«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
29.11.2019 | 02:24

...թե կո­ռուպ­ցիա­յի կան­խար­գել­ման հանձ­նա­ժո­ղո­վի նո­րըն­տիր նա­խա­գահ, Սո­րո­սի թևը ներ­կա­յաց­նող Հայ­կու­հի Հա­րու­թյու­նյա­նը՝ Սա­քուն­ցի վա­նա­ձո­րյան դպ­րո­ցի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցի­չը, վա­նա­ձոր­ցի Էդ­մոն Մա­րու­քյա­նի կնոջ ըն­կե­րու­հին է։ Հենց դրա­նով է պայ­մա­նա­վոր­ված սո­րո­սա­կան թևի հաղ­թա­նա­կը նման կարևո­րա­գույն պոս­տում:

Ա­սում են` Հայ­կու­հին վա­ղուց գի­տեր, որ ինքն է ղե­կա­վա­րե­լու հանձ­նա­ժո­ղո­վը, այդ պատ­ճա­ռով էլ է­թի­կա­յի հանձ­նա­ժո­ղո­վի նախ­կին նա­խա­գահ Սի­րա­նույշ Սա­հա­կյա­նի նկատ­մամբ սկ­սել էր ի­րեն ոչ «ճիշտ» պա­հել։ Ս. Սա­հա­կյա­նի բա­վա­կա­նին բարձր ռեյ­տինգ ու­նե­ցող ՀԿ-ն ժա­ռան­գած Հա­րու­թյու­նյա­նը Սի­րա­նույ­շի հա­մա­նա­խա­գա­հու­թյամբ ստեղծ­ված «Ի­րա­վա­կան ու­ղի» ՀԿ-ի որևէ հայ­տա­րա­րու­թյան չէր միա­նում, որ­պես­զի չա­սո­ցաց­վի Սի­րա­նույշ Սա­հա­կյա­նի հետ: Ի դեպ, մինչ այդ էլ Մա­րու­քյա­նը փոր­ձել էր նրան դարձ­նել ԲԴԽ ան­դամ: Քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րում պն­դում են, որ «լու­սա­վո­րյալ­ներ» Էդ­մոն Մարու­քյանն ու Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը մի­մյանց հետ կռ­վի մեջ են, թե ով ա­վե­լի «կեղ­տոտ» ծա­ռա­յու­թյուն­ներ կմա­տու­ցի իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Ա­ռայժմ հաղ­թում է Մա­րու­քյա­նը:

Դիտվել է՝ 20736

Մեկնաբանություններ