Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                

Մարտի 1-ի հավաքը կդառնա հանրաքվեի նախընտրական քարոզարշավի փաստացի մեկնարկը

Մարտի 1-ի հավաքը կդառնա հանրաքվեի նախընտրական քարոզարշավի փաստացի մեկնարկը
25.02.2020 | 13:24

«Փաստը» գրում է. «Իշխանություններն ակտիվորեն նախապատրաստվում են Մարտի 1-ի հերթական տարելիցին հանրահավաք անցկացնելուն։ Այդ օրը նախատեսվում է անցկացնել ամենամյա երթ, որն անձամբ կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հանձնարարական կա հնարավորինս շատ մարդաքանակ ապահովել՝ ցույց տալու, որ իրենց հետևից դեռ գնացող զանգված կա: Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ այդ օրը իշխանություններն ամեն ինչ անելու են լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար։ Ամենայն հավանականությամբ, հանրաքվեի մասին խոսք չի լինի, ավելին՝ այդ օրը կդադարեցնեն քարոզչությունը, սակայն, ըստ մեր զրուցակցի, հենց այդ հավաքն էլ կդառնա հանրաքվեի նախընտրական քարոզարշավի փաստացի մեկնարկը»:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ