Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հայ ֆեստը»՝ նոր ձևաչափով

«Հայ ֆեստը»՝ նոր ձևաչափով
24.06.2020 | 15:40

«Հայ ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնի այս տարի անցկացվելու է նոր ձևաչափով։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ փառատոնի բոլոր ներկայացումները կլինեն բացօթյա։ Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը՝ «Լինե´լ. սա խնդիր չէ» կարգախոսի ներքո։

Փառատոնը շրջելու է երևանյան բակերում, ներկայացում-ցուցադրությունները տեսապատկերի միջոցով կհայտնվեն բնակելի շենքերի պատերին։ ՀՀ մարզերը նույնպես անմասն չեն մնա «Հայ ֆեստ»-ից։ Նախագծեր կլինեն նաև առցանց տիրույթում։

Դիտվել է՝ 3243

Մեկնաբանություններ