Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երեք նախկին կայսրություններ կանգնած են ծանր հիվանդ արաբ պացիենտի սնարի մոտ

Երեք նախկին կայսրություններ կանգնած են ծանր հիվանդ արաբ պացիենտի սնարի մոտ
06.03.2020 | 15:35

Սիրիական դրամայի ժամանակագրության վերջին դրվագը՝ Իդլիբի համար կռիվը այդ տարածաշրջանին ռուսների, իրանցիների ու թուրքերի հակադիր հայացքների խորհրդանիշն է՝ Le Monde-ում գրում է Ալեն Ֆրանշոնը: Դա է վկայում փաստը, որ անցած շաբաթվանից թուրքական բանակը կռվում է Դամասկոսի բանակի ու ռուսական կործանիչների հետ: Ռուսաստանը, որ 2015-ից մտավ Սիրիա Բաշար Ասադի խնդրանքով, ցանկանում է վերջ դնել պատերազմին: Եվ հայտարարել հաղթանակի մասին: Բայց կա վերջին արգելքը՝ պետք է գրավել Իդլիբը և Սիրիայի հյուսիս-արևմուտքի այն մասը, որտեղ թաքնվում են իսլամիստական ապստամբությունից մնացած 20000 զինյալներ: Վերջին երկու ամիսը ռուսական ավիացիան և Դամասկոսի զորքերը գնդակածում են այդ շրջանը: Թեպետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «բարեկամ» ու տեղային գործընկեր Վլադիմիր Պուտինին զգուշացնում էր՝ ինքը դեմ է այդ գործողությանը:


Թուրքիայի նախագահը երկու պատճառ ունի: Մի կողմից սիրիացի վերջին արաբ ապստամբները հաճախ Անկարայի հովանավորյալն են: Մյուս կողմից՝ մարտական գործողությունների հետևանքով Իդլիբի քաղաքացիական բնակչությունը փախչում է դեպի Թուրքիայի սահման, որտեղ արդեն 3 միլիոն սիրիացի փախստական է ապրում: Էրդողանը չի ցանկանում տեղահանվածների ավելորդ քանակ (որ պետք է հասկանա Եվրոպան): Մոսկվան դրան ուշադրություն չի դարձնում: Ամեն ինչ այնպես եղավ, ինչպես կանխատեսում էր Թուրքիայի նախագահը՝ 900 000 սիրիացիներ, վախենալով ռուսական բլիցկրիգից օդային ռմբակոծության տեսքով, հավաքվում են ամուր փակված թուրքական սահմանի երկայնքով: Բիբլիական մասշտաբի այս ելքի պատասխանատուն, որ ՄԱԿ-ն անվանում է մեր օրերի մեծագույն մարդասիրական աղետ, Բաշար Ասադն ու Վլադիմիր Պուտինն են: Աշխատում է Գրոզնիի դոկտրինան, որ այդպես է անվանվել ի պատիվ Չեչնիայի մայրաքաղաքի, որ ռուսական ռազմաօդային ուժերը հողին հաավսարեցրին 1994-ին: Զանգվածային ռմբակոծություններ են՝ ինչպես արեցին Արևմուտքի երկրները Մոսուլում ու Ռաքայում՝ ԻՊ-ի 2 մայրաքաղաքներում՝ թիրախավորելով հիվանդանոցները, դիսպանսերները, շուկաները, այսինքն՝ ստիպելով բնակչությանը փախչել: Հինգշաբթի օրը Էրդողանին հանդիպող Պուտինին, անկասկած, կհաջողվի նրա հետ ժամանակավոր պայմանավորվածության հասնել, համենայն դեպս Սիրիայի հարցում, եթե ոչ Լիբիայի, որտեղ նույնպես նրանք կոնֆլիկտի մեջ են: ՌԴ նախագահը երազում է պարտադրել կատարված փաստը՝ Սիրիայի տեսքով, որ Ասադի կրնկի տակ է առաջվա պես: Բացի Թուրքիային սիրաշահելու անհրաժեշտությունից, որ օկուպացրել է Սիրիայի մի մասը, Կրեմլը պետք է ապահովի Իրանի բարիկամեցողությունը: Բայց Թեհրանը, որ փրկել է Ասադի վարչակարգին, որի հետ կապված է պաշտպանության մասին պայմանագրով, կարող է խարխլել Սիրիայի մասին ռուսական ամբիցիաները: Սիրիան Թեհրանի համար արաբական աշխարհում խարիսխ է, որ նրա համար ապահովում է տարածքային ժառանգորդություն շիա դաշնակից Իրաքի ու Լիբանանի հետ՝ Լիբանանի Հեզբոլահի համար նախատեսված զենքը անցնում է Սիրայով: Սիրիայում Իրանն ուզում է ունենալ մշտական ռազմաբազաներ, որին դեմ է Իսրայելը; Հեռանկարում դա նշանակում է շարունակվող պատերազմ Հեզբոլահի ու Իրանի դեմ՝ Սիրիայի տարածքում: Դա է գլխավոր սպառնալիքը, որ կարող է Ռուսաստանին դնել անելանելի վիճակում ու ջարդուփշուր անել Պուտինի սիրիական քաղաքականությունը: Երեք նախկին կայսրությունները՝ ռուսականը, պարսկականը ու օսմանյանը, կանգնած են ծանր հիվանդ արաբ պացիենտի սնարի մոտ, բայց տարբեր դեղամիջոցներով ու հակադիր հայացքներով տարածաշրջանին, որ ավարտ չի խոստանում Սիրիայի պատերազմին ու փախստականների դրամային:
Ալեն Ֆրաշոն, Le Monde


Հ.Գ. Երեկ Մոսկվայում Պուտինն ու Էրդողանը 6 ժամ բանակցեել են: Ու՝ հասել համաձայնության: Իդլիբի դեէսկալացիայի գոտում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, որը համաձայնեցվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից, պաշտոնապես ուժի մեջ է մտել մարտի 6-ի 00:01-ին: Համաձայնության մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ բանակցությունների արդյունքները: Լավրովն ընթերցել է երկու պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ասված է 2020 -ի մարտի 6-ի 00:01 րոպեից բոլոր մարտական գործողությունների դադարեցման մասին «Իդլիբի դեէսկալացիայի գոտու գոյություն ունեցող շփման գծում»: Պուտինն ու Էրդողանը համաձայնեցրել են, որ մարտի 15-ից ՌԴ-ն և Թուրքիան կսկսեն համատեղ պարեկումը Սիրիայի M4 մայրուղում, որի երկայնքով կստեղծվի անվտանգության միջանցք: Նրանք վճռականություն են հայտնել ոչնչացնելու Սիրիայում գործող բոլոր ահաբեկչական խմբավորումները:


Ակնհայտ է, որ հարցը լուծված չէ ու կողմերը պարզապես ժամանակ են վեցնում՝ վճռական գործողություններից առաջ՝ ռազմական կամ դիվանագիտական: Պաշտոնապես հրապարակված համաձայնությունը ընդամենը Սոչիի 2018-ի սեպտեմբերի 17-ի համաձայնագրի կրկնությունն է: Փաստացի՝ հրադադարը հաստատվում է հակամարտ ուժերի զբաղեցրած դիրքերում, իմա՝ վերադարձ նախկին դիրքերին չի լինելու, իսկ դա Անկարայի պահանջն էր: Բայց Էրդողանը միանշանակ շահեց՝ հասնելով Իդլիբի ազատագրման կասեցմանը և սեփական դիրքերի պահպանմանը։ Սա մարտավարական հաղթանակ է Էրդողանի համար և ակնհայտ է, որ հրադադարը ինչ-որ պահի խախտվելու է, ու պատերազմը վերսկսվելու է, երբ կողմերը բավարար ուժեր կուտակած կլինեն: Հատկապես խնդրահարույց են Մ 4 և Մ 5 մայրուղիները: Մոսկվայի հանդիպումից առաջ Սիրիայի բանակը ձգտում էր վերականգնել Մ 4 մայրուղու վերահսկողությունը, որ ռազմավարական նշանակություն ունի Հալեպի ու Իդլիբի վերահսկողության տեսակետից: Մայրուղին կարևոր է Ռուսաստանի համար՝ ռուսական բազաները կապում է Հալեպի հետ: Եթե մայրուղին անցնում է ռուս-թուրքական վերահսկողության տակ, Էրդողանը պահպանում է վերահսկողությունը ու Իդլիբում շփման գիծը և փորձելու է նորից գրոհել հանգուցային Սարակիբ քաղաքի վրա, որտեղ հաստատվել են ռուսները: Հետաքրքիր է, որ բանակցություններին զուգահեռ Բաշար Ասադը նշել է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պայմանները: Հրադադարը պետք է նաև Ասադին՝ ապրիլի 13-ի ընտրություններից առաջ: Նա ոչ մի դեպքում չի կարող համաձայնել, որ Անկարան պահպանի իր գրաված տարածքները Սիրիայում, որի հետևանքը դառնալու է
Սիրիայի բաժանումը էթնո-կրոնական անկլավների՝ Իդլիբի օրինակով: Պատերազմը շարունակվելու է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ