Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Շմի­կ­յան կի­նո­կենտ­րո­նի կրակ­ված փամ­փուշտ­նե­րը

Շմի­կ­յան կի­նո­կենտ­րո­նի կրակ­ված փամ­փուշտ­նե­րը
03.07.2020 | 00:48

ՈՉ ԹԵ ՈՒՄ, ԱՅԼ ԻՆՉ ՈՒ­ՆԵՆՔ


Աշ­խար­հահռ­չակ սու­զա­լո­ղորդ, 1976-ի երևա­նյան ող­բա­լի մի­ջա­դե­պի ժա­մա­նակ ջրա­սույզ ե­ղած տրո­լեյ­բու­սից 20 մար­դու կյանք փր­կած ՇԱՎԱՐՇ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻՆ նվիր­ված «20՛» կի­նո­նա­խագ­ծի կա­պակ­ցու­թյամբ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րոն-Ար­տակ Ի­գի­թյան ոչ այն­քան վաղ ժա­մա­նակ­նե­րում ե­ղած հե­ռա­կա փոխհ­րաձ­գու­թյու­նը թե չի էլ ա­վարտ­վել, առն­վազն մտել է ո­րո­շա­կի սպա­սում­նե­րի ներ­քին փո­թոր­կում­նե­րի հուն, ե­թե, ի­հար­կե, նա­խագ­ծի հե­ղի­նա­կի չա­փա­զանց ին­տե­լի­գենտ բարձ­րա­ձայ­նում­նե­րը կա­րե­լի է փոխհ­րաձ­գու­թյան մաս դի­տար­կել կի­նո­կենտ­րո­նի կա­տա­ղի դի­մա­դարձ­ման կող­քին, ո­րի հիմ­քում շմիր­զա­խա­նյա­նա­կան՝ ստով ու կեղ­ծի­քով առ­լե­ցուն ծա­նոթ ձե­ռա­գիրն է։
Ա­սում ենք՝ հե­ռա­կա, քան­զի կի­նո­կենտ­րո­նի կող­մից նա­խագ­ծի մերժ­ման ա­ռի­թով կի­նո­նա­խագ­ծի հե­ղի­նակ, պրո­դյու­սեր, կի­նո­ռե­ժի­սոր Ա. Ի­գի­թյա­նը փոր­ձել էր բաց նա­մա­կով իր ա­ռար­կում­նե­րով, մտա­հո­գու­թյուն­նե­րով ու ա­ռա­ջարկ­նե­րով կիս­վել երկ­րի վար­չա­պե­տի, ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րի հետ, մինչ­դեռ դուրս­պր­ծու­կի հան­գույն, իր «ա­նա­ռար­կե­լի» փաս­տարկ­նե­րով, ի­րեն կր­կին մեյ­դան էր գցել շմիր­զա­խա­նյա­նա­կան կի­նո­կենտ­րո­նը՝ այս ան­գամ ար­դեն մե՛զ պար­տադ­րե­լով իր «ա­նա­ռար­կե­լի» փաս­տարկ­նե­րը հատ առ հատ քն­նու­թյան առ­նել՝ հեր­թա­կան ան­գամ ցու­ցա­նե­լով, թե ի դեմս Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի, ոչ թե ում, այլ ի՛նչ ու­նենք կի­նո­կենտ­րո­նի ու հայ կի­նո­յի գլ­խին, որ­քան էլ այդ ստի ու կեղ­ծի­քի տոպ­րա­կը ժ/պ է իր այդ ո­րա­կում։

Կ.Ղ.-ԻՆ ՀԱ­ՎԵ­ԼԵ­ԼՈՒ Ե­ԿԱԾ «ԿԻ­ՆՈ­ԳԵՏՆ» ՈՒ «ԽՈ­ՐԱ­ԳԵ­ՏԸ»
Նկա­տի ու­նե­նա­լով նա­խագ­ծի հե­ղի­նա­կին՝ շմի­կյան կի­նո­կենտ­րո­նի կայ­քը գրում է. «…մտած­ված հան­րայ­նաց­րել է միայն մեկ փոր­ձա­գե­տի՝ Կա­րեն Ղա­զա­րյա­նի տված եզ­րա­կա­ցու­թյու­նը»՝ ի­րա­կա­նում Կ.Ղ.-ի ան­ձի այս հի­շա­տակ­մամբ երկ­րո՛րդ ան­գամ նրան փու­ռը տա­լով, ո­րով­հետև մինչև մյուս եր­կու­սին անց­նե­լը, զուտ պրո­ֆի­լակ­տիկ նպա­տա­կով ստիպ­ված ենք իր ողջ հմայ­քի մեջ նո­րից հի­շել մեր այս քա­ջա­րի փոր­ձա­գե­տին։
Ա. Ի­գի­թյա­նի կող­մից Կ.Ղ.-ի օ­րի­նա­կի վրա ծան­րա­նալն ակն­հայ­տո­րեն ար­վել է այն մտայ­նու­թյամբ, որ վեր­ջի­նիս գրա­ծի բա­ցա­ռիկ, նմա­նը չու­նե­ցող անգ­րա­գի­տու­թյո՛ւնն է դիտ­վել ա­ռա­վել տի­պա­կան օ­րի­նակ ու ա­ռար­կա­յա­կան վկա­յում այն բա­նի, որ փոր­ձա­գետն ի­րեն սցե­նա­րը կար­դա­լու նե­ղու­թյունն ան­գամ չի տվել։ Սա՛ է փաս­տը, ու փո­խա­նակ փոր­ձե­լու ե­ղա­ծը հնա­րա­վոր ա­մեն կերպ կոծ­կել, թե չի էլ ստաց­վում, գո­նե որ­պես ցա­վա­լի թյու­րի­մա­ցու­թյուն ներ­կա­յաց­նել Շա­վարշ Կա­րա­պե­տյա­նին որ­պես Չաուշ Կա­րա­պա­տյան հի­շա­տա­կե­լու խայ­տա­ռա­կու­թյու­նը, կի­նո­կենտ­րո­նի «հա­վա­քա­կան միտ­քը», որն ակն­հայ­տո­րեն ու­ժե­ղաց­վել է կի­նո­միու­թյու­նից հրա­վիր­ված մեկ այլ «մաս­նա­գե­տի» տվայ­տանք­նե­րով, շմի­կյան կի­նո­կենտ­րո­նը դեռ մի բան էլ մուն­նաթ է գա­լիս «դժ­վար թե որևէ մե­կը կաս­կա­ծի, որ Կ. Ղա­զա­րյա­նը չի ճա­նա­չում Շ. Կա­րա­պե­տյա­նին» հա­կա­դար­ձու­մով (կար­ծես ինչ-որ մե­կը զենք էր քա­շել փոր­ձա­գե­տի վրա՝ պար­տադ­րե­լով ի­մա­ցա­ծը դի­տա­վո­րու­թյամբ սխալ գրել)։
Տե­սա­կա­նո­րեն մենք չենք բա­ցա­ռում, որ Կ.Ղ.-ն կա­րող է ի­մա­ցած լի­նել, ա­վե­լին, ան­գամ ճա­նա­չել Շ. Կա­րա­պե­տյա­նին, սա­կայն ինչ­պես տե­սա­կան, այն­պես էլ գործ­նա­կան մա­կար­դում ցան­կա­նանք էլ, չենք կա­րող ըն­դու­նել, որ նա՝
ա) սցե­նա­րը կար­դա­ցել է ու կար­դա­ցա­ծի վե­րա­բե­րյալ է եզ­րա­կա­ցու­թյուն տվել,
բ) կար­դա­ցել է ու ի­րա­պես հաս­կա­ցել, գի­տակ­ցե՛լ, որ կար­դա­ցա­ծը Շա­վարշ Կա­րա­պե­տյա­նի մա­սին է, այ­լա­պես ի՞նչ տրա­մա­բա­նու­թյամբ այդ լե­գեն­դար մար­դուն, ում աշ­խար­հում մարդ չմ­նաց, որ չի­մա­նար ու չհիա­նար ա­րա­ծով, պի­տի նրա հայ­րե­նի­քում հայ­տն­վեր մեկն ու հի­շա­տա­կեր որ­պես Չաուշ Կա­րա­պա­տյան։
Մեզ մնում է միայն փառք տալ Աստ­ծուն, որ Կ. Ղա­զա­րյա­նի չի­մա­ցու­թյու­նից ու այդ չի­մա­ցու­թյան հու­շու­մից դա­սեր ա­ռած շմի­կյան կի­նո­կենտ­րո՛­նը գո­նե չի կրկ­նում իր վար­ձա­կա­լած փոր­ձա­գե­տի սխալն ու լե­գեն­դար հա­յոր­դու ա­նուն-ազ­գա­նու­նը ճիշտ է բարձ­րա­ձայ­նում, թե­պետ ի պաշտ­պա­նու­թյուն Կ.Ղ.-ի հն­չեց­րած «դժ­վար թե» ա­ռարկ­մա­նը, ստիպ­ված ենք պա­տաս­խա­նել՝ ի՞նչ է, չճա­նա­չե­լը պո­զով-պո­չո՞վ է լի­նում։ Այն­պես որ երբ կի­նո­կենտ­րո­նը փաս­տում է, թե «ի վեր­ջո, այդ վրի­պու­մը չի փո­խում հիմ­նա­վո­րում-եզ­րա­կա­ցու­թյան բո­վան­դա­կու­թյու­նը», ձեր կար­ծի­քով նման պահ­ված­քը փո­խու՞մ է որևէ մե­կի հա­մոզ­մուն­քը, որ Կ.Ղ.-ն սցե­նա­րը պար­զա­պես չի կար­դա­ցել, իսկ որ ա­մե­նա­ցա­վա­լին ու ա­մե­նա­սար­սա­փե­լին է, հանձ­նա­ժո­ղո­վա­կա­նը պար­զա­պես պատ­վեր է կա­տա­րել (հանձ­նա­ժո­ղով­նե­րի կազ­մա­վոր­ման, մեղմ լի­նենք, ա­րա­տա­վոր սխե­մա­յի մա­սին մեր հրա­պա­րա­կում­նե­րից մե­կում բա­վա­րար հիմ­նա­վոր ենք ե­ղել, ուս­տի հարցն այդ մա­սով շր­ջան­ցենք)։


Թող­նենք, իր ծանր խո­հե­րի մեջ հան­գիստ թող­նենք կեղ­տոտ խա­ղե­րի մեջ գու­ցե թե ա­կա­մա­յից, իսկ գու­ցե թե լավ էլ ի­մա­ցու­թյամբ ներ­քաշ­ված սույն փոր­ձա­գե­տին, ո­րի հետ շմի­կյան կի­նո­կենտ­րո­նը վար­վել է մե­կան­գա­մյա օգ­տա­գործ­ման պա­րա­գա­նե­րի ծա­նոթ օ­րի­նա­կով, ու դառ­նանք մյուս եր­կու­սին, ո­րոնց մար­տա­դաշտ է հա­նել նույն բա­ցա­ռիկ կշ­ռա­դատ­վա­ծու­թյամբ ու նույն­պես փու­ռը տա­լու ակն­հայտ դի­տա­վո­րու­թյամբ, ո­րով­հետև Շ. Միր­զա­խա­նյա­նի հա­մար որ­քան, պատ­կե­րա­վոր ա­սած, ջու­րը նե­խած է, այն­քան ին­քը պաշտ­պան­ված է իր թիկ­նա­զո­րի ա­վե­լա­ցող քա­նա­կով։

«САМ НАПРОСИЛСЯ»
«Հե­րո­սին ֆիլմ ձո­նեն, որ ի՞նչ ա­նեն» հրա­պա­րա­կու­մում շմի­կյան կի­նո­կենտ­րո­նի հանձ­նա­ժո­ղով հոր­ջորջ­ված փոր­ձա­գի­տա­կան խմ­բի ի­մա­ցա­կա­նի մա­սին ամ­բող­ջա­կան կար­ծիք կազ­մե­լու հա­մար Կ.Ղ. փոր­ձա­գե­տի օ­րի­նա­կը, հայտ­նած կար­ծի­քի ան­կա­պու­թյունն ու ան­հե­թե­թու­թյու­նը հա­մա­րե­լով միան­գա­մայն բա­վա­րար, մյուս փոր­ձա­գետ­նե­րի առն­չու­թյամբ ա­սե­լի­քում ե­ղել էինք հնա­րա­վո­րինս ընդ­հան­րա­կան։ Սա­կայն այս պա­րա­գա­յում, ինչ­պես տես­նում եք, շմի­կյան կի­նո­կենտ­րոնն է դր­դում լի­նել ա­ռա­վել բա­ցա­խոս։ Նման դեպ­քե­րի հա­մար ռուս­նե­րը մի լավ ար­տա­հայ­տու­թյուն ու­նեն. «Сам напросился»։ Հի­շենք այն՝ ա­սե­լով՝ ձեր մեղ­քը ձեր վի­զը ու գնանք ա­ռաջ։


Այդ փոր­ձա­գետ­նե­րից մե­կը լե­նի­նյան հե­ղա­փո­խու­թյան հետ առ­նչ­ված ու կի­նո­յա­կան սե­րում ու­նե­ցող իր ազ­գան­վան հետևում վար­պե­տո­րեն թաքն­վող բա­ցա­ռիկ «գի­գանտ» է, կի­նո­յի աշ­խար­հում հայտ­նի դեմք նաև կո­լեկ­տիվ նող­կան­քագ­րե­րի տակ ստո­րագ­րու­թյուն դնե­լու իր պատ­րաս­տա­կա­մու­թյամբ (ինչ կա­րող ես ա­նել՝ 1937-ի հա­րուստ ժա­ռան­գու­թյու­նը մնում է հա­րուստ ժա­ռան­գա­կա­նու­թյուն), իսկ նրա պրո­ֆե­սո­րա­կան գի­տե­լիք­նե­րի մա­սին ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում կա­րող եք կազ­մել կո­րո­նա­վի­րու­սա­յին այս օ­րե­րին ե­րե­խա­նե­րի ա­զատ ժա­մա­նա­կը մուլ­տե­րով լց­նե­լու ծրագ­րում ա­նի­մա­ցիոն ֆիլ­մե­րի մա­սին այդ­պես էլ եր­կու հո­դա­բաշխ նա­խա­դա­սու­թյուն ի­րար կողք դնե­լու ան­զո­րու­թյու­նից, ու որ­տեղ պրո­ֆե­սո­րին փր­կո­ղը ե­ղել է մուտ­քա­յին խոս­քում փոք­րիկ­նե­րին մա­մա­յի տվա՞ծ, թե՞ թխած բուլ­կին ան­պայ­ման ու­տե­լու խոր­հուր­դը, ո­րի դաս­տիա­րակ­չա­կան նշա­նա­կու­թյու­նը բո­լոր դեպ­քե­րում ե­կեք չթե­րագ­նա­հա­տենք, մա­նա­վանդ որ դի­տե­լի­քից փո­խան­ցե­լիք գի­տե­լի­քը զրո­յա­կան մա­կար­դա­կի է ե­ղել։
Դառ­նա­լով Ա. Եր­զն­կյա­նի տված փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյանն ու ա­վե­լորդ ման­րա­մաս­նե­րի մեջ չմտ­նե­լով՝ հի­շա­տա­կեմ նրա եր­կու դի­տար­կու­մը, ո­րոնք այդ հանձ­նա­ժո­ղով­նե­րի գր­պա­նա­յին, ձեռ­նա­սուն լի­նե­լու մա­սին են վկա­յում նաև։ Մաս­նա­վո­րա­պես ինչ­պե՞ս հաս­կա­նալ մեր «կի­նո­գետ» պրո­ֆե­սո­րին, երբ մի կող­մից կի­նո­նա­խագ­ծի հե­րո­սին հի­շում է որ­պես ազ­գա­յին հե­րո­սի ու սցե­նա­րին, ո­րը մտահ­ղաց­ման մա­սով իր իսկ նշած ազ­գա­յին հե­րո­սի մա­սին է, տա­լիս է կի­նո­նա­խագ­ծի ան­ցո­ղի­կու­թյու­նը չա­պա­հո­վող ցածր գնա­հա­տա­կան։
Մի՞­թե այս ինք­նա­հա­կաս­ման մեջ պատ­վեր կա­տա­րե­լու մի­տում­նա­վո­րու­թյունն ակն­հայտ չէ։ Սա՝ մեկ։


Երկ­րորդ՝ այդ ի՞նչ է հաս­կա­նում մեր «կի­նո­գետ» պրո­ֆե­սո­րը, երբ սևով սպի­տա­կի վրա գրում է. «...ներ­կա­յաց­վում է հնաոճ մե­թոդ­նե­րով»։
Հի­շե­լով հայտ­նի ա­նեկ­դո­տը, թե ա­մեն ինչ թո­ղած, հի­մա քեզ հա­մար թի­թեռ նկա­րե՞մ, կի­նո­նա­խագ­ծի հե­ղի­նա­կը «կի­նո­գե­տին» նրա այդ­պես էլ ըն­կա­լած, թե չըն­կա­լած «հնաոճ մե­թոդ­նե­րի» գոր­ծադ­րու­մը պի­տի բա­ցատ­րեր ան­ցած դա­րի 70-ա­կան թվա­կան­նե­րի ի­րա­կա­նու­թյան վե­րար­տադր­ման հրա­մա­յա­կա­նո՞վ, թե՞ այ­նուա­մե­նայ­նիվ հույս պի­տի ու­նե­նար, որ «կի­նո­գետ» Ա. Եր­զն­կյա­նը պար­տա­վոր էր տար­րա­կան գա­ղա­փար ու­նե­նալ պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նի վեր­հան­ման նր­բու­թյուն­նե­րից, դրա հա­մար կի­րառ­վող հնարք­նե­րից։


Ինչ վե­րա­բե­րում է եր­րորդ փոր­ձա­գե­տի՝ Վահ­րամ Մար­տի­րո­սյա­նի հայտ­նած կար­ծի­քին, դրան մի փոքր դր­վա­գով («չկա սյու­ժե­տա­յին հս­տակ գիծ, ո­րի զար­գաց­մա­նը հան­դի­սա­տե­սը հետևի») մենք անդ­րա­դար­ձել են մեր «Հե­րո­սին ֆիլմ ձո­նեն, որ ի՞նչ ա­նեն» հրա­պա­րա­կու­մում՝ հի­շեց­նե­լով իր սցե­նա­րով ամ­բողջ 13 տա­րի ստեղծ­վող ու այդ­պես էլ չամ­բող­ջա­ցող «Սո­ղանք» կի­նոն­կա­րը՝ դրա չամ­բող­ջաց­ման պատ­ճա­ռը զուտ խնա­յե­լու ա­ռու­մով ու թեա­կան հար­ցադր­մամբ դի­տե­լով ոչ միայն սցե­նա­րում ե­ղած հս­տակ սյու­ժե­տա­յին գծի բա­ցա­կա­յու­թյան, այլև ռե­ժի­սո­րի (ի մի­ջի այ­լոց՝ նույն­պես նող­կան­քագ­րե­րի տակ ստո­րագ­րու­թյուն դնե­լու մեջ հմ­տա­ցած) բա­ցա­ռիկ ա­պաշ­նոր­հու­թյան մեջ՝ սույ­նով կի­նոն­կա­րի ձա­խող­ման բե­ռը հա­վա­սա­րա­պես բաշ­խե­լով ֆիլ­մի ռե­ժի­սոր-սցե­նա­րիստ զույ­գի վրա, որ ծան­րու­թյու­նը շատ «կզաց­նող» չլի­նի (դի­տա­վո­րու­թյամբ չեմ օգ­տա­գոր­ծում «կռաց­նող» բա­ռը)։ Ե­թե ու­շա­դիր ե­ղաք, «Սո­ղան­քին» տր­ված գնա­հա­տա­կանն ամ­բող­ջու­թյամբ «20՛» կի­նո­նա­խագ­ծին տր­ված վմար­տի­րո­սյա­նա­կան տեքստ-գնա­հա­տա­կանն էր կամ տեքստ-գնա­հա­տա­կա­նից էր, ին­չի ա­ռի­թով ռու­սա­կան մի ա­սաց­վածք հի­շա­տա­կեմ, սա­կայն հա­յե­րեն թարգ­մա­նու­թյամբ՝ սկզ­բում դնե­լով «այն­պես որ» բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նը. «ՈՒմ կո­վը բա­ռա­չի, քո կո­վը թող չբա­ռա­չի»։


Վ. Մար­տի­րո­սյա­նի առն­չու­թյամբ այս­քա­նով բա­վա­րար­վենք, մա­նա­վանդ որ իր հար­ցազ­րույ­ցում Ա. Ի­գի­թյա­նը ֆիլ­մում պատ­կե­րե­լիք ժա­մա­նա­կաշր­ջա­նի ու դրա բնու­թա­գի­րը պայ­մա­նա­վո­րող տար­րե­րի մա­սին մի եր­կու պարզ, ու­սու­ցո­ղա­կան հու­շում է ա­րել նրան, ով խու­սա­փե­լով թող որ պար­զու­նակ զի­տա­գի­տա­յա­կա­նու­թյու­նից, հեր­թե­րի մեջ հա­վա­նա­բար քիչ ծա­մա­նակ չի ծախ­սել, զո­րօ­րի­նակ, «Ծա­ղի­կը փո­շու մեջ» կամ «Սե­րը՝ Քաշ­մի­րում» կի­նոն­կար­նե­րի տոմ­սե­րը ձեռք գցե­լու հա­մար՝ նույն­քան հա­վա­նա­բար չի­մա­նա­լով նույն հնդ­կա­կան կի­նոար­տադ­րու­թյան «Պա­րոն 420» կամ «Թա­փա­ռաշր­ջի­կը» կի­նոն­կար­նե­րի գո­յու­թյան մա­սին։

ԲԱՐԵՎ ՁԵԶ, ԵՍ ՁԵՐ ՄՈՐ... ԵՂ­ԲԱՅՐՆ ԵՄ
Ինչ վե­րա­բե­րում է կի­նո­կենտ­րո­նի նախ­կին տնօ­րե­նի կող­մից «20՛» կի­նո­նա­խագ­ծին 2012 թ. տր­ված փաս­տա­թուղ­թը թի­րա­խա­վո­րե­լուն ու դրա մեջ «ֆիլ­մե­րի պե­տա­կան ֆի­նան­սա­վոր­ման ա­րա­տա­վոր սխե­մա» տես­նե­լուն, այս­տեղ շմի­կյան կի­նո­կենտ­րո­նը պարզ ցու­ցա­նում է իր ժ/պ-ի ու­նե­ցած վա­խե­րը, ո­րոն­ցից մե­կի՝ «Սու­սե­րով պա­րի» առն­չու­թյամբ քրեա­կան գործ կա հա­րուց­ված ու ո­րի կա­պակ­ցու­թյամբ թող իր լա­ցը լա, թե ինչ պա­տաս­խան է տա­լու մաս­նա­վո­րա­պես այն ա­ռի­թով, թե ինչ է հաս­կա­նում նույն երևույ­թի մա­սին պե­տա­կան եր­կու մար­մին­նե­րի մի դեպ­քում պետ­պատ­վեր, մյուս դեպ­քում պե­տա­կան ֆի­նան­սա­վո­րում ա­սե­լով ու ակն­հայտ դի­տա­վո­րու­թյամբ հնա­րա­վոր շփո­թի մատ­նե­լով։


Փա­կագ­ծե­րը հի­մա չեմ բա­ցում, սա­կայն հա­մա­պա­տաս­խան ա­ջակ­ցու­թյան կար­գով, ում որ հարկն է, անհ­րա­ժեշտ մե­թո­դա­կան օգ­նու­թյու­նը ցույց կտամ։ Այն­պես որ, տի­կին Շու­շիկ, բարև ձեզ, ես ձեր մոր... եղ­բայրն եմ։ Սա­կայն մինչև ձեր մոր... եղ­բայր լի­նե­լու վերջ­նա­կան հա­վաս­տումս հա­վաս­տե­լը, ու­զում եմ, մի փոքր էլ, կրկն­վե­լու տագ­նապն ու­նե­նա­լով, հարց տալ՝ ե­թե թի­րա­խա­վո­րում եք «20՛» կի­նո­նա­խագ­ծին կի­նո­կենտ­րո­նի նախ­կին տնօ­րե­նի տված փաս­տա­թուղ­թը, ո­րը կեն­սա­կան ուժ է ու­նե­ցել այն­քա­նով, որ­քա­նով այլ եր­կր­նե­րին, կա­ռույց­նե­րին հա­վաս­տել է նա­խագ­ծին մաս­նա­կից լի­նե­լու կի­նո­կենտ­րո­նի պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին ու այդ թի­րա­խա­վո­րու­մը ման­կամ­տո­րեն զենք դարձ­րած հաղթ հայ­տա­րա­րում՝ «սա է ե­ղել ֆիլ­մե­րի պե­տա­կան ֆի­նան­սա­վոր­ման ա­րա­տա­վոր սխե­ման։ Տաս­նյակ տա­րի­ներ այս­պի­սին է ե­ղել Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի «ար­դյու­նա­վետ և լա­վա­գույն» կա­ռա­վա­րու­մը։ Այ­սօր այդ ա­րա­տա­վոր սխե­ման այլևս չի գոր­ծում», ու­զում եմ մի շատ պարզ հարց տալ. «Միր­զա­խա­նենց Շու­շիկ, որ այդ­պես խրոխտ խո­սում ես կի­նո­կենտ­րո­նում ե­ղած ա­րա­տա­վոր սխե­մա­յից, նախ­կին տնօ­րե­նի օ­րոք տե­ղա­կալ աշ­խա­տա­ծին այդ ի՞նչ ազ­նիվ գր­գիռ­նե­րով ես նույն կար­գա­վի­ճա­կով գր­կումդ պա­հում այդ­քան ջեր­մե­ռան­դու­թյամբ։ Ե­թե այդ մա­սին մինչև հի­մա չմ­տա­ծե­լու միամ­տու­թյուն ես ու­նե­ցել, հու­շող հարց եմ տա­լիս բա­ցա­ռա­պես քո լա­վը ցան­կա­ցող հա­րա­զատ քե­ռու կար­գա­վի­ճա­կով»։


Եվ այ­դու­հան­դերձ ա­սե­լիքս ա­վար­տեմ՝ դար­ձյալ անդ­րա­դառ­նա­լով փոր­ձա­գետ­նե­րին, սա­կայն այս ան­գամ ոչ շմի­կյան կի­նո­կենտ­րո­նի։ Ի­րենց փոր­ձա­գետ­նե­րի մա­կար­դա­կով ու ներ­կա­յաց­մամբ տես­նե­լով «20՛»-ի հե­ռան­կա­րայ­նու­թյունն ու վար­ձույ­թայ­նու­թյու­նը, նա­խագ­ծի ի­րա­կա­նաց­մամբ հե­տաքր­քր­ված են ուկ­րաի­նա­կան «Սե­լե­նա Ֆիլմզ Փրո­դաքշ­նը», ֆրան­սիա­կան «STEPHAN FILMS»-ը, ռու­սա­կան գոր­ծա­րար շր­ջան­նե­րի մի շարք հե­ղի­նա­կա­վոր ան­հատ­ներ ու ըն­կե­րու­թյուն­ներ՝ պատ­րաստ լի­նե­լով մի քա­նի հա­րյուր մի­լիոն դրա­մի ներդ­րում­նե­րի։ Խն­դիրն ան­հար­կի չման­րե­լով՝ ա­հա սա է նրանց ու շմի­կյան կի­նո­կենտ­րո­նի «ֆան­տաս­տիկ» պրո­ֆե­սիո­նալ փոր­ձա­գետ­նե­րի տար­բե­րու­թյու­նը, ո­րոնք կար­դա­ցած թե չկար­դա­ցած սցե­նար­նե­րի հա­մար, հե­տին թա­թե­րի վրա նս­տած, սպա­սում են շմիր­զա­խա­նյա­նա­կան վճա­րում­նե­րին։
Ի մի­ջի այ­լոց՝ կի­նո­յի փո­ղե­րից ար­վող վճա­րում­նե­րին։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 5946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ