Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է 16 հազար ԱՄՆ դոլար միայն պարգևավճար

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է 16 հազար ԱՄՆ դոլար միայն պարգևավճար
25.02.2020 | 13:25

2019-ին արդարադատության նախարարը ստացել է 13 միլիոն 598 հազար դրամ պարգևավճար, որից մոտ 8 միլիոնը՝ մոտավոր 16 000 ԱՄՆ դոլար, ստացել է Ռուստամ Բադասյանը (2019-ին մինչև հունիսը արդարադատության նախարարն էր Արտակ Զեյնալյանը)՝ տեղեկացնում է Analitik.am կայքը։ Բադասյանի պարգևավաճարի չափը բոլոր ամիսներին կազմել է 1 342 հազար դրամ, հուլիս և հոկտեմբեր ամիսներին ստացել է մոտ 1 200 հազար դրամ պարգևավճար։


2019-ին նախարարի տեղակալների պարգևավճարները կազմել են մոտ 42 միլիոն դրամ․ նախարարի առաջին տեղակալը 2019-ին ստացել է 13 միլիոն 406 հազար դրամ պարգևավճար՝ մոտ 28 100 ԱՄՆ դոլար։ 2019-ին մարտին նախարարի առաջին տեղակալը ստացել է 3 միլիոն 222 հազար դրամ պարգևավճար։ 3 միլիոնից ավելի պարգևավճար է ստացել նաև նախարարի տեղակալներից մեկը՝ նորից մարտին։ 2019-ին նախարարի և 4 փոխնախարարների պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 56 միլիոն 764 հազար դրամ՝ մոտ 119 000 ԱՄՆ դոլար։ Ամենաշատ պարգևավճարները տրվել են մարտին՝ 10 միլիոն 83 հազար դրամ, իսկ ամենաքիչը՝ նոյեմբերին՝ 4 միլիոն 335 հազար դրամ։
2019-ին արդարադատության նախարարության աշխատակիցներին տրված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 466 միլիոն դրամ, որից մոտ 60 միլիոնը տրամադրվել է աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, մոտ 320 միլիոնը՝ արտաբյուջետային միջոցներից։ Նախարարությունից նշել են, որ 2019-ին ամսական պարգևատրվել է միջինը 295 աշխատակից։

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ