Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • «Ինչ գեղեցիկ է, նոր չէ, իսկ, ինչ նոր է, գեղեցիկ չէ»

    «Ինչ գեղեցիկ է, նոր չէ, իսկ, ինչ նոր է, գեղեցիկ չէ»

    16.05.2013| 18:11
    «Անուշ» օպերայի նոր մեկնաբանությունը խոստանում էր լինել գարնան ամենակարևոր իրադարձությունը: Պետք է ասել, որ հայ-ֆրանսիական այս նախագիծը անարձագանք չմնաց: Պրեմիերան կայացավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Դրանից հետո մի խումբ մտավորականներ հանրապետության նախագահին դիմեցին բաց նամակով` պահանջելով արգելել ներկայացման «արտահանումը» արտասահման, նաև խստագույնս պատժել մեր ազգային հպարտությունների հետ նման սրբապիղծ ձևով վարվողներին: Նամակում նշված էր, որ այդ օրը նախագծի հեղինակները սպանեցին Տիգրանյանին ու Թումանյանին (ի դեպ, «Անուշին սպանել էին մինչ պրեմիերան»)։
  • Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների գիշերը

    Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների գիշերը

    16.05.2013| 18:05
    Մայիսի 18-ին, թանգարանային գիշերվա օրը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ևս իր դռները կբացի հանրության առջև: Թանգարանը բաց է լինելու առավոտյան 10:00-ից մինչև կեսգիշեր` 24:00: Կենտրոնի բոլոր ցուցասրահները կգործեն անվճար: Այդ մասին տեղեկացրեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ ՍՈԽԱԿՅԱՆԸ:
  • ԵՃՇՊՀ-ն իր հարգանքի տուրքն է մատուցում անվանի և վաստակաշատ ճարտարապետներին

    ԵՃՇՊՀ-ն իր հարգանքի տուրքն է մատուցում անվանի և վաստակաշատ ճարտարապետներին

    16.05.2013| 15:58
    Կարևորելով վաստակաշատ ճարտարապետների դերը Հայաստանի քաղաքաշինության բնագավառում, ինչպես նաև ապագա ճարտարապետների ուսումնակրթական գործում ունեցած մեծ ներդրումը` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն իր հարգանքի տուրքն է մատուցում անվանի և վաստակաշատ ճարտարապետներին:
  • «Թանգարանների գիշեր» ծրագրին մասնակցում է 88 թանգարան

    «Թանգարանների գիշեր» ծրագրին մասնակցում է 88 թանգարան

    16.05.2013| 12:28
    «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիան այս տարի համընկնում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան, ինչը նշանակում է, որ թանգարանների այցելուները մասնակից կդառնան կրկնակի տոնի:
  • Թանգարանային գիշեր. «Բաց նամակ մտերիմին»

    Թանգարանային գիշեր. «Բաց նամակ մտերիմին»

    16.05.2013| 12:26
    «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակներում գրականության և արվեստի թանգարան կներկայանա «Բաց նամակ մտերիմին» խորագիրը կրող ցուցահանդես-ակցիայով: Ներկայացվելու են Հովհանես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի և 19-20-րդ դարերի մյուս հայ դասականների շնորհավորական, սիրային, անձնական, գործնական և այլ բնույթի ինքնագիր նամակ-բացիկները` գրված հայերեն, ռուսերեն կամ ֆրանսերեն:
  • Աշխարհահռչակ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ջազմեն Վահագն Հայրապետյանը՝ ՀՊԵՆ-ի «Hollywood Non-Stop» ծրագրում

    Աշխարհահռչակ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ջազմեն Վահագն Հայրապետյանը՝ ՀՊԵՆ-ի «Hollywood Non-Stop» ծրագրում

    16.05.2013| 12:14
    Մայիսի 15-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, երևանյան հանդիսատեսին ներկայացրեց «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։ Այն լի էր հաճելի անակնկալներով, որոնք մեկը մյուսի հետևից հանկարծակիի էին բերում հանդիսատեսին։
  • Մերօրյա խնդիրներն ու աբսուրդի թատրոնը

    Մերօրյա խնդիրներն ու աբսուրդի թատրոնը

    15.05.2013| 15:42
    Մայիսի 17-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի դահլիճում պրեմիերա է: ՎԱՐԴԳԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ թատերասերների դատին կհանձնի «Շեֆը» ներկայացումը` ըստ Սլավոմիր Մրոժեկի «Կարոլ» պիեսի: «Լեհ դրամատուրգի ստեղծագործությունները բեմադրական առումով շատ դժվար են: Հանձն առնել նման գործի բեմադրությունը մեծ պատասխանատվություն է երիտասարդ ռեժիսորի համար»,- մեզ հետ զրույցում ասաց ներկայացման պրոդյուսեր ՍԵՐԳԵՅ ՍԱՆՈՅԱՆԸ:
  • Մեկնարկում է Կաննի 66-րդ կինոփառատոնը

    Մեկնարկում է Կաննի 66-րդ կինոփառատոնը

    15.05.2013| 13:32
    Փառատոնը կբացվի Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն վեպի հիման վրա գրված «Մեծն Գեթսբի» ֆիլմով, որի ռեժիսորն է ավստրալիացի ռեժիսոր Բազ Լուրմանը: Փակման ֆիլմը «Զուլուն» է (ռեժիսոր` Ժերոմ Սալի):
  • «Նորօրյա աղոթք»` «Գաֆէսճյանում»

    «Նորօրյա աղոթք»` «Գաֆէսճյանում»

    14.05.2013| 13:50
    Սահյան, Սևակ, Չարենց, Էմին, Շահնազ, Կոմիտաս, Աբրահամյան, Միրզոյան, Մելիքյան: «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում սպասվում է երաժշտության ու պոեզիայի երեկո:
  • Աշխարհահռչակ մրցույթների շարքում

    Աշխարհահռչակ մրցույթների շարքում

    14.05.2013| 13:49
    Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընտրվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ և այսուհետև կանդամակցի պատկառելի ու հեղինակավոր երաժշտական ընտանիքի, որի անդամ են այնպիսի աշխարհահռչակ մրցույթներ, ինչպիսիք են Չայկովսկու անվան, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան, Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթները։