Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ասում են...

Ասում են...
15.10.2019 | 00:40

...թե նոր Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թ­յուն­նե­րի հա­մար «հա­զար դրամ­նե­րի» հիմ­նադ­րա­մը Օ­վեր­տո­նի պա­տու­հան է դար­ձել, ո­րից կա­րող են ցած նետ­վել: Վեր­ջին­ներս ջանք չեն խնա­յում` հիմ­նադ­րա­մի գոր­ծու­նեու­թ­յան ար­դ­յունք­ներն ի­րենց վե­րագ­րե­լու, դի­վի­դենդ­ներ շա­հե­լու հա­մար, սա­կայն հիմ­նադ­րա­մը, ինչ­պես շատ ձեռք­բե­րում­ներ, նախ­կին­նե­րի հաշ­վեկշ­ռում են, այդ թվում՝ այ­սօր «քրեա­կան» հե­տապնդ­ման տակ գտն­վող Վի­գեն Սարգ­ս­յա­նի: Նո­րե­րի մա­նի­պու­լ­յա­ցիա­նե­րը, խոս­քի ու գոր­ծի միջև ե­ղած ան­դուն­դը, սուտ խո­սե­լու անզս­պե­լի հա­կու­մը հիմ­նադ­րա­մը խիստ ակ­նա­ռու է դարձ­նում. բո­լոր հաշ­վետ­վու­թ­յուն­նե­րի ժա­մա­նակ Փա­շի­ն­յա­նը տար­փո­ղում է հա­զա­րա­վոր աշ­խա­տա­տե­ղե­րի բաց­ման մա­սին, հաշ­վետ­վու­թ­յունն ա­սում է` չկա նման բան, պա­րոն Փա­շի­ն­յանն ա­սում է` մեր ձեռք­բե­րումն է, որ «հա­զար դրամ­նե­րի» օ­ժան­դա­կու­թ­յու­նը հա­սավ մինչև 1998 թիվ, ի­րա­կա­նում ի­րենք այդ ող­ղու­թ­յամբ ո­չինչ չեն ա­րել. պար­զա­պես 1998-2008 թթ. զո­հե­րը և վի­րա­վոր­նե­րը շատ չեն ե­ղել, ու դա ա­ռանց «Դու­շան­բեի վե­րե­լա­կի» և «կիր­թի» հետ ճա­շի ժա­մա­նակ Նժ­դե­հի մա­սին զրույ­ցի:

Դիտվել է՝ 15578

Մեկնաբանություններ