Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումն աճել է 10.3 տոկոսով

Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումն աճել է 10.3 տոկոսով
25.02.2020 | 22:19

2019-ին մշակող արդյունաբերությունն աճել է 12 տոկոսով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1 տոկոս կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: «Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019-ի արդյունքներով աճել է 10.3 տոկոսով: Ընդ որում միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը աճել է 26.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 13.5 տոկոսով», - գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում: Նրա ներկայացմամբ՝ զբոսաշրջությունը ևս աճել է 14.7 տոկոսով: «Եվ որպես արդյունք, տնտեսության ամենաարագ աճող ճյուղը եղել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` 2018-ի համեմատ աճելով 27.2 տոկոսով», - նշել է նա:

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ