«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Դեռ ինչքան գործ կա «կարելու»

Դեռ ինչքան գործ կա «կարելու»
01.07.2020 | 17:35

«Առաջիկայում դատախազությունը կստանձնի եւս մեկ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթ, եւ օրենսդրական այս նորամուծությունն էլ ավելի է մեծացնելու հանրության սպասումները դատախազության գործունեության արդյունքներից», -այսօր շնորհավորելով Դատախազության աշխատողի օրը եւ Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձը, ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաստորեն Արթուր Դավթյանն էլի պիտի գործի դնի բոլոր ճիգերն ու այս անգամ պատերազմ հայտարարի նախկին իշխանության հետ կապ ունեցող ու ամենակարևորը՝ այդ կապերը դեռ պահող մեծահարուստներին։ Իհարկե, այս ամենի անունն իշխանությունը կդնի ժողովրդից «խլածը կոպեկ առ կոպեկ» վերադարձ, բայց հերթական փորձության առաջն է կանգնելու դատախազությունը՝ փնտրելով Փաշինյանի հայտարարությունների օրինական, ձևակերպումները, որոնք իրավաբանության ոչ մի գրքում սահմանված չեն։ Ու ինչպես ՍԴ-ի դեպքում է, կրկին խոփը դեմ է առնելու քարին, քանի որ իրավական գործընթացների հիմքը քաղաքական քմահաճույքն է։ Կամ էլ կրկին ՍԴ-ի օրինակով ամեն անգամ ԱԺ-ն հակասահմանադրական քայեր կանի ու կհայտնվի օրինախատի դերում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ