Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արամ Սարգսյան. Իմ ընկեր Էդմոն Մարուքյանին ուղիղ ասել եմ, պիտի քարոզես քո համոզմունքը

Արամ Սարգսյան. Իմ ընկեր Էդմոն Մարուքյանին ուղիղ ասել եմ, պիտի քարոզես քո համոզմունքը
25.02.2020 | 22:28

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին կմասնակցի «Այո» քարոզչական կողմից: ՔՊ-ի դրամահավաքին լրագրողների հետ զրույցում նա ասաց.


«Քարոզարշավին մասնակցելու եմ, ինչպես մնացած բոլոր քարոզարշավներին, քարոզելու եմ «Այո»-ն, որ համարում եմ շատ կարևոր: Գտնում եմ, որ մեր ժողովուրդը պետք է պասիվ չմնա, պետք է անպայման մասնակցի հանրաքվեին, որովհետև, եթե նախորդ ընտրություններում ժողովուրդն ասում էր, որ իր քվեն բանի տեղ դնող չկա, հիմա ժողովրդի քվեից է կախված ամեն ինչ»,- ասաց Սարգսյանը:

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ