Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ստամ­բու­լ­յան կոն­վեն­ցիան չի վա­վե­րաց­վե­լու, դա մենք թույլ չենք տա»

«Ստամ­բու­լ­յան կոն­վեն­ցիան չի վա­վե­րաց­վե­լու, դա մենք թույլ չենք տա»
13.12.2019 | 00:22

«Ի­րա­տե­սի» հար­ցե­րին պա­տաս­խա­նում է «Հան­րա­յին վե­րահս­կո­ղու­թյան կենտ­րոն» ՀԿ-ի նա­խա­գահ ԲԱԲ­ԿԵՆ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԸ:

-«Երևա­նի պաշտ­պա­նու­թյան ճա­կատ», հի­մա` «Հան­րա­յին վե­րահս­կո­ղու­թյան կենտ­րոն», ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված գոր­ծու­նեու­թյան ուղ­ղու­թյան փո­փո­խու­թյու­նը։
-Չէի ա­սի, թե գոր­ծու­նեու­թյան ուղ­ղու­թյան փո­փո­խու­թյուն է տե­ղի ու­նե­ցել, հա­կա­ռա­կը, տե­ղի է ու­նե­ցել գոր­ծու­նեու­թյան ընդ­լայ­նում, և բա­ռա­ցիո­րեն մի քա­նի օր ա­ռաջ պե­տա­կան գրան­ցում ստա­ցած ՀՎԿ ՀԿ-ն զբաղ­վե­լու է ոչ միայն Երևա­նի, այլև մար­զե­րի խն­դիր­նե­րով։ Ա­նե­լիք­նե­րը շատ են՝ հաշ­վի առ­նե­լով նոր ի­րա­վի­ճա­կը, երբ նախ­կի­նում հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վող բազ­մա­թիվ ան­ձինք այ­սօր հայ­տն­վել են պե­տա­կան տար­բեր պաշ­տոն­նե­րում և կրկ­նում են այն սխալ­նե­րը, ին­չի հա­մար ժա­մա­նա­կին մե­ղադ­րում էին նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Փաս­տո­րեն, հա­սա­րա­կա­կան դաշ­տը հիմ­նա­կա­նում դա­տարկ է, չկա ի­րա­կան հան­րա­յին վե­րահս­կո­ղու­թյուն, պե­տու­թյուն-քաղ­հա­սա­րա­կու­թյուն հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն, հա­սա­րա­կու­թյան ձայ­նը լսե­լի չէ, և, որ­պես հետևանք, տես­նում ենք, թե ինչ­պես են պե­տա­կան ու հա­մայն­քա­յին բյու­ջե­նե­րից զգա­լի մի­ջոց­ներ մսխ­վում տա­րա­տե­սակ պարգևավ­ճար­նե­րի, ճո­խու­թյուն­նե­րի և այլ քմա­հա­ճույք­նե­րի վրա։ Ո՞վ պետք է վե­րահս­կի և թույլ չտա թվար­կածս վատ­նում­նե­րը. Սո­րո­սից ֆի­նան­սա­վոր­վող ՀԿ-նե՞­րը, ո­րոնց ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն այ­սօր պաշ­տոն­ներ են զբա­ղեց­նում, ի­հար­կե ոչ։ Նշածս կազ­մա­կեր­պու­թյուն­ներն այժմ ա­վե­լի շատ գործ ա­նե­լու ի­մի­տա­ցիա­յով են զբաղ­ված, քան թե խն­դիր­նե­րի վեր­հան­մամբ և ա­ռա­ջարկ­ներ ներ­կա­յաց­նե­լով, ի­րենք ի­րենց դեմ հո չե՞ն պայ­քա­րե­լու։ Ակն­հայտ է, որ հայ­տն­վել ենք ա­մե­նա­թո­ղու­թյան ի­րա­վի­ճա­կում, ին­չի դեմն առ­նել է պետք։
-Ինչ­պես՞:
-Շատ պարզ. ու­սում­նա­սի­րե­լու և վեր ենք հա­նե­լու խն­դիր­նե­րը՝ հե­տա­մուտ լի­նե­լով դրանց թե­կուզ ոչ ամ­բող­ջա­կան լուծ­մա­նը։ Ար­դեն ներ­կա­յաց­րել ենք Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նի գոր­ծու­նեու­թյան 11 ա­միս­նե­րի այ­լընտ­րան­քա­յին հաշ­վետ­վու­թյու­նը, ո­րը կազմ­ված էր Մա­րու­թյա­նի նա­խընտ­րա­կան խոս­տում­նե­րի և Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նից ստաց­ված պաշ­տո­նա­կան հար­ցում­նե­րի պա­տաս­խան­նե­րի հի­ման վրա։ Հա­մադ­րե­լով նա­խընտ­րա­կան խոս­տում­նե­րը և կա­տար­ված չն­չին աշ­խա­տանք­նե­րը՝ քա­ղա­քա­պե­տին հի­շեց­րել ենք տված խոս­տում­նե­րը, իսկ քա­ղա­քա­ցի­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն ենք ըն­ձե­ռել պա­հան­ջե­լու դրանց ի­րա­կա­նա­ցու­մը։ Մեկ օ­րի­նակ նշեմ կապ­ված շեն­քե­րի ցու­ցա­նակ­նե­րի հետ. իմ կող­մից հետևո­ղա­կա­նո­րեն խն­դի­րը բարձ­րաց­նե­լու ար­դյուն­քում օ­րեր ա­ռաջ քա­ղա­քա­պե­տա­րա­նը հայ­տա­րա­րեց մր­ցույթ՝ նոր, միան­ման ցու­ցա­նակ­նե­րի պատ­րաստ­ման հա­մար։ Բազ­մա­թիվ խն­դիր­ներ կան՝ վե­րե­լակ­նե­րի, տրանս­պոր­տի և այլ­նի հետ կապ­ված, քա­ղա­քա­յին մի­ջոց­նե­րի մսխ­ման հետ կապ­ված, երբ, օ­րի­նակ, ըն­դա­մե­նը եր­կու տա­րի ա­ռաջ ընդ­դի­մա­դիր Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում էր, որ «Երևան» նս­տա­րան­նե­րը 160 հա­զար դրամ չար­ժեն, դրա­նում 40-50 տո­կոս ատ­կատ կա, ի­րեն ա­ռա­ջար­կել են 65-80 հա­զար դրա­մով այդ­պի­սի նս­տա­րան­ներ, իսկ այ­սօր ար­դեն վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը որևէ խն­դիր չի տես­նում այդ նույն նս­տա­րան­նե­րի 164 հա­զար դրա­մով ձեռք­բեր­ման մեջ։ Այս­պի­սի խն­դիր­նե­րի լուծ­մա­նը հաս­նե­լու հա­մար քա­ղա­քա­ցի­նե­րը և հա­յաս­տա­նա­կենտ­րոն ՀԿ-նե­րը պետք է հետևո­ղա­կան և պա­հան­ջա­տեր լի­նեն, որ­պես­զի օ­տա­րա­մոլ, քայ­քա­յիչ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը դուրս մղ­վեն մեր երկ­րից։
-Անդ­րա­դառ­նանք Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի շուրջ տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րին. Դուք դե՞մ եք։
-Ա­յո և շա­րու­նա­կե­լու եմ պայ­քա­րը, մինչև հետ կանչ­վի կոն­վեն­ցիա­յի տակ դր­ված Հա­յաս­տա­նի ստո­րագ­րու­թյու­նը, կամ գո­նե Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րի իշ­խա­նու­թյան օ­րա­կար­գում կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման բա­ցա­կա­յու­թյան մա­սին։ Ընդ­հան­րա­պես Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան քո­ղի տակ տար­վող ոչ ա­վա­ն­դա­կան սե­ռա­կան կողմ­նո­րոշ­ման քա­րո­զը, սե­ռա­փո­խու­թյու­նը, դպ­րոց­նե­րից ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան ա­ռար­կա­յի դուրս մղու­մը, հա­յոց լե­զու, հայ գրա­կա­նու­թյուն և հա­յոց պատ­մու­թյուն ա­ռար­կա­նե­րը ԲՈՒՀ-ե­րում չդա­սա­վան­դե­լը և նմա­նօ­րի­նակ քայ­լե­րը պետք է նա­յել մեկ ընդ­հա­նուր հար­թու­թյան մեջ. սրանք պլա­նա­վոր­ված գոր­ծո­ղու­թյուն­ներ են ՝ ոչն­չաց­նե­լու այն ազ­գա­յին ար­ժեք­նե­րը, ո­րոնք մեզ հայ են պա­հում։ Ա­մենևին պա­տա­հա­կան չեն Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի պա­հանջ­նե­րը՝ ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րը կոն­վեն­ցիա­յին հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու, դպ­րոց­նե­րում կոն­վեն­ցիա­յին հա­մա­պա­տաս­խան ու­սում­նա­կան ծրագ­րեր դա­սա­վան­դե­լու և այլ ոչ հե­ռա­հար ծրագ­րե­րը։ Այ­սինքն, հաս­կա­նա­լի է, որ մեր սե­րուն­դը փչաց­նել, պղ­ծել չի լի­նի, ին­չը չենք կա­րող ա­սել մա­տաղ սերն­դի մա­սին, ինչն էլ փոր­ձում են ա­նել։ Վս­տահ եմ, որ չի ստաց­վե­լու, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան չի վա­վե­րաց­վե­լու, դա մենք թույլ չենք տա։
-Ի՞նչ սպա­սենք նո­րաս­տեղծ ՀՎԿ ՀԿ-ից ա­ռա­ջի­կա տա­րում։
-Շատ ա­նե­լիք­ներ ու­նենք, մեր փոք­րա­կազմ թի­մը վս­տա­հա­բար մե­ծա­նա­լու է, ու­նենք մեր ծրագ­րե­րը, պատ­կե­րա­ցում­նե­րը և, որ շատ կարևոր է, կամք՝ դրանք ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։ Հա­յաս­տա­նի հա­մա­չափ զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցում խիստ կարևոր է հան­րա­յին վե­րահս­կո­ղու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը, իսկ այս ա­ռու­մով, ինչ­պես վերևում նշե­ցի, մենք ակ­տիվ գոր­ծու­նեու­թյուն ենք ծա­վա­լե­լու ոչ միայն Երևա­նում, այլև մար­զե­րում` բա­ցա­հայ­տե­լու՝ մարզ­պե­տա­րան­նե­րի, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի, ու­սում­նա­կան և մյուս հաս­տա­տու­թյուն­նե­րի աշ­խա­տանք­նե­րում հնա­րա­վոր կո­ռուպ­ցիոն ռիս­կե­րի, ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման և թա­փան­ցի­կու­թյան հետ կապ­ված խն­դիր­ներ։ Ա­րա­րա­տի մար­զի Նո­րա­շեն հա­մայն­քի օ­րի­նա­կը բե­րեմ, երբ Ա­րա­րա­տի տխ­րահռ­չակ մարզ­պե­տի ջան­քե­րով ա­պօ­րի­նի կա­սեց­վե­ցին ըն­տր­ված հա­մայն­քա­պե­տի լիա­զո­րու­թյուն­նե­րը։ Հա­մայն­քի բնա­կիչ­նե­րի ար­դա­րա­ցի պայ­քա­րին ես էլ միա­ցա, ար­դյուն­քում մարզ­պե­տը հայ­տն­վեց դա­տա­րա­նում։ Մեկ այլ խն­դիր էլ նշեմ նույն մար­զից. ար­հես­տա­կան աղ­մուկ էր բարձ­րաց­վել Դի­միտ­րով հա­մայն­քի վե­րա­բե­րյալ, ո­րի բնակ­չու­թյան մոտ 20 տո­կո­սը ա­սո­րի­ներ են, թե իբր ճն­շում­ներ կան ա­սո­րի­նե­րի վրա, ե­կե­ղե­ցին խլում են և այլն։ Այ­ցե­լու­թյու­նից հե­տո հա­մոզ­վե­ցինք, որ ա­մեն ինչ նոր­մալ է, և որևէ խն­դիր չկա։ Վս­տա­հեց­նում եմ՝ ա­նե­լու ենք հնա­րա­վո­րը՝ եր­կի­րը զերծ պա­հե­լու օ­տա­րերկ­րյա ֆի­նա­սա­վոր­մամբ այ­լա­սե­րում և պղ­ծու­թյուն քա­րո­զող ան­ձանց ու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ի­րա­կան դեմ­քը բա­ցա­հայ­տե­լու ուղ­ղու­թյամբ, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում դի­մե­լու ենք ի­րա­վա­պահ­նե­րին օ­րեն­քի տա­ռին հա­մա­պա­տաս­խան գոր­ծեր հա­րու­ցե­լու հա­մար։
ՈՒ­զում եմ հա­տուկ նշել իմ կող­մից դա­տա­րան ներ­կա­յաց­ված դա­տա­կան հայ­ցե­րի մա­սին. ար­դեն իսկ տե­ղի է ու­նե­ցել ա­ռա­ջին դա­տա­կան նիս­տը, ո­րով պա­հան­ջում ենք տրա­մադ­րել Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի և «Սա­նի­տեք» ըն­կե­րու­թյան միջև կնք­ված պայ­մա­նա­գի­րը, ին­չը, մեր հարց­մանն ի պա­տաս­խան, չի տրա­մադր­վել։ Երկ­րորդ՝ վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մին կից «Հան­րա­յին կա­պե­րի և տե­ղե­կատ­վու­թյան կենտ­րոն» ՊՈԱԿ-ի դեմ ներ­կա­յաց­ված հայցն է, ո­րով նույն­պես, իմ խո­րին հա­մոզ­մամբ, խախտ­վել է տե­ղե­կու­թյուն ստա­նա­լու իմ ի­րա­վուն­քը, այ­սինքն, իմ հար­ցում­նե­րին չի տր­վել օ­րեն­քով հա­սա­նե­լի տե­ղե­կու­թյուն։ Հար­ցում եմ ու­ղար­կել նաև Ազ­գա­յին ժո­ղով՝ ստա­նա­լու ման­րա­մասն տե­ղե­կատ­վու­թյուն 10 ամս­վա ըն­թաց­քում մոտ 1,9 մլն դո­լա­րի չա­փով տր­ված պարգևավ­ճար­նե­րի վե­րա­բե­րյալ և, տե­ղե­կատ­վու­թյուն չս­տա­նա­լու դեպ­քում, հայց եմ ներ­կա­յաց­նե­լու դա­տա­րան։ Ներ­կա­յաց­ված և ա­ռա­ջի­կա­յում գու­ցե ներ­կա­յաց­վե­լիք այլ դա­տա­կան հայ­ցե­րով պայ­քա­րում և պայ­քա­րե­լու ենք՝ թա­փան­ցիկ և հաշ­վե­տու պե­տա­կան գե­րա­տես­չու­թյուն­ներ ու­նե­նա­լու հա­մար, պե­տա­կան մի­ջոց­նե­րի վատն­ման, ա­տե­լու­թյան ու թշ­նա­ման­քի տա­րած­ման դեմ։
Հան­րա­յին վե­րահս­կո­ղու­թյանն այ­լընտ­րանք չկա, ա­մեն ինչ առջևում է։
Զրույ­ցը` Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 7099

Մեկնաբանություններ