Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ա­մուլ­սա­րի» շա­հա­գործ­մա­նը դեմ պատ­գա­մա­վոր­նե­րը սլաք­նե­րը կա­ռա­վա­րու­թ­յանն են ուղ­ղում

«Ա­մուլ­սա­րի» շա­հա­գործ­մա­նը  դեմ պատ­գա­մա­վոր­նե­րը սլաք­նե­րը կա­ռա­վա­րու­թ­յանն են ուղ­ղում
13.09.2019 | 00:30
Ա­մուլ­սա­րի հան­քը շա­հա­գոր­ծե­լու հար­ցը պա­տու­հա­սել է «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րին: Ակ­տի­վիս­տի թիկ­նո­ցը հա­նած ու ման­դատ ստա­ցած­նե­րից շա­տե­րը նախ­կին իշ­խա­նու­թյան ժա­մա­նակ Ա­մուլ­սա­րի շա­հա­գործ­ման պայ­քա­րի ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րից են ե­ղել, այժմ, սա­կայն, հար­ցը դր­ված է շատ հս­տակ և ու­ղիղ՝ հան­քը վաղ թե ուշ շա­հա­գործ­վե­լու է, և այդ հար­ցում խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը պետք է միաս­նա­կան դիր­քո­րո­շում ու­նե­նա: «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Լի­լիթ Մա­կունցն է հաս­տա­տում՝ խմ­բակ­ցու­թյու­նը հա­մա­ձայն է վար­չա­պե­տի դիր­քո­րոշ­ման հետ: Նախ­կին ակ­տի­վիստ պատ­գա­մա­վոր­նե­րը թեև ա­մեն կերպ փոր­ձում են թաքց­նել, թե ի­րենց ներ­սում ո­չինչ էլ չի կա­տար­վում, այ­նուա­մե­նայ­նիվ, լրագ­րող­նե­րին տես­նե­լուն պես շփոթ­վելն ու ա­ներևու­թա­նա­լը վկա­յու­թյունն են այն բա­նի, որ «քայլ ա­րած­նե­րի» ջրե­րը նույն առ­վով չեն հո­սում: ԱԺ փոխ­խոս­նակ Լե­նա Նա­զա­րյա­նը, օ­րի­նակ, մի ամ­բողջ օր խու­սա­փե­լով լրագ­րող­նե­րի հետ ա­ռե­րես­վե­լուց, ա­վե­լի ուշ բա­րի էր գտն­վել ու եր­կու նա­խա­դա­սու­թյուն ա­սել, թե հան­քի շա­հա­գործ­ման մա­սով ներ­կա­յաց­րել է իր մտա­հո­գու­թյուն­նե­րը: Փաս­տո­րեն, ե­թե «Սեր­ժի ժա­մա­նակ» տի­կին Նա­զա­րյա­նը դեմ էր Ա­մուլ­սա­րը հանք դարձ­նե­լուն, այժմ ըն­դա­մե­նը մտա­հո­գու­թյուն­ներ է ներ­կա­յաց­նում:
«Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ «Իմ քայ­լի» այն պատ­գա­մա­վոր­նե­րին, ո­րոնք կտ­րա­կա­նա­պես դեմ են հար­ցին, աս­վել է՝ սլաք­ներն ուղ­ղել դե­պի կա­ռա­վա­րու­թյուն: «Խն­դիրն այն է, որ խոր­հր­դա­րա­նի տի­րույ­թում ո­չինչ չկա: Ես, օ­րի­նակ, բա­ցի դեմ լի­նե­լուց ու տե­սա­կետ հայտ­նե­լուց, որևէ գոր­ծո­ղու­թյուն չեմ կա­րող ա­նել: Օ­րի­նակ, չեմ կա­րող ԱԺ-ում կո­ճա­կը սեղ­մել ու ա­սել՝ դեմ եմ: Այ­սինքն, այդ հար­ցը չի մտ­նե­լու խոր­հր­դա­րան, որ մենք էլ դիր­քո­րո­շում հայտ­նենք: Ա­յո, խմ­բակ­ցու­թյու­նում կան շատ մար­դիկ, որ դեմ են, ու նրանք էլ են պաշտ­պա­նե­լու ի­րենց տե­սա­կե­տը: Դրա­նում ուղ­ղա­կի հա­մոզ­ված եմ,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը՝ ա­վե­լաց­նե­լով.- պար­զա­պես պետք է հար­գել այդ մարդ­կանց տե­սա­կե­տը, ո­րով­հետև նրանք միշտ էլ շա­հա­գործ­մա­նը դեմ են ե­ղել, ու հի­մա նրանց դժ­վար է ստի­պել, ա­սե­լով՝ փո­խեք ձեր տե­սա­կե­տը: Կար­ծում եմ՝ ֆրակ­ցիա­յի մե­ծա­մաս­նու­թյու­նը պետք է փո­խի իր տե­սա­կետն ու հար­գի փոք­րա­մաս­նու­թյան կար­ծի­քը»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ