ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Շուրջ 500 երեխա ամռանը զբաղվել է ակտիվ ընթերցանությամբ

Շուրջ 500 երեխա ամռանը զբաղվել է ակտիվ ընթերցանությամբ
19.09.2019 | 14:19

Շուրջ 500 երեխաներ 2019-ի ամառային արձակուրդի ընթացքում ընթերցել են տասնյակ գրքեր, մասնակցել գրական քննարկումների ու միջոցառումների, կարծիքներ են գրել գրքերի վերաբերյալ, ակտիվ գրական կյանք են վարել: Նրանցից առավել ներգրավված ընթերցողներից 28-ը ճանաչվել են լավագույն, իսկ 28-ը՝ ակտիվ ընթերցողներ: Շրագրի կայքում երեխաները զետեղել են իրենց ընթերցած գրքերի շուրջ ավելի քան 500 կարծիք:


«Ամառը երբեք չի հիասթափեցնում: Ծրագիրն այս անգամ էլ անցավ ակտիվ, հետաքրքիր քննարկումներով և զվարճալի միջոցառումներով լի: Յուրահատուկ մրցակցություն կար երեխաների մեջ, եթե նախորդ տարիներին հորդորում էինք ծանոթանալ իրար հետ, կիսվել գրքերից ստացած տպավորություններով, ապա այս տարի ամեն միջոցառումից առաջ երեխաներն ինքնակազմակերպվում էին և սկսում պատմել իրենց սիրելի հերոսների մասին: «Ամառային ընթերցանության» մասին պատմող կոմիքսը, որ նկարեցին երեխաները, գրավական դարձավ, որ այս ամառը նույնպես չենք մոռանալու»,- նշեց «Ամառային ընթերցանություն» ծրագրի բովանդակային համակարգող Սոնա Հովհաննիսյանը:
«Ամառային ընթերցանություն 2019»–ի ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 20–ին՝ ժամը 15.00–ին, «Զանգակ» գրատանը (հասցեն՝ Կոմիտասի 49/2):


«Զանգակ» հրատարակչության՝ ընթերցանությունն իբրև ակտիվ հանգստի միջոց խրախուսող ծրագիրն ամեն տարի՝ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը, առաջարկում է դպրոցահասակ երեխաներին ընթերցել և փոխանակել շուրջ երեք տասնյակ գիրք, ինչպես նաև մասնակցել ամենատարբեր գրական միջոցառումների:


Ծրագիրը գործում է Հայաստանի խոշոր քաղաքներում՝ գրատների և գրավաճառների համագործակցությամբ: Այս տարիների ընթացքում «Ամառային ընթերցանությունն» ունեցել է ավելի քան 2500 մասնակից ընթերցող: Լավագույն ընթերցողների շնորհիվ գրատնակները հյուրընկալվել են ավելի քան 100 հանրակրթական դպրոցներում: Շուրջ 6 ամիս դպրոցների բոլոր աշակերտները հնարավորություն են ունենում անվճար ընթերցելու և փոխանակելու մանկապատանեկան գրականության լավագույն նմուշները, նորագույն հրատարակությունները:

Դիտվել է՝ 2052

Մեկնաբանություններ