Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱԺ-ում լսումներ են՝ դատաիրավական փոփոխությունների նախագծերի փաթեթի շուրջ

ԱԺ-ում լսումներ են՝ դատաիրավական փոփոխությունների նախագծերի փաթեթի շուրջ
25.02.2020 | 22:05

Ազգային ժողովում դատաիրավական փոփոխությունների նախագծերի փաթեթի շուրջ լսումներ են, նախագիծը վերաբերում է դատական համակարգում կոռուպցիան վերացնելու գործողություններին։ Կարևոր փոփոխություններ են նախատեսվում դատավորի թեկնածուների ընտրության կարգում: ԲԴԽ-ն ընտրության ժամանակ արդեն պետք է հաշվի առնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը թեկնածուի բարեվարքության վերաբերյալ, թեկնածուն հոգեբանական թեստ պետք է անցնի, նաև նրա գույքային վիճակը պետք է ստուգվի:


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասնեց. «Հնարավորություն կա ուսումնասիրելու, օրինակ, սոցիալական ցանցերը, ընդհանրապես անձի վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության հնարավոր դրսևորումները»։
Առաջարկվում է նաև իջեցնել դատավորի թեկնածուների համար նախատեսված տարիքային ցենզը՝ 28-ից 25 տարեկան։ «Դա չի նշանակում, որ դատավորներ դառնալու են 25 տարեկանում, նշանակում է, որ հավակնորդը 25 տարեկանից սկսած կարող է արդեն դիմել, երկրորդ հանգամանքը՝ որոշակի դաշտ է ստեղծում նոր սերնդի ներկայացուցիչների մուտքը դատական համակարգ ապահովելու համար», - ասաց արդարադատության նախարարը։
Վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը կասկած հայտնեց՝ որքանո՞վ է նպատակահարմար դատավորի թեկնածուների համար նախատեսված տարիքային ցենզը իջեցնել։ «Կրթական մասը մի կողմ թողնելով, բայց դատավորը պետք է ունենա նաև որոշակի փորձ՝ և կյանքի, և աշխատանքային, և իրավահարաբերությունների գնահատման իմաստով, այսինքն՝ միայն տեսական գիտելիքները, կրթական աստիճան ունենալը բավարար չէ, իմ խորին համոզմամբ, որ անձը կարողանա հավակնել դատավորի պաշտոնի», - նշեց Պողոսյանը։
Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Ցենզը 25 տարեկանի մասով էդ կյանքի փորձը մի քիչ շատ հարաբերական բան է, հնարավոր է մարդ 35-40 տարեկանում այդպես էլ կյանքի փորձ չունենա, բայց կրկին 25-28 տարեկան, չեմ կարծում տենց սկզբունքային մեծ տարբերություն կա և կարծում եմ՝ ընդհանրապես տարիքային ցենզ չպետք է լինի ապագայում, և դատավորներ պետք է դառնան մարդիկ 35-40 տարեկանից հետո, Ձեր ասած փորձառությունը ձեռք բերելուց հետո, բայց պետք է չմոռանանք՝ հիմա մենք ինչ իրավիճակ ունենք»։


ԲԴԽ խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանն ասում է՝ այս փոփոխությունները շատ կարևոր են անկախ և հանրության մոտ վստահության բարձր մակարդակ ունեցող դատական համակարգ ունենալու հարցում: «Համապատասխան լուծում է որոշակի տրվում և այն խնդիրներին, որ մենք ունենք դատական իշխանության հանդեպ հանրային վստահության վերականգնման համար, և մի այլ կարևոր ասպեկտ կա, որ մեր քննարկումներին մենք ոնց որ շատ տենց չենք նկատում, բայց խոսքը գնում է դատական իշխանության անկախության ապահովման համար, որովհետև այդ բարեվարքության ստուգումով անցնող դատավորները լրիվ այլ մակարդակի անկախություն ունեն, որովհետև այս պարագայում այլևս ոչ ոք չի փորձի, ասենք, օրինակ, շահարկել այդ դատավորի կենսագրության կամ ներկայի հետ կապված ինչ-որ անհասկանալի կամ մութ կետերը», - նշեց Վիգեն Քոչարյանը։

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ