Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Պատրիարք Կիրիլը հավատացյալներին հորդորում է չայցելել եղեղեցիներ

Պատրիարք Կիրիլը հավատացյալներին հորդորում է չայցելել եղեղեցիներ
29.03.2020 | 23:05

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հավատացյալներին կոչ է արել կորոնավիրուսի վտանգի կապակցությամբ չայցելել եկեղեցիներ:

«Մենք ձեզ կոչ ենք անում խստորեն հետևել Ռուսաստանի սանիտարական իշխանությունների կարգադրություններին և զերծ մնալ եկեղեցիներ այցելելուց, քանի դեռ չի տրվի պատրիարքական հատուկ օրհնություն, մնացեք տներում և տանն աղոթեք»,- հայտարարել է Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարքը:
Մարտի 29-ին Ռուսաստանում կորոնավիրուսով ախտահարվել է ավելի քան 1500 մարդ, մահացել է 8 հիվանդ:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ