Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զին­վո­րի դին պի­տի խա­ղա­ղու­թ­յամբ ճա­նա­պար­հել

Զին­վո­րի դին պի­տի խա­ղա­ղու­թ­յամբ ճա­նա­պար­հել
04.02.2020 | 00:08
2020-ի մեկ ամս­վա ըն­թաց­քում ար­դեն չոր­րորդ մահ­վան դեպքն է գրանց­վում զին­ված ու­ժե­րում։ Վեր­ջին ող­բեր­գու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ հուն­վա­րի 30-ին։ Ար­ցա­խում N զո­րա­մա­սի պար­տա­դիր ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող, շար­քա­յին Վահ­րամ Ա­վա­գյա­նի մահ­վան բո­թը հա­սավ հա­րա­զատ­նե­րին։ Որ­դե­կո­րույս ծնող­նե­րի բուռն ցա­սումն ու ըմ­բոս­տու­թյու­նը խիստ հաս­կա­նա­լի են։ Զին­վո­րի հա­րա­զատ­ներն ու հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը, ինք­նաս­պա­նու­թյան վար­կա­ծին չհա­վա­տա­լով, ո­րո­շե­ցին դիա­կը Ար­մա­վի­րից Երևան բե­րել։ Ճա­նա­պար­հին բախ­վե­ցին ոս­տի­կա­նա­կան պա­տին, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի հետ զրույ­ցից հե­տո նրանք դա­դա­րեց­րին եր­թը, վե­րա­դար­ձան գյուղ և զին­վո­րի դին հո­ղին հանձ­նե­ցին։
Զին­վոր­նե­րի մահ­վան այս­պի­սի դի­նա­մի­կան մտա­հո­գիչ է և բազ­մա­թիվ հար­ցեր է ա­ռա­ջաց­նում։ Ին­չու՞ հնա­րա­վոր չէ, ի վեր­ջո, բա­նա­կում կար­գա­վո­րել մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, հա­շիվ­ներ մաք­րե­լու ա­րա­տա­վոր սո­վո­րու­թյու­նը։ Այս­տեղ պատ­կան նա­խա­րա­րու­թյու­նը դեռ շատ ա­նե­լիք­ներ ու­նի, սա­կայն պետք է ի­րա­կա­նու­թյան մյուս ե­րեսն էլ դի­տար­կել։ Բա­նա­կը մեր հա­սա­րա­կու­թյան հա­յե­լին է, մի ու­րույն աշ­խարհ, որ­տեղ ա­վե­լի ցցուն են դառ­նում մեր հան­րա­յին կյան­քի ա­րատ­նե­րը, մեր ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան ի­րա­կան բա­ցե­րը։ Ա­մեն զին­վոր իր ըն­տա­նի­քի վարքն ու բարքն է այն­տեղ տա­նում, այս իսկ պատ­ճա­ռով պետք չէ բա­նա­կը մե­զա­նից ա­ռան­ձին կա­ռույց դի­տար­կել։ Սա­կայն սա չի նշա­նա­կում, որ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը նման դեպ­քե­րում ար­դա­րա­ցում ու­նի։ Այդ կա­ռույ­ցի գոր­ծա­ռույթ­նե­րից մեկն էլ այն է, որ խիստ հս­կո­ղու­թյուն սահ­մա­նի, հետևի կար­գու­կա­նո­նին և ճիշտ աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նի՝ հնա­րա­վո­րինս նվա­զա­գույ­նի հասց­նե­լով զին­վոր­նե­րի միջև հաշ­վե­հար­դար­նե­րը։
Այս­պի­սի ող­բեր­գա­կան դեպ­քե­րում իս­կա­պես դժ­վար է ինչ-որ բա­ռով մխի­թա­րել այն ծնո­ղին, ո­րի զա­վա­կը ոչ թե հայ­րե­նի­քի հա­մար է զոհ­վել, այլ սե­փա­կան ծա­ռա­յակ­ցի, հայ­րե­նակ­ցի ձեռ­քով է սպան­վել։ Բայց նա­խօ­րեի եր­թին ա­կա­նա­տես լի­նե­լով, մի միտք հան­գիստ չէր տա­լիս. մի՞­թե ճիշտ է սպան­ված ե­րի­տա­սար­դի դին եր­թով մայ­րա­քա­ղաք բե­րե­լը։ Սա, բնա­կա­նա­բար, ա­ռա­ջին դեպ­քը չէ, նախ­կի­նում էլ ե­ղել են նման ի­րա­վի­ճակ­ներ։ Հաս­կա­նա­լի է զա­վակ կորց­րած ծնո­ղի վիշ­տը, բայց մա­հա­ցած ե­րի­տա­սար­դի ա­ճյու­նը ին­չու՞ են «տան­ջում»։ Որ­քան էլ դա­ժան է հն­չում, բայց նրան այլևս հետ չեն բե­րի։ Ա­հա­վոր էր տես­նել եր­կու կող­մի՝ ոս­տի­կան­նե­րի և հա­րա­զատ­նե­րի բա­խու­մը, իսկ մեջ­տե­ղում զին­վո­րի դիա­կը, ո­րին մեկ այս կողմ էին քա­շում, մեկ այն։ Սա այն դեպքն է, որ չար­ժե ա­վե­լորդ բա­ռեր ա­սել, բայց պետք է հան­գու­ցյա­լի հո­գին խա­ղա­ղու­թյամբ ճա­նա­պար­հել, նա ար­դեն ան­հա­ղորդ է երկ­րա­յին կյան­քի չա­րին ու բա­րուն։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ