«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Արման Եղոյան. ԼՀԿ-ն ոչ ֆորմալ առումով գործում է «Ոչ»-ի ճամբարում

Արման Եղոյան. ԼՀԿ-ն ոչ ֆորմալ առումով գործում է «Ոչ»-ի ճամբարում
25.02.2020 | 13:28

Հայ-իրանական սահմանը փակելը կորոնավիրուսից խուսափելու և իրավիճակը վերահսկելու գործընթացի մի մասն է, թեև վտանգը կարող է սպառնալ ոչ միայն Իրանից, այլև, օրինակ, Իտալիայից, որի հետ մեր օդային հաղորդակցությունը շարունակվում է բաց մնալ, և մենք ապահովագրված չենք այդ վարակից՝ «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը ասաց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը:


Առաջիկա հանրաքվեում, ըստ պատգամավորի՝ ընդդիմադիր շատ ուժեր իրականում «Ոչ»-ի ճամբարում են, իշխանության համար բոյկոտի ու «Ոչ»-ի միջև տարբերություն չկա. «Ապատիկ տրամադրություններ տարածելու նպատակն այն է, որ «Այո»-ն չհավաքի բավարար ձայներ, իսկ դա նույն «Ոչ»-ն է: Մենք չենք թիրախավորում որևէ մեկի, ընդամենը հանրության դատին կոնկրետ խնդիր ենք ներկայացնում և առաջարկում ենք նրան լուծել այս հարցը»: Ըստ Եղոյանի՝ ԼՀԿ-ն ոչ ֆորմալ առումով «Ոչ»-ի ճամբարում է, իսկ ԲՀԿ-ի մոտեցումն իշխանության գնահատմամբ ավելի չեզոք է ու ցանկալի. «Մեր քարոզչության նպատակը խնդիրը հանրամատչելի ձևով բացատրելն է քաղաքացիներին, պատմենք, թե ի՞նչ կապ ունի ՍԴ-ն քաղաքական կայունության հետ: Ես չէի ասի, սա վարչապետի անձնական վստահության հանրաքվեն է: Ամեն դեպքում, նրա հեղինակությունը քարոզարշավի առյուծի բաժինն է»: Իմքայլական պատգամավորի կարծիքով՝ հանրաքվեի հարցի և ճանապարհների ասֆալտի որակի միջև կապի մասին վարչապետի պնդումը լիովին արդարացված է, քանի որ այդկերպ իրենք ներկայացնում են նախկին իշխանության գործունեության արդյունքները. «Քարոզչության մեջ պետք է նախկին իշխանության գործունեության օրինակներ բերենք, ինչպես, օրինակ, ասֆալտի չարաշահումները: ՍԴ-ն անմիջական կապ ունի այդ ամենի հետ»:
Արման Եղոյանի պնդմամբ՝ ամբողջական սահմանադրական փոփոխությունների փաթեթը պետք է մշակվի մինչև այս տարվա սեպտեմբեր, իսկ հանրաքվեն կարող է նշանակվել մինչև 2023-ը:


Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի և իրավապահ համակարգի մյուս կառույցների ղեկավարների պաշտոնավարման նպատակահարմարությանը, ըստ Եղոյանի՝ իշխանությունը նրանց հարցում մտահոգություններ չունի, եթե վերապահում ունենա էլ, կապված կլինի ոչ թե նրանց անցյալի, այլ այժմյան պաշտոնավարման հետ:


Եղոյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կքննեն վարչապետի հռչակած մյունխենյան սկզբունքները, այնպես, ինչպես ավանդաբար եղել է կողմերի առաջարկների դեպքում: «Մինչև հիմա բանակցությունները կառուցվում էին հետևյալ հարցի շուրջ՝ ի՞նչ ենք անում տարածքների հետ: Վարչապետն ասում է, որ կա ոչ թե տարածք կարգավիճակի կամ խաղաղության դիմաց, այլ կա անվտանգություն, ընդ որում՝ ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի»,- ամփոփել է իմքայլական պատգամավորը:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ