Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները

Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները
25.02.2020 | 13:26

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտարարել է, որ երկրում ապաքինվել են բոլոր հիվանդները, որ ունեին կորոնավիրուսի ախտորոշում: Ֆրանսիայում, ԱՀԿ-ի տվյալներով, գրանցվել էր վարակման 12 դեպք, մեկ մարդ մահացել էր: «Ֆրանսիայի տարածքում այլևս կորոնավիրուսով հիվանդ մարդ չկա: Վարակն այլևս չի տարածվում: Վերջին հիվանդը, որը գտնվում էր Լիոնի հիվանդանոցում, ապաքինվել է և դուրս գրվել: Նա այլևս վարակի տարածման առումով վտանգ չի ներկայացնում, ուստի վերադարձել է տուն»,- ասել է Վերանը:

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ