Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ով ու­զում է աշ­խար­հը սի­րել, Աստ­ծուն ի­րեն թշ­նա­մի կա­նի

Ով ու­զում է աշ­խար­հը սի­րել, Աստ­ծուն ի­րեն թշ­նա­մի կա­նի
08.09.2020 | 00:02

Ինչ­պես Աստ­ված աշ­խար­հը ստեղ­ծել է ո­րո­շա­կի օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րով, սահ­մա­նել է օ­րենք­ներ և հաս­տա­տել է իշ­խա­նու­թյուն այդ աշ­խար­հի վրա, այն­պես էլ չա­րը ցան­կա­նում է և փոր­ձում է, մինչև իր մո­տա­լուտ կո­րուստն ու կոր­ծա­նու­մը, սե­փա­կան աշ­խար­հը ստեղ­ծել, սե­փա­կան օ­րենք­նե­րը սահ­մա­նել իր «ա­րար­չու­թյան» հա­մար և սե­փա­կան իշ­խա­նու­թյու­նը հաս­տա­տել իր «ա­րա­րած­նե­րի» վրա:

Այ­սինքն, նա ոչ թե ցան­կա­նում է զուտ ինք­նան­պա­տակ կեր­պով ու­ծաց­նել, բա­րո­յալ­քել և ա­պա­կա­նել մար­դուն, այլև զու­գա­հեռ իր աշ­խարհն է «ա­րա­րում»` իր ա­րա­րած­նե­րով, և իր թա­գա­վո­րու­թյունն է հաս­տա­տում` իր իսկ հպա­տակ­նե­րով: Եվ նա այդ աշ­խար­հը ստեղ­ծում է մարդ­կա­յին մեղ­քե­րից` դրանք վե­րա­ծե­լով «հպա­տա­կու­թյուն սնու­ցող» յու­րա­հա­տուկ մի­ջա­վայ­րի: Ինչ­պես շատ հա­ճախ տես­նում ենք մեր հա­սա­րա­կու­թյան մեջ:
Սա­տա­նան աշ­խար­հա­սեր մար­դուն մի փոքր մեղ­քով գե­րում ու տա­նում է դե­պի ա­ռա­վել մե­ծը, քա­նի որ այդ կար­գի մար­դը եր­բեք չի ու­զում ու­րիշ­նե­րի աչ­քին երևալ այն, ինչ կա, և դա այն դեպ­քում, երբ նա երբևէ որևէ ջանք չի գոր­ծադ­րում` լի­նե­լու հա­մար այն, ինչ ու­զում է երևալ: Բա­ցի այն, որ Աստ­ծո տե­րու­թյու­նը մեր­ժող­նե­րը, ինք­նա­բե­րա­բար, օ­բյե­տի­վո­րեն հայ­տն­վում են Նրա հա­կա­ռա­կոր­դի բա­նա­կում, չա­րը կա­մե­նում է մար­դուն դի­մազր­կել և այ­լա­փո­խել ան­դառ­նա­լիո­րեն, խե­ղել մարմ­նա­պես և հո­գե­պես, որ­պես­զի հնա­րա­վոր զղ­ջում ու վե­րա­դարձ չլի­նի: Քա­նի որ մար­դու հա­մար, ի տար­բե­րու­թյուն դևե­րի, Աստ­ված սահ­մա­նել է դարձ և ա­պաշ­խար­հու­թյուն:


Ապս­տամ­բա­ծը կա­րող է կր­կին հնա­զան­դու­թյան դառ­նալ: Ա­ռա­ջին հա­յաց­քից սա­տա­նա­յի ձգ­տու­մը, սու­բյեկ­տի­վո­րեն, ար­դեն ստեղծ­վա­ծի, սահ­ման­վա­ծի ու հաս­տատ­վա­ծի պար­զու­նակ ժխ­տումն է, սա­կայն խոր­քում դա սա­տա­նա­յի աստ­վա­ծաց­ված ու եր­կր­պագ­ված լի­նե­լու չի­րա­գործ­ված նկր­տում­նե­րը ի­րա­գոր­ծե­լու գեր­լար­ված մի ճիգ է: Այ­նինչ այս ա­մե­նը, օ­բյե­տի­վո­րեն, լույ­սի ու խա­վա­րի տա­րան­ջատ­ման գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կու­թյունն է. հատ­վա­ծա­կան խա­վա­րը կամ­բող­ջա­նա:
Մար­դը, Աստ­ծո ա­րա­րա­ծը լի­նե­լով, մարդ մնա­լու հա­մար պետք է շարժ­վի Աստ­ծո սահ­մա­նած կա­նոն­նե­րով և հաս­տա­տած օ­րենք­նե­րով: Երբ Նոր կտա­կա­րա­նում կար­դում ենք, թե «վեր­ջին օ­րե­րում» ինչ­պի­սին է լի­նե­լու մար­դը, թվարկ­ված հատ­կա­նիշ­նե­րից և ոչ մե­կը մարդ­կա­յին չէ, ան­գամ չի տե­ղա­վոր­վում շար­քա­յին, մարդ­կա­յին, օ­րի­նա­չափ մեղ­սա­հա­կու­թյան շր­ջա­նակ­նե­րում: Ներ­կա­յաց­վա­ծը մարդ­կա­յին նոր տե­սակ է, ո­րի հա­մար մեղ­քը էու­թյուն է ու կեն­սա­կերպ: Լիար­ժեք «աստ­վա­ծաց­ման» հա­մար սա­տա­նան, ի տար­բե­րու­թյուն Աստ­ծո, մար­դուն պար­տադ­րու՛մ է իր թա­գա­վո­րու­թյան օ­րենք­նե­րը, ո­րով­հետև նա չի վերս­տեղ­ծում, նա այ­լա­փո­խում է ե­ղա­ծը` ա­րար­չու­թյան պատ­րանք ստեղ­ծե­լով:


Մար­դը պետք է հե­ռա­նա ինքն ի­րե­նից, ու­րա­նա ինքն ի­րեն, դառ­նա ո՛չ ին­քը, որ­պես­զի դե­յու­րե հա­մար­վի չա­րի թա­գա­վո­րու­թյան հպա­տակ` սա­տա­նա­յա­պաշտ, թեև դե­ֆակ­տո նա, իր սխալ ըն­թաց­քի մեջ, ար­դեն իսկ սա­տա­նա­յա­պաշտ է: Գոր­ծըն­թա­ցի ա­վար­տին մար­դը դա­դա­րում է Աստ­ծո որ­դի լի­նել և դառ­նում է սա­տա­նա­յի որ­դե­գիր: Ա­մեն ինչ միան­գա­մից չի լի­նում: Մար­դուն կո­ղոպ­տում են աս­տի­ճա­նա­բար: Ինչ­պես ա­սում են` աչ­քը սո­վո­րի: Երբ մար­դը չի գո­ղա­նում, չի սպա­նում, չի օ­րի­նա­զան­ցում տու­գան­վե­լու, դա­տա­պարտ­վե­լու, ա­զա­տազ­րկ­վե­լու վա­խից միայն, դա ար­դեն իսկ դի­մազր­կում է և ա­նէա­ցում: Իսկ սա­տա­նա­յի թա­գա­վո­րու­թյու­նում այ­լընտ­րանք չկա: Մինչ­դեռ Աստ­ծո տե­րու­թյան մեջ այ­լընտ­րան­քը սերն է: Աստ­ծո հան­դեպ սի­րո ա­պա­ցույ­ցը պատ­վի­րա­նա­պա­հու­թյունն է: «Սի­րո մեջ եր­կյուղ չկա, և կա­տա­րյալ սե­րը հե­ռու է վա­նում եր­կյու­ղը, ո­րով­հետև եր­կյու­ղը տան­ջան­քի են­թա­կա է, և ով եր­կն­չում է, կա­տա­րյալ չէ սի­րո մեջ: Սի­րե՛նք Աստ­ծուն, ո­րով­հետև ա­ռա­ջի­նը Նա՛ սի­րեց մեզ, ...քան­զի ա՛յս է Աստ­ծո հան­դեպ մեր սե­րը. որ պա­հենք Նրա պատ­վի­րան­նե­րը» (Ա Հովհ. 4; 18-19, 5;3):


Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 1915

Մեկնաբանություններ