Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ԼՂ խաղաղ գործընթացին

Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ԼՂ խաղաղ գործընթացին
25.02.2020 | 22:17

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ժնևում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին հանդիպելու և որոշ «հիմնական հարցեր» քննարկելու հնարավորության համար՝ ըստ ՏԱՍՍ-ի: ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանային և միջազգային հրատապության մի շարք հարցեր, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներ: ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել նաև ԼՂ խաղաղ գործընթացին: Նախարարները մասնակցում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ