Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փա­շի­ն­յա­նը հևո­ցով էր խո­սում, կար­ծես վա­րակ­ված լի­ներ նոր կո­րո­նա­վի­րու­սով

Փա­շի­ն­յա­նը հևո­ցով էր խո­սում, կար­ծես վա­րակ­ված լի­ներ նոր կո­րո­նա­վի­րու­սով
24.03.2020 | 01:00
Այս մա­սին, նախ, վկա­յում է իշ­խա­նու­թյուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես վար­չա­պե­տ Նի­կոլ Փա­շի­նյա­նի և ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյու­նը, որն ար­տա­հայտ­վեց նոր կո­րո­նա­վի­րու­սով (COVID-19) վա­րակ­վա­ծու­թյան դեպ­քե­րի ա­ռա­վել մեծ քա­նա­կով հայտ­նի պե­տու­թյուն­նե­րից օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի մուտ­քը Հա­յաս­տան ժա­մա­նա­կին չար­գե­լե­լով, ինչ­պես նաև այդ եր­կր­նե­րից Հա­յաս­տան ե­կած ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին չկա­րան­տի­նաց­նե­լով: Հենց դրա հետևանքն է այն, որ մեր երկ­րում ե­րեկ ա­ռա­վոտ­վա դրու­թյամբ COVID-19-ով վա­րակ­վա­ծու­թյան ար­դեն 194 դեպք ու­նեինք և 0 ե­րաշ­խիք, որ դեպ­քե­րի քա­նակն ա­ռա­ջի­կա­յում չի ա­ճի…
Ա­ՌԱ­ՋԻՆ. ե­թե մինչև մար­տի 16-ը կա­րե­լի էր կար­ծել, թե վե­րոն­շյա­լը հան­ցա­վոր ան­փու­թու­թյան ար­տա­հայ­տու­թյուն է, ա­պա մար­տի 16-ին Նի­կոլ Փա­շի­նյա­նը Ազ­գա­յին ժո­ղո­վում իր հռե­տո­րա­կան հար­ցով` «Մենք պետք է խն­դիր ձևա­կեր­պեինք, որ հան­կարծ կո­րո­նա­վի­րու­սը Հա­յաս­տան չմտ­նի՞…», վկա­յեց, որ ին­քը և իր գլ­խա­վո­րած կա­ռա­վա­րու­թյունն ի­րենց առջև խն­դիր չեն դրել, որ նոր կո­րո­նա­վի­րու­սը Հա­յաս­տան չմտ­նի:
Մի փոքր հան­գա­մա­նո­րեն անդ­րա­դառ­նանք ԱԺ-ում մար­տի 16-ին Փա­շի­նյա­նի հա­կա­սա­կան, ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում հա­սա­րա­կու­թյանն ա­պա­կողմ­նո­րո­շող, վտան­գա­վոր ու խայ­տա­ռակ ե­լույ­թին.
«Պատ­կե­րաց­րեք հի­մա է­սօր Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սի 0 դեպք ու­նենք, և մեր զբո­սաշր­ջու­թյու­նը մեր նույն վի­ճա­կում ա, մեր ար­տա­քին տն­տե­սա­կան մի­ջա­վայ­րը նույն վի­ճա­կում ա, և մենք պա­հում ենք 3-4 ա­միս` 0 կո­րո­նա­վի­րուս և տն­տե­սա­կան ա­հա­վոր վատ մի­ջա­վայր, զբո­սաշր­ջիկ չկա և այլն,- ա­սաց ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը:- Չորս ա­միս հե­տո ի­րա­վի­ճա­կը սկս­վում ա վե­րա­կան­գն­վել, և մենք սպա­սում ենք, որ, ը­հը, մեր զբո­սաշր­ջիկ­նե­րը կգան, և կո­րո­նա­վի­րու­սը մտ­նում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն ան­խու­սա­փե­լիո­րեն: Եվ մենք այդ պա­րա­գա­յում տու­ժում ենք 2 ան­գամ. մի ան­գամ տու­ժում ենք, որ աշ­խար­հի հետ հա­մա­քայլ հա­մա­ճա­րա­կի մեջ չենք մտել, որ հա­մա­քայլ հաղ­թա­հա­րենք, այ­սինքն` է­լի 2 ան­գամ տու­ժում ենք:
Մեր խն­դիրն ինչ ա էս պա­րա­գա­յում, մեր խն­դիրն էն ա` ա­նել մաք­սի­մու­մը, որ մահ­վան դեպ­քեր չար­ձա­նագր­վեն, ո­րով­հետև, ա­սում եմ, է­սօր, օ­րի­նակ, Բրի­տա­նիա­յում մտա­ծում են կա­ռա­վա­րե­լի հա­մա­ճա­րա­կի մա­սին: Ինչ են ա­սում, ա­սում են` լավ, որ մենք հի­մա կան­խար­գե­լենք, էդ վի­րու­սը բնու­թյու­նից չի վե­րա­նա­լու, ոչ մեկ չի ե­րաշ­խա­վո­րում, որ մի ա­միս հե­տո հետ չի գա­լու: Հի­մա ոնց որ ջր­ծա­ղի­կը, ե­րե­խե­քը պետք է հի­վան­դա­նան, որ էլ կյան­քում չհի­վան­դա­նան, հի­մա էն մար­դիկ որ վա­րակ­վել են, թեթև են տա­րել, ի­րենց բախ­տը բե­րել է, ո­րով­հետև ի­րենց մոտ հա­կա­մար­մին է գո­յա­ցել, ի­րենք էլ չեն վա­րակ­վի կո­րո­նա­վի­րու­սով»:
Փա­շի­նյանն այս­պի­սով ա­նուղ­ղա­կիո­րեն խոս­տո­վա­նեց, որ ին­քը հետևել է Մեծ Բրի­տա­նիա­յի օ­րի­նա­կին կամ ա­ռաջ­նորդ­վել է նրա խոր­հր­դով, մի­գու­ցե ցու­ցու­մով, այ­սինքն` իր գլ­խա­վո­րած կա­ռա­վա­րու­թյան հետ ժա­մա­նա­կին և հա­մա­պա­տաս­խան մի­ջո­ցա­ռում­ներ չի ձեռ­նար­կել, որ­պես­զի նոր կո­րո­նա­վի­րու­սը Հա­յաս­տան չմտ­նի, դեմ չի ե­ղել դրան, հետևա­բար և ՀՀ-ում COVID-19-ի տա­րած­մա­նը և հա­մա­ճա­րա­կին, սա­կայն հնա­րա­վոր ա­մեն ինչ ա­նե­լու է, որ դեպ­քե­րի քա­նա­կը միան­գա­մից չա­ճի, հա­մա­ճա­րա­կը կա­ռա­վա­րե­լի լի­նի և չլի­նեն մահ­վան դեպ­քեր:
Սկ­սենք, նախ, վեր­ջի­նից. մահ­վան բազ­մա­թիվ դեպ­քե­րից չի հա­ջող­վել խու­սա­փել ան­գամ աշ­խար­հում ի­րենց բարձ­րա­կարգ բժշ­կու­թյամբ հայտ­նի Գեր­մա­նիա­յին, Ֆրան­սիա­յին, Ճա­պո­նիա­յին…
ԵՐԿ­ՐՈՐԴ. նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան դեպ­քե­րի ա­ռա­վել մեծ քա­նա­կով հայտ­նի պե­տու­թյուն­նե­րից Հա­յաս­տան ՀՀ քա­ղա­քա­ցի չհան­դի­սա­ցող ան­ձանց մուտքն ար­գե­լե­լը և այդ ա­ռու­մով ՀՀ-ում զբո­սաշր­ջու­թյան սահ­մա­նա­փա­կու­մը, ին­չը ժա­մա­նա­կին չար­վեց, ինչ­պես նաև նշ­ված պե­տու­թյուն­նե­րից Հա­յաս­տան ե­կած ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին չկա­րան­տի­նաց­նե­լը, ին­չը նույ­նիսկ հի­մա մաս­նա­կիո­րեն է ար­վում, որևէ կապ չու­նեն մեր երկ­րի ար­տա­քին տն­տե­սա­կան մի­ջա­վայ­րի հետ, ո­րով­հետև Հա­յաս­տա­նում նույ­նիսկ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ հայ­տա­րա­րե­լուց հե­տո էլ մեր երկ­րի ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թյու­նը Ռու­սաս­տա­նի, Վրաս­տա­նի, աշ­խար­հի բազ­մա­թիվ պե­տու­թյուն­նե­րի, նույ­նիսկ` նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան ու մահ­վան դեպ­քե­րի ա­ռա­վել մեծ քա­նա­կով հայտ­նի եր­կր­նե­րից մե­կի` Ի­րա­նի հետ շա­րու­նակ­վում է: Փա­շի­նյա­նը մեր երկ­րի ար­տա­քին տն­տե­սա­կան մի­ջա­վայ­րի մա­սին հի­շա­տա­կեց սոսկ հիմ­նա­վո­րել փոր­ձե­լու հա­մար, թե ին­չու ի­րենց առջև խն­դիր չեն դրել, որ նոր կո­րո­նա­վի­րու­սը Հա­յաս­տան չմտ­նի: Միա­ժա­մա­նակ վկա­յեց, որ իր հա­մար զբո­սաշր­ջիկ­նե­րի գալն ա­վե­լի կարևոր է, հա­մե­նայն դեպս, ա­վե­լի կարևոր է ե­ղել, քան նոր կո­րո­նա­վի­րու­սի մուտ­քը Հա­յաս­տան կան­խե­լը:
ԵՐ­ՐՈՐԴ. «Չորս ա­միս հե­տո ի­րա­վի­ճա­կը սկս­վում ա վե­րա­կան­գն­վել». իսկ ո՞վ է Փա­շի­նյա­նին այդ ե­րաշ­խի­քը տվել, որ չորս կամ, թե­կուզ, 5-6 ա­միս հե­տո ի­րա­վի­ճա­կը վե­րա­կան­գն­վե­լու է, COVID-19-ը ստեղ­ծած ու մարդ­կու­թյան դեմ կի­րա­ռած­նե՞րն են տվել… Ընդ­հան­րա­պես ու՞մ է հայտ­նի, թե հե­տո ինչ է լի­նե­լու, թերևս բա­ցա­ռու­թյամբ COVID-19-ը ստեղ­ծող­նե­րի:
«Բո­լոր վեր­լու­ծու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված այս ի­րա­վի­ճա­կը կա­րող է տևել շատ ա­վե­լի եր­կար, քան ի սկզ­բա­նե սպաս­վում էր կամ կան­խա­տես­վում էր, և այդ ա­ռու­մով մենք պետք է ո­րո­շա­կի պատ­կե­րա­ցում­ներ ձևա­վո­րենք, թե ինչ­պես ենք կազ­մա­կեր­պե­լու կյան­քը մեր հան­րա­պե­տու­թյու­նում, և ընդ­հա­նուր տրա­մա­բա­նու­թյու­նը կամ ռազ­մա­վա­րու­թյու­նը պետք ա լի­նի հետևյա­լը, որ կո­րո­նա­վի­րու­սի սահ­մա­նա­փակ­ման պայ­ման­նե­րում մենք պետք ա գտ­նենք և ձևա­վո­րենք, այս­պես ա­սած, ա­զատ և անվ­տանգ տա­րածք­ներ, որ­տեղ կա­րող ենք հա­մե­մա­տա­կան անվ­տան­գու­թյան պայ­ման­նե­րում մեր կյան­քը կազ­մա­կեր­պել, ի­հար­կե, հըն­թացս հետևե­լով ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին»,- ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նում կա­յա­ցած Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տում ա­սաց Նի­կոլ Փա­շի­նյա­նը, դրա­նով իսկ խոս­տո­վա­նե­լով, որ ու­ղիղ մեկ շա­բաթ ա­ռաջ­վա իր կան­խա­տե­սու­մը, ըստ ո­րի, «Չորս ա­միս հե­տո ի­րա­վի­ճա­կը սկս­վում ա վե­րա­կան­գն­վել», սխալ է, ինքն այդ հար­ցում սխալ­վել է:
ՉՈՐ­ՐՈՐԴ. ե­թե 4 ա­միս (կամ, թե­կուզ, 4 տա­րի) հե­տո ի­րա­վի­ճա­կը սկ­սի վե­րա­կան­գն­վել, աշ­խար­հում նոր կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կը վե­րա­նա, այ­սինքն` մա­հա­ցող­նե­րը մա­հա­նան, բուժ­վող­նե­րը բուժ­վեն, հա­ջող­վի վա­րա­կի փո­խանց­ման դեպ­քե­րի դեմն առ­նել, նոր հի­վանդ­ներ այլևս չլի­նեն, այդ ժա­մա­նակ ՀՀ քա­ղա­քա­ցի չհան­դի­սա­ցող ան­ձանց առջև Հա­յաս­տա­նի դռ­նե­րը բա­ցե­լու և ար­տա­քին զբո­սաշր­ջու­թյան վերս­կս­ման դեպ­քում նոր կո­րո­նա­վի­րուսն ին­չո՞ւ պետք է ան­խու­սա­փե­լիո­րեն մտ­նի Հա­յաս­տան, ինչ­պես իր և իր գլ­խա­վո­րած կա­ռա­վա­րու­թյան հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյամբ կա­ռա­վա­րե­լի հա­մա­ճա­րա­կի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը փոր­ձե­լով ար­դա­րաց­նել, ԱԺ-ում ա­սաց Փա­շի­նյա­նը: Նրա այս կան­խա­տե­սու­մը կամ պն­դու­մը չու­նի որևէ հիմ­նա­վո­րում, իսկ նպա­տա­կը պարզ է` մե­կի փո­խա­րեն 2 ան­գամ չտու­ժե­լու ան­հիմն պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ ար­դա­րաց­նել աշ­խար­հի հետ հա­մա­քայլ հա­մա­ճա­րա­կի մեջ մտ­նե­լու իր և իր գլ­խա­վո­րած կա­ռա­վա­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը:
ՀԻՆ­ԳԵ­ՐՈՐԴ. վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող և իր ստա­խո­սու­թյամբ հայտ­նի ան­ձը հեր­թա­կան ան­գամ ստե­լով, նոր կո­րո­նա­վի­րու­սի առն­չու­թյամբ հայ­տա­րա­րեց, թե «հի­մա էն մար­դիկ որ վա­րակ­վել են, թեթև են տա­րել, ի­րենց բախ­տը բե­րել է, ո­րով­հետև ի­րենց մոտ հա­կա­մար­մին է գո­յա­ցել, ի­րենք էլ չեն վա­րակ­վի կո­րո­նա­վի­րու­սով»: Ի­րա­կա­նում ջր­ծաղ­կի հետ հա­մե­մա­տու­թյու­նը կո­պիտ սխալ է, ի տար­բե­րու­թյուն ջր­ծաղ­կի, ո­րով վա­րակ­ված­նե­րի օր­գա­նիզ­մում իս­կա­պես հա­կա­մար­մին­ներ են գո­յա­նում, ջր­ծաղ­կով հի­վան­դա­ցած­ներն այլևս, չն­չին բա­ցա­ռու­թյամբ, չեն հի­վան­դա­նում նշ­ված հի­վան­դու­թյամբ, նոր կո­րո­նա­վի­րու­սի պա­րա­գա­յում, ըստ մաս­նա­գետ­նե­րի, բո­լո­րո­վին հա­կա­ռակն է` դրա­նով վա­րակ­ված մար­դու օր­գա­նիզ­մը կա­յուն ի­մու­նի­տետ ձեռք չի բե­րում COVID-2019-ի նկատ­մամբ:
Ինչ­պես գրի­պի պա­րա­գա­յում, COVID-19-ով վա­րակ­վա­ծը տար­վա ըն­թաց­քում նույ­նիսկ մի քա­նի ան­գամ կա­րող է վա­րակ­վել նոր կո­րո­նա­վի­րու­սով, մա­նա­վա՛նդ, ե­թե նախ­կի­նում վա­րակ­վել է COVID-19-ի S են­թախմ­բով, բայց դրա­նից հե­տո հան­դի­պել է L են­թախմ­բի (հի­վան­դու­թյան ծանր ըն­թաց­քով ար­տա­հայտ­վող և ա­ռա­վել վտան­գա­վոր) վի­րուս­նե­րի, կամ` հա­կա­ռա­կը: Այս պա­րա­գա­յում վերս­տին վա­րակ­վե­լը կա­րող է լի­նել նա­խորդ վա­րակ­ման պատ­ճա­ռով հի­վան­դու­թյան բու­ժու­մից կամ վա­րա­կից ձեր­բա­զատ­վե­լուց ոչ միայն ա­միս­ներ կամ տա­րի­ներ, այլև նույ­նիսկ օ­րեր հե­տո կամ ան­մի­ջա­պես: Ար­դեն իսկ ար­ձա­նագր­ված են կր­կին վա­րակ­վե­լու կամ հի­վան­դու­թյան կրկն­ման մի շարք դեպ­քեր:
ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նում վար­չա­պե­տի ե­րեկ­վա ե­լույ­թը բա­վա­կան ան­հան­գս­տաց­նող է, նա կար­ծես հի­վանդ էր, ակն­հայտ հևո­ցով (ինչ­պես եր­կար վա­զե­լուց հե­տո), կար­ծես ծան­րա­ցած, դժ­վա­րա­ցած շն­չա­ռու­թյամբ էր խո­սում: Ինչ­պես հի­շում եք, Փա­շի­նյա­նը մար­տի 15-ին խոս­տո­վա­նեց, որ «Ա­յո»-ի քա­րո­զար­շա­վի շր­ջա­նա­կում Մեղ­րիից Երևան գա­լիս, ան­ձամբ շփում է ու­նե­ցել նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված Մեղ­րիի բնակ­չի հետ (Ի­տա­լիա­յից ե­կած), ին­չից հե­տո ի­մա­նա­լով այդ մա­սին, դար­ձյալ ինք­նա­մե­կու­սա­ցել և նոր թեստ է հանձ­նել:
«Վայ­քում մտանք բիստ­րո, և պարզ­վել է, որ այն­տեղ այդ քա­ղա­քա­ցու մո­տով ան­ցել ենք,- ա­սաց Փա­շի­նյա­նը:- Դրա հա­մար մոտ մեկ ժամ ա­ռաջ ես նոր թեստ հանձ­նե­ցի կո­րո­նա­վի­րու­սի։ Ե­թե թես­տի պա­տաս­խա­նը լի­նի կես­գի­շերն անց, և ե­թե պա­տաս­խա­նը կլի­նի դրա­կան, ես և իմ ըն­տա­նի­քը կշա­րու­նա­կենք ինք­նա­մե­կու­սա­ցու­մը Սևա­նում։ Ե­թե պա­տաս­խա­նը լի­նի բա­ցա­սա­կան, վաղն ա­ռա­վո­տյան կվե­րա­դառ­նամ Երևան և կաշ­խա­տեմ ար­դեն Երևա­նից, կա­ռա­վա­րու­թյան իմ աշ­խա­տա­սե­նյա­կում»:
Ինչ­պես հե­տա­գա­յում հայ­տա­րա­րեց Փա­շի­նյա­նը, թես­տի պա­տաս­խա­նը ե­ղել է բա­ցա­սա­կան: Նա, ի տար­բե­րու­թյուն նա­խորդ ան­գամ­վա, շտա­պե­լով, ա­ռանց կրկ­նա­կի թես­տա­վոր­ման, մար­տի 16-ի ա­ռա­վո­տյան վե­րա­դար­ձավ Երևան, նա­խա­գա­հեց կա­ռա­վա­րու­թյան այն նիս­տը, ո­րով ըն­դուն­վեց ՀՀ-ում ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու մա­սին ո­րո­շու­մը:
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող հանձ­նա­ժո­ղո­վի ե­րեկ­վա նիս­տում Փա­շի­նյանն ա­սել է նաև. «Մի բան ակն­հայտ է, որ ամ­բողջ աշ­խար­հում կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված տի­րում են հս­կա­յա­կան ա­նո­րո­շու­թյուն­ներ…», ա­պա քիչ անց հա­վե­լել. «Ա­մե­նաանս­պա­սե­լի տե­ղե­կու­թյուն­ներ են գա­լիս: Օ­րի­նակ, ես ե­րեկ կար­դա­ցի, որ աշ­խար­հի ա­մե­նա­զար­գա­ցած եր­կր­նե­րից մե­կում, չեմ ու­զում ա­նու­նը նշել, պաշ­տո­նա­պես խոս­տո­վա­նել էին, որ, օ­րի­նակ, ու­նեն թես­տե­րի դե­ֆի­ցիտ, չեն կա­րո­ղա­նում անհ­րա­ժեշտ թվով քա­ղա­քա­ցի­նե­րի թես­տա­վո­րել և այլն: Այն­պես որ, մենք այս­պի­սի պայ­ման­նե­րում ենք աշ­խա­տում և պետք է շա­րու­նա­կենք նույն տրա­մա­բա­նու­թյամբ»:
Armenian unified infocenter/Հայ­կա­կան միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նի տե­ղե­կաց­մամբ, Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րը մար­տի 23-ի ա­ռա­վո­տյան հա­սել էին 194-ի, բուժ­վել էին ըն­դա­մե­նը 2-ը, մահ­վան դեպք չկար:
Ա­ռա­ջի­կա­յում կներ­կա­յաց­նենք նաև մեր մյուս ա­պա­ցույց­նե­րը, որ կա­ռա­վա­րու­թյու­նը վա­րել ու վա­րում է կա­ռա­վա­րե­լի հա­մա­ճա­րա­կի քա­ղա­քա­կա­նու­թյուն:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 7509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ