«Չես կարող աշխատել, հեռացիր»
08.05.2020 | 00:30
Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը սրտնեղած է հեռացել. իշխանությունը չի գնահատել իր ու իր թիմի` առանց «լայքերի» աշխատանքը: «Մեր աշխատանքներն այս համատարած սենսացիոն և լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան և հնչեղություն չստացան, միգուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով, քան աղմուկ հանելով»,- հրաժեշտի իր խոսքում, մի քանի տասնյակ ձեռքբերումներ թվարկելով, արձանագրել է նախկին նախարարը:
Գրիգորյանի պաշտոնանկության պատճառներն իրականում «լայքերի» հետ կապ չունեն: «Իրատեսի» հետ զրույցում նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը նշեց՝ պատճառները մի քանիսն են, բայց հիմնականը կապված է հանքարդյունաբերության հետ. «Կառավարության` ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներից մեկը (Սուրեն Պապիկյան) հարցում է ուղարկել շրջակա միջավայրի նախարարին, թե ինչպես և ինչ պայմաններում է եղել, որ պահպանվող տարածքներից օտարվել են ահռելի տարածություններ ու տրամադրվել հանքարդյունաբերողներին: Գրիգորյանի կաբինետը մինչև հրաժարականի օրն այդպես էլ չի պատասխանել այդ հարցմանը: Խոսքն «Արևիկ» ազգային պարկի մասին է: Չեմ բացառում՝ նաև Ամուլսարի հողահատկացումների հետ կապված հարց է եղել»:
Մեր զրուցակիցը նշեց, որ Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում ծաղկում էր ապրում նրա հետ փոխկապակցված մարդկանց կազմակերպությունների գործունեությունը: Նա հավելեց, որ անդավաճան ընկերները, դեպքերի բավական հետաքրքիր զարգացմամբ, շղթայական ռեակցիայի նմանությամբ, հայտնվել էին բնապահպանության ոլորտում: «Նախ` փոխնախարարի աթոռին հայտնվեց Խաչիկ Հակոբյանը, հետո` Ռուբեն Խաչատրյանը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատասխանատուներից Հարություն Խաչատրյանի որդին, կենդանաբանական այգու տնօրեն նշանակվեց, որոշ ժամանակ անց, ՀՀԿ-ին «ֆիկտիվ» անդամակցության գնով, բնապահպանության փոխնախարարի մյուս աթոռը զբաղեցրեց Էրիկ Գրիգորյանը: Հետո դեպքերի ու իրադարձությունների փոխատեղումներ տեղի ունեցան՝ Գրիգորյանը նախարար դարձավ, Խաչատրյանը տևական ժամանակ կառչած էր կենդանաբանական այգու աթոռից, Հակոբյանն էլ բնապահպանության նախարարությունից սահուն քայլերով պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի, այնուհետ` Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնին անցավ: Նրանցից որևէ մեկը թեև այժմ չի պաշտոնավարում, բայց կարևորագույն պաշտոններ զբաղեցնելու ժամանակ ոչ կոմպետենտ կառավարմամբ նրանք բավական մեծ վնաս են հասցրել ոլորտին»,- ներկայացրեց «Իրատեսի» զրուցակիցը:
Նա վստահեցրեց, որ Էրիկ Գրիգորյանին նախարարի պաշտոնից ազատելը կապված է նաև անտառտնտեսության Իջևանի մասնաճյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ մարդուն պաշտոն տալու հետ: Ըստ նրա՝ Գրիգորյանը հակադարձել է Փաշինյանին ու հիշեցրել, որ անտառտնտեսության աշխատակիցը նախկինում ծառերի ապօրինի հատմամբ է զբաղված եղել, այսպես ասած, փայտի գործ է արել. «Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել: Ասել է՝ ծանոթ մարդ է, պետք է աշխատի, ու վերջ: Գրիգորյանի հակադարձմանը, թե ինքն այդ մարդու հետ չի կարող համագործակցել, վարչապետը չոր է արձագանքել՝ չես կարող աշխատել, հեռացիր»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ