Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելու նախապատրաստությունը

Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելու նախապատրաստությունը
25.02.2020 | 22:02

Հայաստանում և Մոլդովայում Իսրայելի դեսպան Էլիավ Բերոցերկովսկին ողջունել է Թել Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելու նախապատրաստությունը: Այս մասին դիվանագետը նշել է TPS-ի հետ զրույցում:


«Մենք ողջունում ենք իսրայելա-հայկական հարաբերությունների աճը և առաջիկա շաբաթների ընթացքում դեսպան Արմեն Սմբատյանի սպասվող այցը, ինչպես նաև Իսրայելում մշտական դեսպանատուն բացելու նախապատրաստությունը։ Անցյալ տարվա հունվարին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Իսրայել, նախագահ Ռեուվեն Ռիվլինի և Իսրայելի խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտեյնի հետ ներկա գտնվել «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի ազատագրման գլխավոր միջոցառմանը, և դասախոսություններ կարդացել երկրի մի քանի վայրերում, այդ թվում՝ Հոլոնի Տեխնիոնում և տեխնոլոգիական ինստիտուտում»,- ասել է դեսպանը:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ