Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թ­յունն է

Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թ­յունն է
09.06.2020 | 00:35
Բնա­կան է, որ Հա­յաս­տա­նում հին ու նոր քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի միջև ծա­վալ­ված կե­նաց ու մա­հու պայ­քա­րի պայ­ման­նե­րում պի­տի ծն­վեին նոր «եր­րորդ» կու­սակ­ցու­թյուն­ներ, դա­շինք­ներ, շար­ժում­ներ՝ փորձ­ված ու ան­փորձ, նո­րըն­ծա թե հնաոճ և այլն: Եվ ե­թե, ա­սենք, պրո­ֆե­սիո­նալ քա­ղա­քա­գետ (չե­կիստ) Վա­նե­ցյա­նի կու­սակ­ցու­թյան շատ գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­րե­լի է կան­խա­տե­սել, ա­պա դժ­վար է նույ­նիսկ կռա­հել, թե ին­չի կհան­գեց­նեն սաս­նա­հիմք Ազ­գա­յին ժո­ղովր­դա­վա­րա­կան բևե­ռի ար­տա­սո­վոր հա­վակ­նու­թյուն­նե­րը:
Ան­շուշտ ոչ ոք չի կաս­կա­ծում, որ մեր նո­րա­թուխ բևե­ռա­խույզ­ներն ան­կեղծ հայ­րե­նա­սեր­ներ են և խո­րա­պես հա­մակ­ված են «թա­լան­ված, կե­ղեք­ված, խաբ­ված, ո­ղոր­մե­լի ու խղ­ճուկ վի­ճա­կում հայ­տն­ված հայ­րե­նի­քը» վերջ­նա­կան կոր­ծա­նու­մից փր­կե­լու նկր­տում­նե­րով: Սա­կայն ու­րիշ է տպա­վո­րու­թյու­նը, երբ բևե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը բազ­մա­թիվ ե­լույթ­նե­րում խո­սում են ի­րենց գործ­նա­կան կողմ­նո­րո­շիչ­նե­րի մա­սին:
Մի կողմ դնե­լով երկ­րի վե­րա­փոխ­ման հռ­չա­կագ­րա­յին ծրագ­րե­րը, կանգ առ­նենք նրանց ար­տա­քին քա­ղա­քա­կան սոսկ մեկ ու­ղե­ցույ­ցի՝ ռու­սա­մեր­ժու­թյան թե ռու­սա­տյա­ցու­թյան վրա: Բևե­ռի բո­լոր ղե­կա­վար­նե­րը ի­րենց խրոխտ ե­լույթ­նե­րում նշա­վա­կում են բիրտ Ռու­սաս­տա­նի հա­կա­հա­յաս­տա­նյան նենգ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, որ մենք նրա հա­մար ըն­դա­մե­նը գա­ղութ ենք կամ կի­սա­գա­ղութ, որ նա մեր նախ­կին ղե­կա­վար­նե­րից ոչ պա­կաս կր­քով թա­լա­նում ու կե­ղե­քում է մեր եր­կի­րը, չնա­յած մեր դաշ­նա­կիցն է, նույ­նիսկ գա­զի գինն էլ չի ի­ջեց­նում, կա­սեց­նում է մեր ա­ռա­ջըն­թա­ցը և այլն, և այլն: Մի իս­կա­կան հրեշ է այդ Ռու­սաս­տա­նը՝ պատ­րաստ հո­շո­տե­լու մեզ: Եվ ներ­կա­յիս «ա­նա­տամ» իշ­խա­նու­թյուն­ներն էլ կտ­րել են ձայ­ներն ու հնե­րի նման նույն­պես դար­ձել Ռու­սաս­տա­նի հլու-հնա­զանդ կա­մա­կա­տար­նե­րը: Եր­բեմն բա­նը հաս­նում է նրան, որ ռուս­նե­րը դառ­նում են շատ ա­վե­լի քստմ­նե­լի ու ան­հան­դուր­ժե­լի, քան մեր այն ազ­գա­յին տա­կանք­նե­րը, ո­րոնք եր­կիրն ի­րոք կանգ­նեց­րել են ա­ղե­տի եզ­րին: ՈՒ՞ր է եր­բեմ­նի ըմ­բոստ Նի­կոլ Փա­շի­նյա­նը:
Ըստ էու­թյան, ար­տա­սո­վոր ո­չինչ չկա այս­տեղ: Բո­լոր ընդ­դի­մա­դիր­ներն էլ, և ոչ միայն Հա­յաս­տա­նում, խի­զախ ու ա­նա­չառ են, երբ իշ­խա­նու­թյուն չու­նեն, պատ­րաստ են կա­ռափ­նա­րա­նին դնե­լու ի­րենց վի­զը հա­նուն հայ­րե­նի­քի, զերծ են կո­ռուպ­ցիոն հա­կում­նե­րից, չեն խոր­շում սո­ված աշ­խա­տե­լուց ի շահ հայ­րե­նա­կից­նե­րի բա­րե­կե­ցու­թյան, խիստ հան­դուր­ժո­ղա­կան են վեր­ջին­նե­րիս դժ­գո­հու­թյան դրսևո­րում­նե­րի նկատ­մամբ և այլն: Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար ո­չինչ չար­ժեր փնո­վել Ռու­սաս­տա­նին խոր­հր­դա­րա­նի ա­նամպ մթ­նո­լոր­տում: Սա­կայն դառ­նա­լով պե­տու­թյան ղե­կա­վար և ան­մի­ջա­կա­նո­րեն՝ ե­րես առ ե­րես բախ­վե­լով ի­րա­կան հզոր ու­ժի հետ, տես­նում է, որ դա­ժա­նո­րեն կպատժ­վեն և՛ ին­քը, և՛ եր­կի­րը, ե­թե դրսևո­րի ան­հար­կի ամ­բի­ցիա­ներ: Նույնն է սպա­սում նաև բևե­ռա­կան­նե­րին, ե­թե երբևէ նրանց հա­ջող­վի ի­րա­կա­նաց­նել ի­րենց գե­րա­գույն նպա­տա­կը՝ գալ իշ­խա­նու­թյան գլուխ:
Ի վեր­ջո, ին­չով է ու­զում հա­կադր­վել Ռու­սաս­տա­նին մեր միա­ցյալ բևե­ռը: Ի­րա­կան ինք­նիշ­խա­նու­թյան հաս­տա­տում, ար­ժա­նա­պատ­վու­թյուն, պա­հան­ջա­տի­րու­թյուն: Բայց ի՜նչ մի­ջոց­նե­րով. ա­հա սա հա­նե­լու­կա­յին է: Ո՞ր օր­վա­նից է «ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը» դար­ձել ազ­դե­ցու­թյան հզոր գոր­ծիք փոքր պե­տու­թյան ձեռ­քին ընդ­դեմ ի­րեն վե­րահս­կող մեծ տե­րու­թյան: Ո՞րն է այն ի­րա­կան փր­կիչ բա­զան, ո­րի վրա հեն­վե­լով, կա­րող ես «ա­զա­տագր­վել-շտ­կել մեջքդ» ու դառ­նալ ինք­նիշ­խան: Ան­հայտ է: Ար­դյո՞ք պա­հան­ջա­տի­րու­թյան հա­մար պար­տա­դիր չէ տն­տե­սա­կան ու ռազ­մա­կան ու­ժի առ­կա­յու­թյու­նը: Իս­րա­յե­լի օ­րի­նա­կով: Եր­բեմն բա­նը հաս­նում է զա­վեշ­տի. բևե­ռա­կան­նե­րի ո­գեշ­նչ­մամբ ան­ծայ­րա­ծիր մի­ջու­կա­յին գեր­տե­րու­թյուն Հա­յաս­տա­նը մատ է թափ տա­լիս՝ սպառ­նում տա­րա­ծաշր­ջա­նա­յին շր­ջա­փա­կում­նե­րի մեջ խր­ված, սե­փա­կան ա­ռաջ­նորդ­նե­րի լպիր­շու­թյու­նից սնան­կա­ցած, ներ­քա­ղա­քա­կան հա­կա­սու­թյուն­նե­րից մո­լոր­ված Ռու­սաս­տա­նին: Ա­վե­լին, պարզ­վում է, որ Ռու­սաս­տա­նը կանգ­նած է փլուզ­ման եզ­րին և Հա­յաս­տա­նի հա­մար պայ­ծառ հե­ռան­կար­ներ են բաց­վում իս­կա­կան ինք­նիշ­խա­նու­թյան հաս­նե­լու հա­մար: Մե­ղա քեզ, Տեր Աստ­ված: Կա­րո՞ղ է Քո­չա­րյանն ու Սարգ­սյա­նը ա­տո­մա­յին զենք են ժա­ռան­գու­թյուն թո­ղել, մենք տե­ղյակ չենք:
Կամ, բևե­ռա­խույզ­նե­րը կաս­կա­ծու՞մ են, որ ե­թե ի­րոք դր­վեն Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյան՝ ռազ­մա­բա­զա­յի և սահ­մա­նա­պահ զոր­քե­րի վե­րաց­ման հար­ցը և նույ­նա­տիպ այլ պա­հանջ­ներ, ա­պա, օ­րի­նակ, քա­ռօ­րյա պա­տե­րազմ­նե­րը կդառ­նան քրո­նի­կա­կան: ՈՒ՞մ հա­մար է գաղտ­նիք, որ Ղա­րա­բա­ղը կռ­վախն­ձոր է Ռու­սաս­տա­նի ձեռ­քին եր­կու պե­տու­թյուն­նե­րը հնա­զանդ պա­հե­լու հա­մար: Որ­տե­ղի՞ց հա­մոզ­մունք, որ Ռու­սաս­տա­նը հեզ գա­ռան պես (կո­պիտ չա­սենք) կհան­դուր­ժի իր դեմ ուղղ­ված գոր­ծո­ղու­թյու­նե­րը: Ո՞ր գեր­տե­րու­թյունն է հրեշ­տակ: Լավ, մեզ հա­մար բա­վա­րար չե՞ն Վրաս­տա­նի և ՈՒկ­րաի­նա­յի օ­րի­նակ­նե­րը: Սաա­կաշ­վի­լին բա­ցա­հայտ ագ­րե­սիվ հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն էր վա­րում և նույ­նիսկ հան­դգ­նեց ան­հան­գս­տաց­նել ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին: Եվ ինչ ստա­ցավ դրա դի­մաց. կորց­րեց երկ­րի տա­րած­քի 20 տո­կո­սը և սե­փա­կան ժո­ղովր­դին խրեց թե­րար­ժե­քու­թյան բար­դույ­թի մեջ: Ո՞վ կանգ­նեց Վրաս­տա­նի թի­կուն­քին: Նույն­պի­սի ճա­կա­տագ­րա­կան փաս­տի ա­ռաջ կանգ­նեց ՈՒկ­րաի­նան: Հա­մաշ­խար­հա­յին «ա­ռա­ջա­դեմ» հա­սա­րա­կայ­նու­թյան աչ­քի ա­ռաջ:
Ի դեպ, հա­ճախ են մեր բևե­ռա­կան­նե­րը նեղ­սր­տում, թե ին­չու է Ռու­սաս­տա­նը հա­կա­ռուս Վրաս­տա­նին գազ վա­ճա­ռում ա­վե­լի է­ժան գնով, քան դաշ­նա­կից Հա­յաս­տա­նին: Ռու­սա­կան թեր­թե­րից մե­կը հու­շում է. Վրաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը, տես­նե­լով հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ող­բա­լի հետևանք­նե­րը, թե­կուզ և ներ­քին կար­գով փոր­ձում է լե­զու գտ­նել Կրեմ­լի հետ և վեր­ջինս «ըն­դա­ռա­ջում» ու ո­րո­շա­կի «զի­ջում­նե­րի» է գնում տար­բեր հար­ցե­րում: Ե­թե հի­շում եք, ռուս-վրա­ցա­կան վեր­ջին կոնֆ­լիկ­տից հե­տո ռուս­նե­րը փա­կե­ցին ա­վիաու­ղերթե­րը, բայց զբո­սաշր­ջա­կան ար­գելք­ներ չմտց­րին: Լավ կպա­հեք ձեզ, ո­րո­շա­կի ար­տո­նու­թյուն­ներ կս­տա­նաք՝ սա է ա­նո­ղոք ի­րա­կա­նու­թյու­նը:
Իսկ հի­մա բևե­ռա­կան­նե­րի հա­մար մո­տա­լուտ տխուր մի ի­րո­ղու­թյան մա­սին: Արևմուտ­քում շր­ջա­նա­ռու­թյան մեջ է մտ­նում այն քա­ղա­քա­կան մտայ­նու­թյու­նը, որ եվ­րոա­մե­րի­կյան ժո­ղովր­դա­վա­րա­կան քա­ղա­քակր­թու­թյու­նը գլո­բալ ազ­դե­ցու­թյան հա­մար մղ­վող պայ­քա­րում տա­նուլ է տա­լիս տո­տա­լի­տար Չի­նաս­տա­նին: Թե­ման լայ­նո­րեն քն­նարկ­վում է նաև ռու­սաց լրատ­վա­մի­ջոց­նե­րում: Ինչ­պես վկա­յում է ռու­սա­կան մա­մու­լը, Պու­տի­նի հա­մակ­րան­քը Չի­նաս­տա­նի կողմն է, և նա շա­հագր­գռ­ված է վեր­ջի­նիս հաղ­թա­նա­կով: Ռու­սաս­տանն ին­քը հա­րուստ է տո­տա­լի­տար թե ավ­տո­րի­տար ա­վան­դույթ­նե­րով, և ժո­ղովր­դա­վա­րա­կան Արևմուտ­քի ու տո­տա­լի­տար Չի­նաս­տա­նի հա­մադ­րու­թյու­նը Մոսկ­վա­յին հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ընտ­րու­թյուն կա­տա­րել հա­մա­կար­գի ար­դյու­նա­վե­տու­թյան տե­սան­կյու­նից: Եվ որ­պես հետևանք՝ ավ­տո­րի­տար Ռու­սաս­տա­նը շատ ա­վե­լի ան­սեթևեթ կլի­նի իր ազ­դե­ցու­թյան գո­տում գտն­վող փոքր պե­տու­թյուն­նե­րի հան­դեպ: Մենք ու­նենք դրա առն­վազն խոր­հր­դա­յին փոր­ձը: Հա­մե­նայն դեպս, Ռու­սաս­տա­նում ոչ ոք չի կաս­կա­ծում, որ Պու­տի­նը սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րից հե­տո կշա­րու­նա­կի կա­ռա­վա­րել եր­կի­րը, նոր շունչ հա­ղոր­դե­լով «ու­ժեղ ձեռ­քի» գա­ղա­փա­րին:
Ա­յո, պետք է խե­լամ­տո­րեն ու հաշ­վեն­կա­տո­րեն լե­զու գտ­նել հզո­րի հետ, և ոչ թե թույ­լի դիր­քից մա­քա­ռել նրա դեմ: Ե­կեք կր­կին վեր­հի­շենք սրա­միտ Ռո­նալդ Ռեյ­գա­նի մի ա­ֆո­րիզ­մը. «Ա­սում են, որ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թյունն է: Բայց ես հան­գել եմ այն եզ­րա­կա­ցու­թյա­նը, որ նա շատ ա­վե­լի ընդ­հան­րու­թյուն­ներ ու­նի ա­ռա­ջի­նի հետ»:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 64508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ