Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Անվ­տան­գու­թ­յունն առ­հա­սա­րակ որ­տե՞ղ և ի՞նչ շր­ջա­նակ­նե­րում կա­րող է լի­նել, ե­թե ոչ որևէ տա­րած­քի նկատ­մամբ ու այդ­տեղ բնակ­վող բնակ­չու­թ­յան»

«Անվ­տան­գու­թ­յունն առ­հա­սա­րակ որ­տե՞ղ  և ի՞նչ շր­ջա­նակ­նե­րում  կա­րող է լի­նել, ե­թե ոչ  որևէ տա­րած­քի նկատ­մամբ ու  այդ­տեղ բնակ­վող բնակ­չու­թ­յան»
25.02.2020 | 01:10

Փա­շի­նյան-Ա­լիև հայտ­նի բա­նա­վե­ճից հե­տո շատ քն­նարկ­վեց այն հար­ցը, թե պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րին Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը չէր տի­րա­պե­տում, չէր կա­րո­ղա­ցել ներ­կա­յաց­նել հա­կա­մար­տու­թյունն ըստ էու­թյան։ Դրան հա­ջոր­դե­ցին Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձևա­կեր­պած, այս­պես ա­սած, «մյուն­խե­նյան սկզ­բունք­նե­րը», ո­րոնք ևս քն­նա­դա­տու­թյան չեն դի­մա­նում։ Հա­յա­գետ, ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, գրա­կան փաս­տագ­րու­թյան մի­ջազ­գա­յին ա­կա­դե­միա­յի ա­կա­դե­մի­կոս, ծնուն­դով նա­խիջևան­ցի ԱՐ­ԳԱՄ ԱՅ­ՎԱ­ԶՅԱ­ՆԻ հետ զրու­ցե­ցինք այդ սկզ­բունք­նե­րի և պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի շուրջ։ Հար­ցազ­րույ­ցում ներ­կա­յաց­վա­ծը կա­րող է նաև այս իշ­խա­նու­թյան և հատ­կա­պես Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար լիկ­բեզ լի­նել։

-Փա­շի­նյան-Ա­լիև հայտ­նի բա­նա­վե­ճում շա­տե­րը նկա­տե­ցին հայ­կա­կան կող­մից պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի թե­րի ներ­կա­յա­ցու­մը։ Դուք ի՞նչ բաց­թո­ղում­ներ նկա­տե­ցիք և ընդ­հան­րա­պես ինչ­պի­սի՞ն պի­տի լի­նեին Փա­շի­նյա­նի հա­կա­փաս­տարկ­նե­րը։
-Մյուն­խե­նյան այդ հան­դի­պում-բա­նա­վե­ճում, ան­շուշտ, առ­կա էին պատ­մա­կան ան­ճշ­տու­թյուն­ներ և քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյան ոչ պատ­շաճ մեկ­նա­բա­նում­ներ, մա­նա­վանդ Ա­լիևի բե­րած փաս­տարկ­նե­րում։ Ինչ վե­րա­բե­րում է մեր վար­չա­պե­տի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին, դրանք, ըստ իս, այն­քան էլ բա­վա­րար ու պատ­շաճ չէին։ Ըն­դա­մե­նը մեկ-եր­կու օ­րի­նակ։ Երբ Փա­շի­նյա­նը, պա­տաս­խա­նե­լով Ա­լիևի Շու­շիին վե­րա­բե­րող հար­ցին, թե իբր հայ­կա­կան ու­ժե­րի կող­մից ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րում ոչն­չաց­վել են ադր­բե­ջա­նա­կան մշա­կու­թա­յին ու պատ­մա­կան ար­ժեք­նե­րը, հա­կա­դար­ձեց, որ Շա­հու­մյա­նի շր­ջա­նում և Նա­խիջևա­նում Ադր­բե­ջա­նի վա­րած էթ­նիկ զտում­նե­րի հետևան­քով այդ տա­րածք­նե­րը հա­յա­թափ­վել են, և այդ­տեղ ար­դեն ոչ մի հայ մարդ չի ապ­րում։ Ճիշտ հա­մա­րե­լով այդ հա­կա­փաս­տար­կը, պետք է ըն­դգ­ծեմ, որ մեր վար­չա­պետն առ­հա­սա­րակ ո­չինչ չա­սաց, որ Ադր­բե­ջա­նը պե­տա­կան վան­դա­լիզ­մի քա­ղա­քա­կա­նու­թյամբ Նա­խիջևա­նը հա­յա­թա­փե­լուց զատ՝ 1998-2006 թթ., այդ ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյու­նում հիմ­նա­հա­տակ կեր­պով ա­վե­րել և բա­ռիս բուն ի­մաս­տով գետ­նի ե­րե­սից վե­րաց­րել է Ք.ա. 3-րդ հա­զա­րա­մյա­կից սկ­սած և մինչև մեր օ­րե­րը ստեղծ­ված հայ­կա­կան ողջ նյու­թա­կան ժա­ռան­գու­թյու­նը (վան­քեր, ե­կե­ղե­ցի­ներ, խաչ­քա­րեր, տա­պա­նա­քա­րեր և այլն), ո­րի թի­վը հաս­նում է 27 հա­զար միա­վո­րի։ Իսկ վեր­ջին 8-10 տա­րի­նե­րին էլ՝ հենց հայ­կա­կան վան­քե­րի ու ե­կե­ղե­ցի­նե­րի, օ­րի­նակ, Ա­գու­լի­սի ս. Թով­մա­յի, Աբ­րա­կու­նի­սի ս. Կա­րա­պե­տի ե­կե­ղե­ցի­նե­րի, Փա­ռա­կա­յի գե­րեզ­մա­նա­տան, Նա­խիջևան քա­ղա­քի Նո­յի դամ­բա­րան-ե­կե­ղե­ցու և այլ հու­շար­ձան­նե­րի տե­ղե­րում կա­ռու­ցել են մզ­կիթ­ներ և այլ շի­նու­թյուն­ներ։ Իսկ հայ­կա­կան աշ­խար­հիկ հու­շար­ձան­նե­րի, ինչ­պես օ­րի­նակ, վաղ միջ­նա­դա­րյան Երն­ջակ բեր­դի շի­նու­թյուն­նե­րի մնա­ցորդ­ներն էլ այ­լան­դա­կե­լով վեր են ա­ծել զբո­սաշր­ջա­յին հան­գր­վա­նի։ Այս­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րել Ադր­բե­ջա­նը նաև իր տա­րած­քի այլ հա­յաբ­նակ բնա­կա­վայ­րե­րի ու հու­շար­ձան­նե­րի հետ։ Օ­րի­նակ, ե­թե Բաք­վի հայ­կա­կան ե­կե­ղե­ցին օգ­տա­գոր­ծում են որ­պես գրա­դա­րան, ա­պա Բաք­վի 18-20-րդ դա­րե­րի հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­տան ¥2010-ա­կան­նե­րին այն իս­պառ ա­վե­րել են), տե­ղում շենք-շի­նու­թյուն­ներ են կա­ռու­ցել։
Մեկ այլ փաստ, օ­րի­նակ, ինչ­պե՞ս կա­րե­լի էր մո­ռա­նալ կամ չհա­կա­դար­ձել, գո­նե Հին Ջու­ղա­յի հռ­չա­կա­վոր գե­րեզ­մա­նա­տան, և նրա ե­կե­ղե­ցի­նե­րի ու նրանց մեր­ձա­կայ­քի 9-16-րդ դդ. շուրջ 4-5 հա­զար խաչ­քա­րե­րի կոր­ծան­ման ի­րո­ղու­թյու­նը, դրանք զին­վոր­նե­րի ձե­ռամբ խճա­քա­րե­րի վե­րա­ծե­լու, Ա­րաքս գե­տը թա­փե­լու և տեղն էլ զին­վո­րա­կան հրաձ­գա­րան կա­ռու­ցե­լու փաս­տե­րը։ Ի՞նչ վե­րա­բեր­մուն­քի ու ան­գի­տու­թյան կա­րե­լի է վե­րագ­րել սա... Մի՞­թե տե­ղին և ա­վե­լի ի­րա­տե­սա­կան ու ազ­դե­ցիկ չէր լի­նի այս­պի­սի փաս­տարկ­նե­րով Ադր­բե­ջանը և նրա ցե­ղաս­պան ու մշա­կու­թաս­պան քա­ղա­քա­կա­նու­թյունն ի ցույց դնե­լը, քան Տիգ­րան Մե­ծի ան­վան կամ ժա­մա­նա­կաշր­ջա­նի ան­տե­ղի հի­շա­տա­կու­մը։ Ան­տե­ղի հի­շա­տա­կում կամ հա­մե­մա­տում մի պե­տա­կա­նու­թյան ու ժո­ղովր­դի հետ ու նկատ­մամբ, ո­րը թա­թա­րա­կան խառ­նա­ծին ու քոչ­վո­րա­կան կե­ցու­թյամբ պատ­մու­թյա­նը հայտ­նի է ըն­դա­մե­նը 1918-ից։ Ա­սել է՝ մենք դեռևս ա­պա­վի­նում ենք մեր պատ­մա­կան ան­ցյա­լի հե­րո­սա­կան այս կամ այն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վկա­յա­կո­չում­նե­րին և ոչ մի կերպ չենք ու­զում տես­նել ու պա­տաս­խա­նա­տու լի­նել մեր օ­րե­րում և մեր աչ­քե­րի առջև կա­տար­ված­նե­րի հա­մար։ Միան­գա­մայն գի­տակ­ցում եմ, որ պե­տու­թյան ա­ռա­ջին դեմ­քը կամ դեմ­քե­րը ի զո­րու չեն երկ­րի ու ժո­ղովր­դի պատ­մու­թյան, տն­տե­սու­թյան ու մշա­կույ­թի և հա­զար ու մի բնա­գա­վառ­նե­րի վե­րա­բե­րյալ սպա­ռիչ ու հա­մա­պար­փակ տե­ղե­կու­թյուն­ներ ու­նե­նա­լու։ Այ­նուա­մե­նայ­նիվ, գո­նե նվա­զա­գույն ի­մա­ցու­թյու­նը, կար­ծում եմ, պար­տա­դիր է։ Այս­պի­սի խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ, ցա­վոք, պի­տի նշեմ, որ նմա­նա­տիպ ան­տար­բե­րու­թյուն ու մո­տե­ցում­ներ են ու­նե­ցել նաև ան­կախ Հա­յաս­տա­նի ե­րեք նա­խա­գահ­ներն ու ո­լորտ­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րը։ Մե­կը մի քիչ ա­վե­լի, մյու­սը՝ մի քիչ պա­կաս։
-Հի­մա Փա­շի­նյա­նը խո­սում է, այս­պես ա­սած, մյուն­խե­նյան սկզ­բունք­նե­րի մա­սին, ո­րոն­ցից մեկն այն է, թե Ղա­րա­բաղն ան­կա­խու­թյուն է ստա­ցել այն­պես, ինչ­պես Ադր­բե­ջա­նը։ Կա՞ այս­տեղ այ­լա­կար­ծու­թյուն։
-Թերևս վե­րա­պա­հում­նե­րով կա­րե­լի է հա­մա­ձայ­նել այս մտ­քի հետ։ Սա­կայն չպետք է ան­տե­սել, որ ի սկզ­բա­նե Ար­ցա­խի խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյունն ու ժո­ղո­վուր­դը (այն ժա­մա­նակ­վա խոր­հր­դա­յին օ­րենք­նե­րով) 1987 թ. կողմ­նո­րոշ­վել և ո­րո­շում է ըն­դու­նել Հա­յաս­տա­նին միա­նա­լու։ Կար­ծում եմ, սա է այն հիմ­քը, ո­րից եր­բեք չպետք է հրա­ժար­վել։ Ե­թե թար­մաց­նենք ոչ հե­ռու ան­ցյա­լի ա­կա­նա­տե­սի մեր հի­շո­ղու­թյուն­ներն ար­ցա­խյան խնդ­րի հան­րա­հայտ փաս­տե­րի վե­րա­բե­րյալ, ա­պա պի­տի ար­ձա­նագ­րենք, որ 1987-ի վեր­ջե­րից սկիզբ ա­ռած ար­ցա­խյան պայ­քա­րի ար­դյուն­քում՝ 1988-ի փետր­վա­րի 20-ին ԼՂԻՄ-ի ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի մար­զա­յին խոր­հր­դի ար­տա­հերթ նս­տաշր­ջա­նը ո­րո­շում ըն­դու­նեց ԼՂԻՄ-ը Ադր­բե­ջա­նի կազ­մից հա­նե­լու և ՀԽՍՀ-ին վե­րա­միա­վո­րե­լու հար­ցով Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ և Հայ­կա­կան ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հուրդ­նե­րի առջև միջ­նոր­դե­լու մա­սին։ Այս պա­հան­ջին Ադր­բե­ջա­նը, ինչ­պես հայտ­նի է, պա­տաս­խա­նեց բռ­նու­թյուն­նե­րով ու վան­դա­լիզ­մով։ 1988-ի փետր­վա­րի 27-29-ին Սում­գա­յի­թում, ա­պա նո­յեմ­բե­րի վեր­ջե­րին Կի­րո­վա­բա­դում, Բաք­վում, Խան­լա­րում, Նա­խիջևա­նի Ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյու­նում և հա­յա­շատ այլ վայ­րե­րում Ադր­բե­ջա­նը, կո­տո­րած­ներ ի­րա­կա­նաց­նե­լով, հայ բնակ­չու­թյա­նը զանգ­վա­ծա­բար ջար­դե­լով և սպա­նե­լով, ար­տաք­սեց։
Հաշ­վի առ­նե­լով ստեղծ­ված բարդ ի­րա­վի­ճա­կը՝ 1989-ի հուն­վա­րի 20-ին ԼՂԻՄ-ում Ա. Ի. Վոլս­կու ղե­կա­վա­րու­թյամբ ստեղծ­վեց Հա­տուկ կա­ռա­վար­ման կո­մի­տե, որն ան­մի­ջա­պես են­թարկ­վում էր Մոսկ­վա­յին և իր ծրագ­րե­րում ու­ներ Ար­ցա­խը Հա­յաս­տա­նի հետ լայն մշա­կու­թա­յին ու տն­տե­սա­կան կա­պեր հաս­տա­տե­լու-ի­րա­գոր­ծե­լու նպա­տակ­ներ, ո­րին Ադր­բե­ջանն ա­նընդ­հատ խո­չըն­դոտ­ներ էր հա­րու­ցում ու նո­րա­նոր պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նում Մոսկ­վա­յին։ Եվ այս ա­մե­նը, ի վեր­ջո, հան­գեց այն բա­նին, որ 1989-ի նո­յեմ­բե­րի 28-ին ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյու­նը ո­րո­շեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը վերս­տին բռ­նակ­ցել Ադր­բե­ջա­նին, ո­րը գործ­նա­կա­նում պետք է ի­րա­կա­նաց­ներ հա­յա­տյաց Վ. Պ. Պո­լյա­նիչ­կո­յի գլ­խա­վո­րու­թյամբ կազմ­ված կազմ­կո­մի­տեն։
Ել­նե­լով դեպ­քե­րի զար­գաց­ման նման ոչ հա­յա­մետ ըն­թաց­քից, ՀԽՍՀ Գե­րա­գույն խոր­հուր­դը և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ազ­գա­յին խոր­հուր­դը 1989-ի դեկ­տեմ­բե­րի 1-ին հա­մա­տեղ ո­րո­շում ըն­դու­նե­ցին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը ՀԽՍՀ-ին վե­րա­միա­վո­րե­լու վե­րա­բե­րյալ։ Այդ ո­րոշ­մա­նը վերս­տին հա­ջոր­դե­ցին հա­յա­տյաց Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի 1990-ի հուն­վա­րի 13-17-ին Բաք­վում հրահ­րած հայ բնակ­չու­թյան նոր ջար­դե­րը, ինչ­պես նաև գոր­ծարկ­վեց ԼՂԻՄ տա­րած­քում ադր­բե­ջա­նա­կան նոր բնակ­չու­թյուն վե­րաբ­նա­կեց­նե­լու Ադր­բե­ջա­նի ծրա­գի­րը։ Մի նպա­տա­կադր­ված գոր­ծըն­թաց, որն ու­ղեկց­վում էր հայ բնակ­չու­թյան նոր կո­տո­րած­նե­րով և բռ­նա­գաղ­թե­րով։ Ի մի­ջի այ­լոց, Ադր­բե­ջանն իր այս ծրագ­րին վերս­տին կար­ծես կեն­դա­նու­թյան շունչ է ու­զում տալ «Շու­շիի ադր­բե­ջա­նա­կան բնակ­չու­թյուն» հոր­ջորջ­մամբ, որն ակ­նարկ­վեց նաև մյուն­խե­նյան հան­դիպ­ման ժա­մա­նակ։
Դի­մա­կա­յե­լով Ադր­բե­ջա­նի հա­րու­ցած բազ­մա­թիվ ու բազ­մա­տե­սակ բռ­նու­թյուն­նե­րին, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի պա­տաս­խա­նա­տու­նե­րը, ել­նե­լով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից, 1991-ին ստիպ­ված ընտ­րե­ցին Ար­ցա­խի խնդ­րի այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րա­կը՝ ինք­նո­րոշ­ման և ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի ըն­դու­նու­մը։ Վեր­ջինս էլ ըն­դուն­վեց ու հաս­տատ­վեց ԼՂԻՄ մար­զա­յին և Շա­հու­մյա­նի շր­ջա­նա­յին խոր­հուրդ­նե­րի հա­մա­տեղ նս­տաշր­ջա­նում՝ 1991-ի սեպ­տեմ­բե­րի 2-ին։ Այդ ո­րոշ­ման հի­ման վրա էլ 1991-ի դեկ­տեմ­բե­րի 10-ին տե­ղի ու­նե­ցած հան­րաք­վեի ար­դյունք­նե­րով հաս­տատ­վեց Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը։
Սրանք են նո­րօ­րյա մեր պատ­մու­թյան ար­ցա­խյան հիմ­նա­կան փաս­տե­րը և, ըստ իս, ցան­կու­թյան պա­րա­գա­յում պետք է վե­րա­դառ­նալ ար­ցա­խյան խնդ­րի 1988-ի փետր­վա­րի 20-ի վե­րոն­շյալ ո­րոշ­ման ի­րա­կա­նաց­մա­նը, ո­րը կա­պա­հո­վի հայ ժո­ղովր­դի եր­կու հատ­ված­նե­րը պե­տա­կա­նո­րեն մեկ միա­վոր­ման մեջ ա­մուր բռունցք ստեղ­ծե­լու ու դի­մա­կա­յե­լու գա­ղա­փար-ծրա­գի­րը։ Ըստ իս, ար­ցա­խյան խնդ­րի լուծ­ման ա­մե­նա­ճիշտ լու­ծու­մը դա է, և ա­մեն ինչ պետք է գոր­ծադ­րել դրա ի­րա­կա­նաց­ման հա­մար։
-Հա­ջորդ «սկզ­բունքն» էլ այն է, որ Հա­յաս­տա­նի վար­չա­պետն ա­ռաջ­նա­յին է հա­մա­րում անվ­տան­գու­թյու­նը, ոչ թե տա­րածք­նե­րը։ «Չկա տա­րածք, կա անվ­տան­գու­թյուն»,-ա­սում է Փա­շի­նյա­նը։ Այս թեզն ի՞նչ վտանգ­ներ է պա­րու­նա­կում։
-Չեմ կար­ծում, որ այս միտ­քը ճիշտ է։ Հե­տաքր­քիր է, անվ­տան­գու­թյունն առ­հա­սա­րակ որ­տե՞ղ և ի՞նչ շր­ջա­նակ­նե­րում կա­րող է լի­նել, ե­թե ոչ որևէ տա­րած­քի նկատ­մամբ ու այդ­տեղ բնակ­վող բնակ­չու­թյան։ Միով բա­նիվ, այս­պի­սի մո­տե­ցում-դիր­քո­րո­շու­մը կար­ծես մի­տում ու­նի մեղ­մե­լու կամ էլ մատ­նա­ցույց է ա­նում Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­զա­տագր­ված այդ տա­րածք­ներն ա­ռայ­սօր (Լա­չի­նի շր­ջա­նից բա­ցի), չբ­նա­կեց­րած լի­նե­լու հան­գա­ման­քը։ Ի վեր­ջո, մե­կընդ­միշտ պի­տի հաս­կա­նալ, որ այս հար­ցում թե՛ Ար­ցա­խը, թե՛ Հա­յաս­տա­նը գրե­թե Ար­ցա­խի տա­րած­քի չափ ա­զա­տագր­ված այդ 7 շր­ջան­նե­րը բնա­կեց­նե­լու, հող ու ջրին տեր կանգ­նե­լու գեր­խն­դիր­ներ ու­նեն, ո­րը, ան­շուշտ, հեշտ լուծ­վող չէ։ Այս­տեղ փաս­տենք նաև այն, որ 1990-ա­կան­նե­րի վեր­ջե­րին Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շում­նե­րով սկս­վեց և կարճ ժա­մա­նակ անց դա­դա­րեց­վեց այդ ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րը հա­յու­թյամբ բնա­կեց­նե­լու ծրա­գի­րը։ Եվ այս կարևոր ու կեն­սա­կան ծրագ­րի տա­պալ­ման մա­սին այ­սօր ոչ ոք չի ու­զում խո­սել, ոչ ոք էլ ի­րեն պա­տաս­խա­նա­տու չի զգում։ Եվ այդ տե­սա­կե­տից ա­մենևին էլ պա­տա­հա­կան չպի­տի հա­մա­րել այն, որ ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նին մի քա­նի տա­րի ա­ռաջ ի հայտ ե­կավ նոր փոխ­զի­ջում կամ փոխ­զի­ջում՝ անվ­տան­գու­թյան ու կար­գա­վի­ճա­կի դի­մաց հաս­կա­ցու­թյու­նը, ո­րը, բա­նակ­ցու­թյուն առ բա­նակ­ցու­թյուն, տա­րի առ տա­րի ջա­նում են ամ­րապն­դել ժո­ղովր­դի գի­տակ­ցու­թյան մեջ։ Կամ էլ տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, որ ո՛չ Ադր­բե­ջա­նը և ո՛չ էլ Հա­յաս­տանն ու Ար­ցախն այն­քան էլ նպա­տա­կադր­ված չեն այս խն­դի­րը, ի վեր­ջո, լու­ծե­լու։ Կար­ծեք թե այն դար­ձել է հա­կա­մար­տու­թյուն­նե­րի մեջ գտն­վող պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի՝ կա­ռա­վար­ման ղե­կին մնա­լու, ինչ­պես և եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րին տևա­կա­նո­րեն լար­վա­ծու­թյան ու թշ­նա­մու­թյան մեջ պա­հե­լու մի­ջոց ու գոր­ծիք։ Տա Աստ­ված, որ իմ այս են­թադ­րու­թյու­նը սխալ լի­նի։
-Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան շուրջ այ­սօր­վա զար­գա­ցում­նե­րը Ձեզ ի՞նչ են հու­շում՝ հնա­րա­վո՞ր է ա­ռա­ջի­կա­յում ինչ-որ փաս­տա­թուղթ հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­վի։
-Ոչ, չեմ կար­ծում։
-Իշ­խա­նու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հա­կա­մար­տու­թյան հար­ցում ի՞նչ էա­կան ուղ­ղոր­դում­նե­րի կա­րիք ու­նի։
-ՈՒղ­ղոր­դում­նե­րի կա­րիք միշտ էլ ե­ղել և այ­սօր էլ առ­կա է։ Ընդ ո­րում, այս խն­դի­րը վե­րա­բե­րում է ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլև Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Շատ ա­րա­տա­վոր ու պա­ռակ­տիչ երևույթ եմ հա­մա­րում այն հո­խոր­տանք­նե­րը, ո­րոնք այս կամ այն կերպ հն­չում են Ար­ցա­խից, որ Հա­յաս­տա­նը ոչ մի ի­րա­վունք չու­նի այս կամ այն կերպ խառն­վե­լու Ար­ցա­խի ներ­քին գոր­ծե­րին կամ էլ որևէ ուղ­ղու­թյուն ու ցու­ցում­ներ տա­լու։ Քան­զի այն ա­ռան­ձին և ինք­նու­րույն պե­տա­կան միա­վոր է։ Ձևա­կա­նո­րեն ա­յո, թերևս, այդ­պես է։ Սա­կայն ե­կեք սա­ռը դա­տո­ղու­թյամբ դա­տենք, թե վերևում նշածս ինչ հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով ստեղծ­վեց այդ ինք­նու­րույն պե­տա­կան միա­վո­րը, որն ան­բե­կա­նե­լիո­րեն Հա­յաս­տան է և ա­ռանց Հա­յաս­տա­նի էլ չի կա­րող գո­յատևել։ Ա­սածս ա­մենևին էլ թող խիստ կամ վե­րա­ցա­կան ու զգաց­մուն­քա­յին չթ­վա։ Եվ այս տե­սա­կե­տից էլ դա­տա­պար­տե­լի պետք է հա­մա­րել Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ա­ռան­ձին այն պե­տա­կան, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, ան­հատ­նե­րի եր­բեմն-եր­բեմն հն­չեց­րած սին ու մեր­ժե­լի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք ի­րա­պես խո­չըն­դո­տում են Հա­յաս­տան-Ար­ցա­խի միաս­նա­կա­նու­թյանն ու միաց­մա­նը։
- Հա­յաս­տան-Ար­ցախ այդ լար­վա­ծու­թյան սկիզ­բը դրեց Նի­կոլ Փա­շի­նյա­նը, երբ հայ­տա­րա­րեց Ար­ցա­խում դա­վա­դիր ու­ժե­րի մա­սին, ո­րոնք այդ­պես էլ չհայտ­նա­բեր­վե­ցին։
- Հար­ցի ա­ռա­ջին մա­սի հետ հա­մա­միտ եմ։ Սա­կայն ինչ վե­րա­բե­րում է երկ­րորդ մա­սին, ա­պա պի­տի նշեմ, որ այդ­պի­սի ոչ պատ­շաճ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հայտ­նա­բե­րում­նե­րի հա­մար ա­ռանձ­նա­կի ջան­քեր պետք էլ չեն։
Չպետք է ան­տե­սել, օ­րի­նակ, Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին նա­խա­գահ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի այն դիր­քո­րո­շու­մը, որ ա­զա­տագր­ված տա­րածք­ներն ան­վի­ճե­լիո­րեն պետք է հետ վե­րա­դարձ­նել Ադր­բե­ջա­նին և Ար­ցա­խին օժ­տել ինք­նա­վար­ման բարձր կար­գա­վի­ճակ։ Կար­ծում եմ, ան­ցյալ տար­վա կե­սե­րին էր, որ հե­ռուս­տա­տե­սա­յին իր ե­լույթ­նե­րից մե­կի ժա­մա­նակ Տեր-Պետ­րո­սյա­նը իր այս կար­ծի­քի ի­րա­վա­ցիու­թյան մա­սին բա­ցեի­բաց հայ­տա­րա­րեց, թե տղա եք, ա­պա այդ տա­րածք­նե­րը պա­հեք։ Այս­տեղ էլ ինք­նըս­տին­քյան շատ օ­րի­նա­կան հար­ցադ­րում է ա­ռա­ջա­նում։ Ե­թե դա է ար­ցա­խյան խն­դի­րի լուծ­ման ի­րա­կան ու միակ ճա­նա­պար­հը, ա­պա այդ կար­ծի­քին հան­գե­լու հա­մար ար­ժե՞ր չորս տա­րի պա­տե­րազ­մել, ի­զուր տե­ղը բազ­մա­հա­զար ե­րի­տա­սարդ­նե­րի կյան­քը զո­հա­բե­րել և նույն­քան էլ հա­զա­րա­վոր­նե­րին դարձ­նել տա­րա­տե­սակ հաշ­ման­դամ­ներ։ Մի՞­թե ար­ժեր այս­պի­սի զո­հա­բե­րու­թյուն­նե­րի գնով ա­զա­տագ­րել պատ­մա­կան տա­րածք­նե­րը և մի քա­նի տա­րի հե­տո դրանք պար­զա­պես հանձ­նել։ Չէ՞ որ պե­տու­թյան ղե­կի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը ստանձ­նած ան­ձինք հարկ է, որ օժտ­ված լի­նեն ներ­կա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րով տես­նե­լու ու պատ­կե­րաց­նե­լու ա­պա­գա­յի գո­նե 10-20 տա­րի­նե­րին կա­տար­վե­լիք կամ էլ կա­տա­րե­լիք քայ­լե­րը։ Այ­լա­պես պա­հի ազ­դե­ցու­թյան տակ ի­րա­կա­նաց­ված քայ­լերն ու կի­սա­քայ­լե­րը միշտ էլ են­թա­կա են փլու­զում­նե­րի ու ան­կում­նե­րի։ Պե­տա­կան այ­րերն այս­պի­սի յու­րօ­րի­նակ հո­տա­ռու­թյուն­նե­րով ու օժտ­վա­ծու­թյուն­նե­րով են տար­բեր­վում պե­տա­կան ա­պա­րա­տի շար­քա­յին պա­տաս­խա­նա­տու­նե­րից։ Քան­զի պե­տու­թյան գլու­խ կանգ­նած մար­դու սխա­լը տվյալ պե­տու­թյան ու ժո­ղովր­դի հա­մար միշտ էլ ճա­կա­տագ­րա­կան ու կոր­ծա­նա­րար է ե­ղել և է։
Վե­րա­դառ­նա­լով Հա­յաս­տան-Ար­ցախ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, փաս­տենք, որ աշ­խար­հի ո՞ր եր­կր­ներն ու ժո­ղո­վուրդ­նե­րը, ո՞ր քա­ղա­քա­կան ու­ժերն են հա­վա­տում կամ կա­րող են հա­վա­տալ, որ Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը տար­բեր պե­տու­թյուն­ներ կամ էլ տար­բեր ժո­ղո­վուրդ­ներն են։ Չէ՞ որ Ար­ցա­խի պե­տա­կան խոր­հր­դա­նի­շե­րը՝ անձ­նա­գի­րը, դրա­մա­կան մի­ջո­ցը նույնն են, ինչ Հա­յաս­տա­նի­նը։ Էլ չեմ խո­սում այն մա­սին, որ Ար­ցախն ու նրա սահ­ման­նե­րը հա­վա­սա­րա­զոր, նույ­նիսկ ա­վե­լին, պա­հում-պաշտ­պա­նում են Հա­յաս­տանն ու հա­յաս­տան­ցի­նե­րը։ Մի՞­թե Ար­ցա­խը Հա­յաս­տա­նից ա­ռանձ­նաց­նե­լու այս «քյան­դր­բա­զու­թյանն» ու աչ­քա­կա­պու­թյա­նը չպի­տի մե­կընդ­միշտ վերջ դր­վի։ Մի՞­թե կա­րե­լի է նման ան­հե­թե­թու­թյուն­նե­րով ա­նընդ­հատ պղ­տո­րել թե՛ ար­ցախ­ցի­նե­րի, թե՛ հա­յաս­տան­ցի­նե­րի մտ­քերն ու սր­տե­րը։ Մի՞­թե ար­ցախ­ցի ո­րոշ տմար­դի­ներն այն­քան ե­րախ­տա­մո­ռու­թյամբ են տա­ռա­պում, որ մո­ռա­ցու­թյան են տվել Ար­ցա­խի ա­զա­տու­թյան հա­մար բազ­մա­հա­զար հա­յաս­տան­ցի ա­հել ու ջա­հել­նե­րի գի­տակց­ված զոհ­վե­լը։
Սրանք հան­գա­մանք­ներ են, ո­րոնք ակն­հայ­տո­րեն միտ­ված են միաս­նա­կա­նու­թյան ազ­գա­յին գա­ղա­փա­րի դեմ և մի­միայն ջուր են ա­վե­լաց­նում ա­ռանց այդ էլ թա­փով աշ­խա­տող թշ­նա­մու ջրա­ղա­ցին։ Այս­տեղ ես տես­նում եմ նաև թե՛ Ար­ցա­խի, թե՛ Հա­յաս­տա­նի ի­րա­կան մտա­վո­րա­կա­նու­թյան պա­սիվ դե­րը։ Այս հան­գա­ման­քով էլ ժո­ղովր­դի հետ խո­սե­լու-ուղ­ղոր­դե­լու դե­րը ստանձ­նել են այս կամ այն իշ­խա­նա­վո­րին կամ նրա ար­տա­հայ­տած կար­ծիք­նե­րը սա­տա­րե­լու ու փա­ռա­բա­նե­լու, փնո­վե­լու կամ այ­պա­նե­լու վարձ­կան­ներն ու աճ­պա­րար­նե­րը, էլ քա­ղա­քա­գետ ու քա­ղա­քա­գի­տու­թյան տե­սա­բան, էլ վեր­լու­ծա­բան, լրատ­վա­մի­ջոց­ներ ու շին­ծու կայ­քէ­ջեր, սոց­ցան­ցեր ու խմ­բեր: Եվ, ի­հար­կե, օ­րու­մեջ փո­փոխ­վող տե­ղե­կատ­վա­կան, բազ­մա­թիվ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րի ու օ­րա­պա­կաս կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ու խումբ-խմ­բակ­նե­րի հե­ղե­ղա­տի պայ­ման­նե­րում ակն­հայ­տո­րեն ոչ միայն դժ­վար է, այլև նույ­նիսկ անհ­նա­րին է շար­քա­յին քա­ղա­քա­ցուն ճիշտ ու­ղի մատ­նա­ցույց ա­նե­լը։ Միով բա­նիվ, այս ա­մե­նի խառ­նակ­չին էլ, այդ ազ­գա­պա­ռակ­տիչ գոր­ծու­նեու­թյուն­նե­րի ար­մա­տա­խիլ ա­նո­ղին ու ուղ­ղոր­դո­ղին էլ մեր մեջ պետք է փնտ­րենք:
-Ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի այ­սօր­վա տրա­մա­բա­նու­թյու­նը Ձեզ թույլ տա­լի՞ս է հու­սալ, որ այս իշ­խա­նու­թյունն ի վի­ճա­կի է կար­գա­վո­րե­լու ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան պես բարդ խն­դի­րը։
-Ա­մե­նօ­րյա աշ­խա­տան­քով պի­տի ջա­նալ օր ա­ռաջ չե­զո­քաց­նել Ար­ցախ-Հա­յաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում առ­կա ջայ­լա­մա­յին քա­ղա­քա­կա­նու­թյամբ չն­կա­տե­լու տր­վող մեծ ու փոքր բո­լոր տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը։ Այ­լա­պես ոչ այս իշ­խա­նու­թյու­նը և ոչ էլ սրա­նից հե­տո ե­կո­ղը կամ ե­կող­նե­րը ի վի­ճա­կի չեն լի­նե­լու ար­ցա­խյան խն­դի­րը ի նպաստ Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի կար­գա­վո­րե­լու։ Քան­զի այդ­պի­սի խն­դիր­ներն ար­մա­տա­խիլ չա­նելն ու դրանց հետ հա­մա­կերպ­վելն է, որ պա­տե­րազ­մա­կան դաշ­տում հաղ­թա­նա­կած եր­կիրն ու ժո­ղո­վուրդն ա­ռայ­սօր ար­ցա­խյան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րում մեկ խրա­մա­տա­վոր­վում է, մեկ նա­հան­ջում, մեկ էլ փոխ­զի­ջում­նե­րի և տա­րածք­ներ հանձ­նե­լու հար­ցե­րի ա­պա­վի­նում։
Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 8769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ