-
24.01.2014|
14:44
«Ժառանգությունը» կշարունակի համագործակցել ԱԺ չորս քաղաքական ուժերի հետ և կպայքարի ընդդեմ «Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման» մասին օրենքի: Այս մասին մեզ տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
-
24.01.2014|
13:39
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները, որոնց հետևանքով նախօրեին սպանվել են իրենց ազատության և իրավունքների համար պայքարող Ուկրաինայի երեք քաղաքացիներ, այդ թվում նաև մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանը: Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը:
-
24.01.2014|
00:10
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի նախաձեռնած քաղաքական «պրեսինգը», կարծես, սահմաններ չի ճանաչում: Վաղուց գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքական մշակույթը, մեղմ ասած, կաղում է, իսկ քաղաքական պայքարի տրամաբանությունը զուրկ է սկզբունքայնությունից և փաստարկվածությունից:
-
20.01.2014|
17:23
Հայ ազգային կոնգրեսից անջատված ՀՀՇ կուսակցության անդամներն, ի թիվս այլ քաղաքացիների, մասնակցել են Ազատության հրապարակում հունվարի 18-ին հրավիրած հանրահավաքին:
-
20.01.2014|
14:49
Շաբաթ օրվա` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքի հանրահավաքի վերաբերյալ մի քանի դիտարկում: Հանրահավաքն այնքան էլ բազմամարդ չէր, պարզապես երևանցիները կամ մոռացել են տասնյակ և հարյուր հազարանոց հանրահավաքների մասին, կամ գուցե նրանք այն համեմատում են ազատամարտիկների ամառային սակավամարդ հանրահավաքների հետ:
-
15.01.2014|
15:41
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշել է մասնակցել հունվարի 18-ին Ազատության հրապարակում ԱԺ չորս քաղաքական ուժերի հրավիրած հանարահավաքին, որը վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը:
-
15.01.2014|
11:59
«Րաֆֆի Հովհաննիսյանը ո՛չ քաղաքականությունն է թողնում, ո՛չ կուսակցությունը, ո՛չ էլ Հայաստանը»,-irates.am-ին այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ հերքելով այն լուրերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում:
-
15.01.2014|
11:40
Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամայիս Թեմուրի Գրիգորյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի դիմումը:
-
08.01.2014|
12:25
Անցյալ տարեվերջին հայտնի դարձավ, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը վայր է դնում իր մանդատը, որի պատճառների մասին հրաժարվեց խոսել, իսկ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ նշանակվեց Գերմանիայում ՀՀ դեսպան:
-
04.01.2014|
15:26
Անցյալ տարվա սկզբին կայացան ՀՀ նախագահի ընտրությունները, և քաղաքական դաշտում ամենաշատ աղմուկն առաջացրեց այդ ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: