Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ասում են...

Ասում են...
24.12.2020 | 23:56

...թե այս իշ­խա­նու­թ­յան օ­րոք միակ ար­դ­յու­նա­վետ աշ­խա­տող կա­ռույ­ցը՝ ՄԻՊ-ը, վեր­ջին շր­ջա­նում թր­քա­սեր իմ­քայ­լա­կան­նե­րի ու­ղիղ նշա­նա­ռու­թ­յան տակ է հայտն­վել Փա­շի­ն­յա­նի հրա­հան­գով։ Ար­ման Թա­թո­յա­նը, որ պա­տե­րազ­մի ու դրան հա­ջոր­դած օ­րե­րին այս չկա­ռա­վա­րու­թ­յան գոր­ծա­ռույթ­ներն ան­գամ իր վրա էր վերց­րել ու ակ­տիվ աշ­խա­տում էր նաև դր­սի կա­ռույց­նե­րի հետ, ան­ցան­կա­լի անձ է դար­ձել իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րի հա­մար, քա­նի որ ընդ­դի­մու­թ­յա­նը չի քար­կո­ծում, իր լիա­զո­րու­թ­յուն­նե­րի շր­ջա­նա­կից դուրս չի գա­լիս և իշ­խա­նու­թ­յան «պո­չը չի բռ­նում»։ Ա­սում են նաև՝ սո­րո­սա­կան հա­տուկ ուղ­ղորդ­ված այս հար­ձակ­ման շա­հա­ռու­նե­րը մի քա­նիսն են, սո­րո­սա­կան հայտ­նի հիմ­նադ­րա­մին ու նրա հո­վա­նա­վոր­նե­րին Թա­թո­յա­նի խիստ պրո­ֆե­սիո­նալ ու հա­յաս­տա­նա­կենտ­րոն աշ­խա­տան­քը նյար­դայ­նաց­նում է։

Սո­րո­սա­կան «գվար­դիան» խիստ տագ­նա­պած է, որ Հա­յաս­տա­նում կա հայ մար­դու շա­հե­րը պաշտ­պա­նող կա­ռույց, ոչ թե արևմ­տ­յան դրա­մաշ­նորհ­նե­րով ուղ­ղորդ­ված քա­ղա­քա­կա­նու­թ­յուն վա­րող ի­րա­վա­պաշտ­պան­նե­րի ինս­տի­տուտ։

Դիտվել է՝ 358137

Մեկնաբանություններ