Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարվել

Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարվել
25.02.2020 | 22:32

Եգիպտոսի իշխանությունները փետրվարի 26-ից, եռօրյա սուգ են հայտարարել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մահվան կապակցությամբ՝ տեղեկացրել է նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի վարչակազմը:

«Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախկին նախագահ Մուհամեդ Հոսնի Մուբարաքի մահվան կապակցությամբ չորեքշաբթի օրվանից՝ փետրվարի 26-ից, եռօրյա համընդհանուր սուգ Է հայտարարվում ամբողջ Եգիպտոսում»,-նշվում է վարչակազմի ներկայացուցիչ Բասամ Ռադայի՝ Facebook-ում զետեղված հայտարարության մեջ:


Ինչպես ավելի վաղ հայտնել Է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը, 91 տարեկանում փետրվարի 25-ին Կահիրեում մահացել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը: Վերջին մեկ ամսում նա կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում էր ստամոքսա-աղիքային տրակտի վիրահատությունից հետո. մի քանի օր առաջ նրա ավագ որդին՝ Ալյա Մուբարաքը, գրել էր սոցիալական ցանցում՝ խնդրելով աղոթել իր հոր առողջության համար:

Դիտվել է՝ 1162

Մեկնաբանություններ