ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Վարչապետի խիստ հրահանգը իրավապահներին

Վարչապետի խիստ հրահանգը իրավապահներին
02.06.2020 | 22:36

Երկրում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը պետք է լինի ամենախիստ ու ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի զգացմունքային հարց ու փաստարկ՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ սա է եղել իր հրահանգն այսօր իրավապահ մարմիններին, խստորեն հետևելու է այդ հրահանգի կատարմանը։ Իսկ հրահանգի անորակ իրականացումը կամ չիրականցումը բերելու է կոնկրետ հետևանքների։ «Եվ այս առումով մենք ընդամենը օրեր ունենք՝ մեկ, երկու, երեք օր ունենք, որպեսզի որակական իրավիճակ փոխենք»,- հավելեց նա։ «Երեկ մենք ցավոք ունեցել ենք 517 նոր դեպք, և հիմնական հարցը, որ ծագում է՝ ինչո՞ւ է այս ամենը մեզ հետ տեղի ունենում։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ մեր հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանման որակն է։ Մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսով դեպքերի թվի նվազման, ընդհուպ զրոյացման»,- նշեց վարչապետը։


Փաշինյանն ասաց, որ ուզում է այս իրավիճակի քաղաքական կոնտեքստի մասին խոսել։ «Մեր իշխանության ծագումնաբանությունը այս իրավիճակում աշխատում է հենց մեր դեմ։ Ինչո՞ւ, որովհետև ՀՀ-ում 2018 թվականից հետո վախի մթնոլորտն ըստ էության զրոյացել է, բայց դրա փոխարեն, ցավոք սրտի, օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի և մակարդակի չի հասել։ Ըստ էության մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կանոնների խախտումների արձանագրման որակի ու կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք։ Ես բերեմ մի օրինակ՝ առևտրի վայրում, երբ կանոնների խախտում է արձանագրվում և որոշում է կայացվում այդ վայրը փակել, որը ենթադրաբար վարակի տարածման շատ լուրջ աղբյուր է, հաջորդ պահին գալիս է տեղեկատվություն, որ առևտուր անողների մթերքը կփչանա, նրանք տնտեսական վնասեր կկրեն։ Այստեղ փաստարկների շարքն սկսում է աշխատել, և ըստ էության մենք գործ ունենք կանոնների պահպանման հետ կապված վարչարարության կոշտության պակասի հետ։ Այս ամենը նաև սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ եթե վարունգի կամ պոմիդորի կամ որևէ այլ վաճառքի կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ ըստ ամենայնի երկրի վարչապետը որոշել է կամ պոմիդորի, կամ կանաչիի, կամ կոշիկի առևտրի մենաշնորհ հաստատել։ Այս ամենի հետևանքով ստանում ենք այս իրավիճակը»,- ասաց նա։


Նիկոլ Փաշինայանը հավելեց, որ այսօր Պարետատան նիստ է հրավիրել ու ընդգծել, որ հակահամարճարակային կանոնները պետք է պահպանվեն։ «Եվ մենք պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին՝ ամենակոշտ և ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ։ Վարչական կամ այլ հարկադրանքի միջոցների ենթարկվող մեր քաղաքացիները պետք է նախապես մտածեն այդ իրավիճակի մասին։ Եթե որևէ մեկը սննդամթերք է վաճառում, ուրեմն նախապես պետք է մտածի, որ այդ վաճառքը պետք է կազմակերպի Պարետատան սահմանած կանոներով։ Մենք կանգնած ենք երկու փաստի առաջ՝ կամ գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով՝ երկիրը ենթարկելով նոր տնտեսական ու սոցիալական ցնցումների, կամ մենք միասին համագործակցելով՝ հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը», ասաց նա։

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ