Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աշխարհում կորոնավիրուսի դեմ 133 հնարավոր պատվաստանյութ է մշակվում

Աշխարհում կորոնավիրուսի դեմ 133 հնարավոր պատվաստանյութ է մշակվում
02.06.2020 | 22:31

ԱՀԿ-ն հայտնել է ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ 133 հավանական պատվաստանյութերի մշակման մասին: Հավանական պատվաստանյութերից 10-ը գտնվում են կլինիկական փորձարկման փուլում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Չինաստանում: Մյուս 123-ը գտնվում են նախակլինիկական գնահատման փուլում աշխարհի տարբեր երկրների գիտական կենտրոններում, այդ թվում՝ Տոկիոյի համալսարանում, Թուլեյնի համալսարանում (ԱՄՆ), Ալբերտայի համալսարանում (Կանադա), Փիթսբուրգի համալսարանում: Կլինիկական փորձարկման փուլում է գտնվում նաև ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութը, որը մշակվել է ԱՄՆ Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային հետազոտական կենտրոնի հետ համատեղ:

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ