«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Դի­վա­նա­գի­տա­կան հնա­րա­վո­րու­թ­յուն­նե­րը սպառ­ված չեն

Դի­վա­նա­գի­տա­կան հնա­րա­վո­րու­թ­յուն­նե­րը սպառ­ված չեն
16.10.2020 | 00:14

Քա­նի որ վեր­ջին օ­րե­րին տար­բեր հայ­տա­րա­րու­թյուն­ներ են հն­չում Ար­ցա­խի շուրջ, դժ­վար է ա­սել, թե այս պա­հին ինչ դի­վա­նա­գի­տա­կան մար­տեր ու ինչ քա­ղա­քա­կան պայ­մա­նա­վո­րա­ծո­թյուն­ներ են ըն­թա­նում։ Միայն հս­տակ է, որ սահ­մա­նի ողջ եր­կայն­քով ծանր մար­տե­րը շա­րու­նակ­վում են, շա­րու­նա­կում ենք ան­դառ­նա­լի կո­րուստ­ներ կրել, մեր ե­րի­տա­սարդ­նե­րի կյան­քի գնով դի­մադ­րել ռազ­մա­կան, ա­հա­բեկ­չա­կան հզոր ա­լի­քին։ Սա­կայն նա­խօ­րեին դի­վա­նա­գի­տա­կան հար­թա­կում «ճեղ­քում» ե­ղավ։ Բա­ցի կրա­կի դա­դա­րե­ցման հոր­դոր­նե­րից, բաց տեքս­տով խոս­վեց հող հանձ­նե­լու մա­սին, այլ խոս­քով, տա­րածք՝ խա­ղա­ղու­թյան դի­մաց։ Բնա­կա­նա­բար սա հայ­կա­կան կող­մի հա­մար ա­մե­նաան­ցան­կա­լի ա­ռա­ջարկն է։ Հա­յաս­տա­նի ոչ մի ղե­կա­վա­րի նման քայ­լը չի ներ­վե­լու։ Հի­մա ա­ռա­վել ևս հող հանձ­նե­լը դա­վա­ճա­նա­կան կդիտ­վի, ո­րով­հետև հնա­րա­վոր չէ պատ­կե­րաց­նել, թե այս­քան զո­հե­րի գնով պահ­ված հո­ղը ինչ­պես պի­տի տալ թշ­նա­մուն։


Պա­տե­րազմն էլ, սա­կայն, հար­ցի լու­ծում չէ, հնա­րա­վոր չէ Ար­ցա­խի հար­ցը կար­գա­վո­րել ռազ­մա­կան ճա­նա­պար­հով, ե­թե ողջ ազ­գով էլ կանգ­նենք սահ­մա­նին, մեր դի­մաց կրկ­նա­կի շատ մարդ­կա­յին ռե­սուր­սով, գեր­ժա­մա­նա­կա­կից սպա­ռա­զի­նու­թյան պա­շա­րով եր­կր­ներ են։ Սա Հա­յաս­տան-Ադր­բե­ջան պա­տե­րազմ չէ։ Ոչ մե­կը մեր զին­վո­րի հե­րո­սու­թյա­նը չի կաս­կա­ծում, բայց կա ան­հեր­քե­լի փաստ. մենք մեկ երկ­րի ու նրա զի­նու­ժի դեմ չենք պայ­քա­րում, իսկ ա­հա­բեկ­չա­կան ա­լյան­սի դեմ միայ­նակ դուրս գա­լը, հա­մա­ձայ­նեք, շատ բարդ է։ Որ­քան էլ այ­սօր պա­տե­րազ­մե­լուց բա­ցի այլ ելք չտ­նես­նենք, փաստ է նաև, որ աշ­խար­հում վա­ղուց պա­տե­րազմ­նե­րը տե­ղա­փոխ­վել են դի­վա­նա­գի­տա­կան հար­թակ, որ­տեղ էլ ա­վե­լին են եր­կր­նե­րը ստա­նում, քան մի­մյանց դեմ զենք կի­րա­ռե­լով։ Սխալ է ա­սել, թե դի­վա­նա­գի­տա­կան բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը ա­պառ­վել են ու մնա­ցել է միայն պա­տե­րազ­մե­լը։ Բայց Հա­յաս­տա­նի վար­չա­պետն այ­սօր միայն ռազ­մի դաշ­տում է տես­նում խնդ­րի լու­ծու­մը։ Նրա վեր­ջին ու­ղեր­ձը դրա մա­սին էր վկա­յում։


Բայց ինչ-որ պա­հի լռե­լու են զեն­քե­րը, և խո­սե­լու են դի­վա­նա­գետ­նե­րը։ Ա­հա այս­տեղ է գլ­խա­վոր հար­ցը, թե հայ­կա­կան կող­մը ինչ դիրք է զբա­ղեց­նե­լու։ Այս­պես թե այն­պես ցան­կա­ցած լու­ծում փոխ­զի­ջում է պա­հան­ջում, ո՞րն է փոխ­զիջ­ման այն ա­ռա­վե­լա­գույն չա­փը, ո­րը պետք է հայ­կա­կան կող­մի հա­մար ըն­դու­նե­լի լի­նի։ Մինչ այդ փաս­տենք, որ աշ­խար­հում դժ­վար կհան­դի­պես մեկ այլ երկ­րի, ո­րը պա­տե­րազ­մում հաղ­թել է, բայց հե­տո ինք­նա­կամ վե­րա­դարձ­րել է իր հո­ղե­րը։ Երբ ա­ռա­ջարկ­վում է հող զի­ջել և ա­պա­հո­վել Ար­ցա­խի բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյու­նը, խոս­վում է եր­կու հա­կա­դիր բևեռ­նե­րի մա­սին, ո­րով­հետև տա­րածք վե­րա­դարձ­նե­լով, նախ Ար­ցա­խում խախտ­վում է անվ­տան­գու­թյան ողջ գո­տին, Ադր­բե­ջա­նի ա­խոր­ժա­կը միան­շա­նակ չի բա­վա­րար­վում, հե­տո էլ դրա­նով ոչ թե ար­ցախ­ցու անվ­տան­գու­թյունն է ե­րաշ­խա­վոր­վում, այլ հա­կա­ռա­կը՝ նա ա­վե­լի մեծ սպառ­նա­լի­քի տակ է հայ­տն­վում։


Բա­նակ­ցու­թյուն­նե­րի հիմ­քում միայն Ար­ցա­խի անվ­տան­գու­թյու­նը դնե­լը (հի­շեց­նենք, որ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը վեր­ջին եր­կու տա­րում մշ­տա­պես խո­սել է հենց այս ե­լա­կե­տը հիմք ըն­դու­նե­լով) ևս խնդ­րա­հա­րույց է, ո­րով­հետև ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը մշ­տա­պես հայտ­նում է, թե ի­րենք ա­մեն ինչ կա­նեն, որ ա­պա­հո­վեն ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյունն ի­րենց հո­վա­նու ներ­քո։ Դրա­նով կա­րող են աշ­խար­հի աչ­քին թոզ փչել, բայց մենք գի­տենք, չէ՞, թե ինչ է նշա­նա­կում այդ անվ­տան­գու­թյու­նը։ Դրա հա­մար տա­րածք ոչ միայն խա­ղա­ղու­թյան դի­մացն է մեր­ժե­լի, այլև Ադր­բե­ջա­նի՝ իբրև անվ­տան­գու­թյան խոս­տում­նե­րի։ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հս­տա­կե­ցու­մը, ինք­նո­րոշ­ման խն­դի­րը պետք է ա­ռաջ­նա­յին դի­տարկ­վի, իսկ այս հարցն ա­ռայժմ չա­փա­զանց մշու­շոտ է, քա­նի որ ըստ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի, սե­ղա­նին դր­ված է դեռևս, այս­պես կոչ­ված, «Լավ­րո­վի պլա­նը», ո­րը որ­պես ա­ռա­ջին քայլ են­թադ­րում է տա­րածք­նե­րի հանձ­նում։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ