Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Օրենքները պետք է լինեն հավասարակշռված և հաշվի առնեն հասարակության շահերը

Օրենքները պետք է լինեն հավասարակշռված և հաշվի առնեն հասարակության շահերը
31.07.2020 | 22:55

ՀՀ նախագահի աշխատակազմը՝ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների մասին՝ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) ՀՀ նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020-ի հուլիսի 13-ին:


Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքները և դրանց հնարավոր ազդեցությունը հանրային կյանքի և գործարար միջավայրի վրա, ինչպես նաև Օրենքների վերաբերյալ հնչած` մասնագիտական հանրության և հասարակության ներկայացուցիչների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և համապատասխան վերլուծություն ներկայացրել Հանրապետության նախագահին:
Հանրապետության նախագահին տրամադրվել է նաև տեղեկատվություն հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների, օրենքների մշակման առաջարկությամբ հանդես եկած՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» դիրքորոշման, օրենքների ընդունման վերաբերյալ Կառավարության և Ազգային ժողովի հիմնավորումների մասին: Հանրապետության նախագահը կարևորում է կառուցապատման ոլորտում խնդիրների կարգավորումը: Կատարված վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ օրենքներով սահմանվում են ոչ համալիր կարգավորումներ, առկա են որոշակի ռիսկեր, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում բնական պաշարների ողջամիտ շահագործման և բնակչության իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից:
Հանրապետության նախագահը կարևորում է նաև օրենքների բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կիրառումը: Հակառակ դեպքում կարող են դրսևորվել անձանց սեփականության իրավունքի և սոցիալական արդարության սկզբունքի խախտումներ, անդառնալի վնաս հասցվել մշակութային և ճարտարապետական ժառանգությանը, շրջակա միջավայրին և հանրային առողջությանը:


Օրենքների կիրառման ընթացքում պետք է հետևողականորեն ապահովվի անձանց և կազմակերպությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Պետք է սահմանվեն խախտված իրավունքների համար համարժեք և արդարացի փոխհատուցման արդյունավետ կառուցակարգեր:
Հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, չունի օրենքներն իր առարկություններով և առաջարկություններով, հետագա քննարկման համար Աժ վերադարձնելու լիազորություն: Նման հնարավորության դեպքում, հանգամանալից և բազմակողմանի քննարկումների միջոցով հնարավոր կլիներ ընդունել առավել հավասարակշռված և հասարակության բոլոր խմբերի շահերը հաշվի առնող օրենքներ, առաջարկել լուծումներ, որոնք կկարգավորեին ոլորտում առկա խնդիրները՝ միաժամանակ, ապահովելով այլ անձանց իրավունքների իրացման և պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և իրավաբանների կարծիքների վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ օրենքներն առերևույթ սահմանադրականության խնդիր չունեն:


Հանրապետության նախագահը ստորագրել է օրենքները:
Ստորագրելով օրենքները՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը:

Դիտվել է՝ 31320

Մեկնաբանություններ