մեր ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կիցն ու բա­րե­կամն է, միակ եր­կի­րը, ո­րի վրա կա­րող ենք հույս դնել, այս հար­ցում կաս­կած ան­գամ չու­նեմ, բայց ի­րա­կա­նու­թյա­նը ոչ թե գու­նա­վոր, այլ թա­փան­ցիկ ակ­նո­ցով պետք է նա­յել: Իսկ այդ պարզ ու թա­փան­ցիկ ակ­նո­ցից երևում է՝ Կրեմ­լում ադր­բե­ջա­նա­մետ, թուր­քա­կան շա­հե­րը Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյու­նից կարևո­րող խմ­բա­վո­րում­ներ կան: Վերջ­նա­կան դիր­քո­րոշ­մամբ, ի­հար­կե, ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան միտ­քը պետք է հաս­կա­նա՝ ե­թե եր­կա­րա­ժամ­կետ կտր­ված­քով քայ­լեր չձեռ­նար­կի, ա­տամ և ուժ չցու­ցադ­րի, Հա­րա­վա­յին Կով­կա­սում կզրկ­վի իր վեր­ջին պլաց­դար­մից՝ Հա­յաս­տա­նից:


-Հա­յաս­տա­նի դի­վա­նա­գի­տա­կան կոր­պուսն ի՞նչ քայ­լեր պետք է ձեռ­նար­կի այս պա­հին, որ ՌԴ-ն շատ ա­վե­լի հակ­ված լի­նի մի­ջամ­տե­լու ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին:
-ՌԴ-ն եր­բեք չի թող­նի, որ Հա­յաս­տանն ազ­դե­ցու­թյան այլ գո­տի մտ­նի: Նախ, ար­դեն նշե­ցի, տա­րա­ծաշր­ջա­նում միակ պլաց­դար­մը Հա­յաս­տանն է: Երկ­րորդ՝ հայ-թուր­քա­կան սահ­մա­նը հս­կող նրա ռազ­մա­բա­զան կարևոր դեր է խա­ղում հետ­խոր­հր­դա­յին եր­կր­նե­րի վրա Թուր­քա­յի հնա­րա­վոր ազ­դե­ցու­թյու­նը կան­խե­լու հար­ցում: Եվ քա­նի որ Վրաս­տանն ան­դառ­նա­լիո­րեն պոկ­վել է նրա­նից, Ադր­բե­ջանն էլ թուր­քա­կան կողմ­նո­րո­շում ու­նի, հետևա­բար, Հա­յաս­տա­նը «պա­հե­լը» Ռու­սաս­տա­նի հա­մար ա­ռաջ­նա­յին նշա­նա­կու­թյան հարց է:
-Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վը հեր­թա­կան ան­գամ ա­ռաջ է քա­շում իր հայտ­նի «պլա­նը»: Տե­սա­կետ կա, թե դրան հա­մա­ձայ­նե­լը պար­տու­թյունն ըն­դու­նել է նշա­նա­կում:
-«Լավ­րո­վյան պլա­նը», կա­րե­լի է ա­սել, ա­ռա­ջին ան­գամ մինչև վերջ այս օ­րե­րին գաղտ­նա­զերծ­վեց, թեև բո­լորս գի­տեինք, թե ինչ է այն են­թադ­րում: Գի­տենք՝ դա փու­լա­յին այն լու­ծումն է, որ վեր­ջին 20 տա­րում մի սե­ղա­նից մյուս սե­ղա­նին է դր­վում: Հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րը հետևյալն են՝ զի­ջել 5 շր­ջան­նե­րը, հե­տաձ­գել Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հարցն ու դրա դի­մաց խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տել: Վառ երևա­կա­յու­թյամբ ե­թե ան­գամ շարժ­վենք ու են­թադ­րենք, թե կար­գա­վի­ճա­կի քն­նարկ­ման հար­ցը 50 տա­րով հե­տաձգ­վում է, Ար­ցա­խի հետ Հա­յաս­տա­նը եր­կու շր­ջան­նե­րի կամ այլ մի­ջանց­քով կապ է ու­նե­նում, կա­ռա­վա­րումն էլ հան­ձն­վում է տե­ղա­կան իշ­խա­նու­թյա­նը, հար­ցը, ի­հար­կե, հօ­գուտ ար­ցա­խա­հա­յու­թյան չի լուծ­վի: Ադր­բե­ջանն ա­նընդ­հատ փոր­ձե­լու է Ար­ցա­խի տա­րածք մտց­նել, այս­պես ա­սած, «ղա­րա­բաղ­ցի» փախս­տա­կան­նե­րին, ին­չը ա­մե­նավ­տան­գա­վորն է: Պատ­մու­թյու­նը ցույց է տա­լիս, որ բո­լոր տե­սա­կի էթ­նո­քա­ղա­քա­կան հա­կա­մար­տու­թյուն­նե­րը լուծ­վել են, երբ թշ­նա­մա­ցող ազ­գե­րի տա­րան­ջա­տում է տե­ղի ու­նե­ցել: Թշ­նա­մու­թյու­նը եր­կու տա­րում չի վե­րա­նում, դրա հա­մար տաս­նա­մյակ­նե­րի լուրջ աշ­խա­տանք ու ին­տեգ­րա­ցիոն գոր­ծըն­թաց է պետք, հո­գե­բա­նու­թյան փո­փո­խու­թյուն պետք է տե­ղի ու­նե­նա, նոր սե­րունդ գա և այլն: Դրա փոր­ձը ե­ղել է Հա­մաշ­խար­հա­յին երկ­րորդ պա­տե­րազ­մից հե­տո, երբ 6 մլն գեր­մա­նա­ցի­ներ լե­հա­կան ու չե­խա­կան տա­րածք­նե­րից վե­րաբ­նակ­վե­ցին Գեր­մա­նիա­յում, ու դա ա­րե­ցին աշ­խար­հի ա­մե­նա­ժո­ղովր­դա­վար պե­տու­թյուն­նե­րը՝ Գեր­մա­նիան, Ֆրան­սիան ու ԱՄՆ-ը: Վե­րաբ­նա­կեց­րին, որ­պես­զի ա­պա­գա­յում կա­րո­ղա­նան գեր­մա­նա­ցի-լեհ, գեր­մա­նա­ցի-չեխ բռն­կում­նե­րը դա­դա­րեց­նել: Նույնն ար­վել է նաև Բոս­նիա և Հեր­ցե­գո­վի­նա­յում, ին­չը, ո­րոշ դեպ­քե­րում, ի­հար­կե, բռ­նի սպան­դի կամ էթ­նի­կա­կան զտ­ման էր նման: Չգի­տեմ՝ լավ է, թե վատ, որ Հա­յաս­տա­նում ու Ադր­բե­ջա­նում զտում­ներ են տե­ղի ու­նե­ցել, այն ի­մաս­տով, որ Հա­յաս­տա­նում՝ ադր­բե­ջան­ցի, իսկ Ադր­բե­ջա­նում հայ չի ապ­րում (հու­մա­նիս­տա­կան ա­ռու­մով, ի­հար­կե, վատ է), բայց դրա­կանն էլ այն է, որ ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ ապ­րե­լու ընդ­հա­նուր տա­րածք չու­նենք:
-Ար­ցա­խում խա­ղա­ղա­պահ զոր­քեր տե­ղա­կա­յե­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը չեն դա­դա­րում: Ի տար­բե­րու­թյուն Ռու­սաս­տա­նի, որն ա­սում է՝ խա­ղա­ղա­պահ­ներ կտե­ղա­կա­յի, ե­թե եր­կուս­տեք խնդ­րանք-ա­ռա­ջարկ լի­նի, Թուր­քիան ա­ռանց որևէ նա­խա­պայ­մա­նի հա­վակ­նում է իր զորքն ու­նե­նա­լու այս­տեղ:
-Խա­ղա­ղա­պահ երևույ­թը, առ­հա­սա­րակ, դրա­կան բան է: 1940-ա­կան­նե­րից հե­տո, երբ ստեղծ­վեց ՄԱԿ-ը, բազ­մա­թիվ եր­կր­նե­րում՝ թե՛ աֆ­րի­կյան, թե՛ ա­սիա­կան, խա­ղա­ղա­պահ­ներ տե­ղա­կայ­վե­ցին: Այ­սօր էլ Աֆ­ղանս­տա­նում, Լի­բա­նա­նում կան խա­ղա­ղա­պահ­ներ: Դա պա­տե­րազմն ու հա­կա­մար­տու­թյու­նը կան­խե­լու մի­ջազ­գա­յին գոր­ծիք է: Հարցն այն է, որ ե­թե խո­սում ենք Ար­ցա­խում խա­ղա­ղա­պահ­ներ տե­ղա­կա­յե­լու մա­սին, ա­պա ինչ­պե՞ս է այն ի­րա­կա­նաց­վե­լու, ո՞ր եր­կիրն է ստանձ­նե­լու այդ ա­ռա­քե­լու­թյու­նը: Կամ ար­դյո՞ք ՀՀ-ն ու Ադր­բե­ջանն ու­զում են խա­ղա­ղա­պահ­նե­րի մի­ջո­ցով հար­ցին լու­ծում տալ: Խա­ղա­ղա­պահ զոր­քե­րի տե­ղա­կա­յու­մը ռազ­մա­կան ու ֆի­նան­սա­կան լուրջ բեռ է են­թադ­րում նաև: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­ղադ­րի­չի մա­սին էլ չպետք է մո­ռա­նալ, ո­րով­հետև, ե­թե խա­ղա­ղա­պահ­ներ տե­ղա­կայ­վեն, Ի­րանն ան­պայ­ման ան­հան­գս­տու­թյան նո­տա է հղե­լու:

Զրույցը` Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 11105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ