Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սի­րում եմ, ան­պա­րա­գիծ սի­րում եմ

Սի­րում եմ, ան­պա­րա­գիծ սի­րում եմ
18.09.2020 | 00:17

Գու­ցե Խաչ­վե­րա­ցի տոնն էր պատ­ճա­ռը, գու­ցե հա­սել եմ նիր­վա­նա­յի, գու­ցե հան­րա­հայտ «հո­գե­խան­գար­մուն­քի» փու­լին, կամ՝ պայ­ծա­ռա­տե­սու­թյան, չգի­տեմ: Գի­տեմ, որ արթ­նա­ցա ու հաս­կա­ցա, որ սի­րում եմ Ար­սեն Թո­րո­սյա­նին, ան­պա­րա­գիծ սի­րում եմ: Ա­նանձ­նա­կան: Մար­դը լեռ­ներն է մագլ­ցում ու զու­գա­հեռ հրա­ման­ներ տա­լիս, ո­րոն­ցից հա­մոզ­վում ես, որ բարձր լեռ­նե­րում կա թթ­ված­նա­յին քաղց և ազ­դում է վերևից ներքև բո­լոր օր­գան­նե­րի վրա: Հաս­կա­ցա, որ նույն­քան ու ա­վե­լի սի­րում եմ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին, ում ան­վս­տա­հու­թյան հայտ­նե­լու հարցն էր ԱԺ-ն քն­նար­կում սեպ­տեմ­բե­րի 16-ին: Բայց ա­մե­նից շատ սի­րում եմ Ա­րա­րատ Միր­զո­յա­նին: Պատ­ճա­ռը մի հարց­րեք: Սե­րը պատ­ճառ չի ու­նե­նում:


Ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տիոն Հա­յաս­տա­նի ԱԺ-ն եր­կու օ­րում վե­րաց­րեց սահ­մա­նադ­րա­կան ճգ­նա­ժա­մը: Մեն-մե­նակ՝ ա­ռանց ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի, «Իմ քայլն» ընտ­րեց ՍԴ 3 դա­տա­վոր­նե­րի: Ընտ­րեց՝ իր հա­մար էլ անս­պա­սե­լի, հա­մե­նայն դեպս, դա­տե­լով թեկ­նա­ծու­նե­րին ուղղ­ված հար­ցե­րից ու ե­լույթ­նե­րից, հատ­կա­պես ՀՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Ար­թուր Վա­ղար­շյա­նին, ում մեկ տա­րի ա­ռաջ մեր­ժել էր, բայց ա­վե­լի շատ ձայ­ներ տվեց, քան մյուս եր­կու­սին: Փաս­տա­ցի՝ նրա երկ­րորդ ա­ռա­ջադ­րու­մը ոչ թե խոր­հր­դա­րա­նի ինս­տի­տու­տի նկատ­մամբ ա­նար­գանք էր, այլ խոր­հր­դա­րա­նի հար­գանքն էր նա­խա­գա­հի ինս­տի­տու­տի նկատ­մամբ: Կամ՝ ե­րե­խա­նե­րը մե­ծա­նում են:


Եր­վանդ Խունդ­կա­րյա­նը ստա­ցավ կողմ՝ 84, դեմ՝ 2, Ար­թուր Վա­ղար­շյա­նը՝ կողմ՝ 86, դեմ՝ 1, Էդ­գար Շա­թի­րյա­նը՝ կողմ՝ 85, դեմ՝ 3: «Իմ քայ­լը» հաղ­թեց ինքն ի­րեն:
ԱԺ-ն հին նախ­կին­նե­րի փո­խա­րեն ՍԴ ու­ղար­կեց նոր նախ­կին­նե­րի, ի­մա՝ ա­պա­ցու­ցեց, որ հին ու նոր չկա, կա անհ­նա­զանդ, ու՝ հնա­զանդ հին, որ դառ­նում է նոր: Փոր­ձա­գետ­նե­րին մնում է բուռն քն­նար­կում­ներ ծա­վա­լել՝ ի՞նչ է լի­նե­լու Ալ­վի­նա Գյու­լու­մյա­նի հար­ցը, և գու­շա­կել՝ ի՞նչ վճիռ կկա­յաց­նի ՄԻԵԴ-ը, փոխ­հա­տու­ցու՞մ, թե՞ աշ­խա­տան­քի վե­րա­կանգ­նում: Կամ՝ ի՞նչ շան­սեր ու­նի Հրայր Թով­մա­սյա­նը ՍԴ նա­խա­գահ վե­րըն­տր­վե­լու: Նոր ՍԴ-ում` ոչ մի: ՄԻԵԴ-ն էլ, թերևս, կա­ռաջ­նորդ­վի ՍԴ ճգ­նա­ժա­մը չխո­րաց­նե­լու սկզ­բուն­քով ու կընտ­րի փոխ­հա­տուց­ման տար­բե­րա­կը:
Վա­հե Գրի­գո­րյա՞­նը, թե՞ Եր­վանդ Խունդ­կա­րյա­նը, ո՞վ կըն­տր­վի ՍԴ նա­խա­գահ՝ սա է հար­ցը, ո­րի պա­տաս­խա­նը գի­տի միայն Նի­կոլ Փա­շի­նյա­նը: ՈՒ­րիշ հարց էլ կա՝ ընդ­հան­րա­պես ՍԴ կու­նե­նա՞նք: Գու­ցե ա­յո, գու­ցե՝ ոչ: Կազ­մա­վոր­վող ՍԴ-ն այլևս իշ­խա­նու­թյան սր­տի ՍԴ-ն է, ինչ պետք է՝ կվա­վե­րաց­նի, ինչ պետք է՝ կո­րո­շի ու կմեր­ժի: Դա­տա­կան հա­մա­կար­գը Հա­յաս­տա­նում միշտ է ե­ղել իշ­խա­նահ­լու, ըն­դա­մե­նը իշ­խա­նու­թյունն է փոխ­վել: Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն կլի­նի, ինչ­պես խոս­տա­ցել է իշ­խա­նու­թյու­նը, ու գու­ցե վե­րաց­վի ՍԴ-ն՝ վե­րաց­նե­լով նաև վե­րա­կազ­մա­վոր­ման սահ­մա­նադ­րա­կան-հա­կա­սահ­մա­նադ­րա­կան լի­նե­լու ի­րա­վա­կան ու քա­ղա­քա­կան վե­ճը: Կլի­նի Գե­րա­գույն դա­տա­րան՝ ա­մե­նաար­դարն ու… տեքս­տը` ըստ «Կով­կա­սի գե­րու­հու»: Իսկ մինչ այդ ՍԴ-ն կլու­ծի իշ­խա­նու­թյան ըն­թա­ցիկ խն­դիր­նե­րը: ՈՒ դա սքան­չե­լի է, ո­րով­հետև իշ­խա­նու­թյանն ընտ­րել է ժո­ղո­վուր­դը, ու­րեմն՝ ժո­ղո­վուր­դը լու­ծում է ինքն իր հար­ցե­րը: «Իշ­խա­նու­թյուն­նե­րը ա­սել են, որ չեն ձևա­վո­րե­լու ՍԴ, ո­րը լի­նե­լու է խա­մա­ճի­կա­յին կամ պատ­կա­նե­լու է իշ­խա­նու­թյու­նը, այլ իշ­խա­նու­թյու­նը ձևա­վո­րե­լու է ՍԴ, ո­րը լի­նե­լու է նոր, ո­րը լի­նե­լու է սկզ­բուն­քա­յին: ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րը քն­նար­կում­նե­րից հե­տո ի­րենց ո­րո­շու­մը կա­յաց­րել են, և չեմ հա­մա­րում, որ այս­տեղ մենք որևէ մե­կին դա­վա­ճա­նել ենք»՝ ա­սաց ԱԺ փոխ­նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյա­նը: Հա՞ որ:


Հա, Աժ-ն նաև հեր­թա­կան քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վը ստեղ­ծեց՝ նոր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի ար­դյու­նա­վե­տու­թյունն ու­սում­նա­սի­րող: Ա­վե­լի ճիշտ՝ հանձ­նա­ժո­ղո­վը հու­լի­սին էր ստեղծ­վել՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի նա­խա­ձեռ­նու­թյամբ ու ի­րա­վուն­քի ու­ժով, բայց որ­պես­զի գոր­ծի, Աժ-ն պետք է սահ­մա­ներ ան­դամ­նե­րի թի­վը: ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն ու­զում են հանձ­նա­ժո­ղո­վի քն­նու­թյան ա­ռար­կա դարձ­նել ոչ միայն հա­մա­ճա­րա­կի վե­րաց­ման ուղ­ղու­թյամբ կա­ռա­վա­րու­թյան և պա­րե­տա­տան մի­ջո­ցա­ռում­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, այլև ար­տա­կարգ դրու­թյան ըն­թաց­քում մար­դու ի­րա­վունք­նե­րի սահ­մա­նա­փա­կում­նե­րի ի­րա­վա­չա­փու­թյու­նը։ Դժ­վար չէ ա­սել՝ ինչ ըն­թացք կու­նե­նա հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տան­քը, ո­րի կազ­մա­վո­րու­մը մի­նի բա­խում էր՝ Աժ փոխ­նա­խա­գահ Լե­նա Նա­զա­րյա­նի դի­րի­ժո­րու­թյամբ:

«Իմ քայ­լը» փոր­ձե­լու է քն­նար­կում­նե­րը մտց­նել իշ­խա­նու­թյուն-ընդ­դի­մու­թյուն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պար­զա­բան­ման փա­կու­ղի, ոչ թե կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում կա­ռա­վա­րու­թյան ու պա­րե­տա­տան գոր­ծու­նեու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան գնա­հատ­ման: Հա­մե­նայն դեպս՝ Աժ փոխ­նա­խա­գահ Լե­նա Նա­զա­րյա­նի հար­ցե­րը այդ տրա­մա­բա­նու­թյան մեջ էին:
Հանձ­նա­ժո­ղո­վը 12 ան­դամ կու­նե­նա. 7-ը` «Իմ քայ­լից», 3-ը` ԲՀԿ-ից, 2-ը` ԼՀԿ-ից: Ո­րո­շումն ըն­դուն­վեց 110 կողմ, 5 ձեռն­պահ, 0 դեմ ձայ­նե­րով: «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Լի­լիթ Մա­կուն­ցը հայ­տա­րա­րեց, որ հանձ­նա­ժո­ղո­վի ստեղ­ծումն ան­հաս­կա­նա­լի է. «ՀՀ-ում և ամ­բողջ աշ­խար­հում կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված հա­մա­վա­րա­կը դեռ հաղ­թա­հար­ված չէ: Այ­սօր շատ գիտ­նա­կան­ներ, բժիշկ­ներ փոր­ձում են պար­զել կո­րո­նա­վի­րու­սի ի­րա­կան ծա­գում­նա­բա­նու­թյու­նը, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն կտա հս­տակ հաս­կա­նալ, թե ո­րոնք են ար­դյու­նա­վետ, պաշտ­պա­նիչ և կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րը, ո­րոնք հնա­րա­վո­րու­թյուն կտան հան­րու­թյուն­նե­րին զերծ պա­հել վա­րա­կից: Հետևա­բար, մենք մնում ենք այն կար­ծի­քին, որ նման քն­նիչ հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծելն այս պա­հի դրու­թյամբ առն­վազն ան­հաս­կա­նա­լի է, ո­րով­հետև որևէ ի­րա­կան, շո­շա­փե­լի ար­դյունք չի տա­լու»: ՈՒ սա ևս մեկ հաս­տա­տում է, որ հանձ­նա­ժո­ղո­վում 7 ան­դամ ու­նե­ցող «Իմ քայ­լը» փոր­ձե­լու է ոչ թե վար­չա­պե­տի, պա­րե­տա­տան ու նա­խա­րա­րա­րի ձեռ­նար­կած քայ­լե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը պար­զել, այլ ըն­թա­ցիկ փոխ­մե­ղադ­րանք­նե­րի ճշ­մար­տա­ցիու­թյու­նը:


Ոնց է բե­րում իմ սի­րե­լի Ար­սեն Թո­րո­սյա­նի բախ­տը. մար­դը ար­ձա­կուր­դում է, կա­ռա­վա­րու­թյան նիս­տե­րին չի մաս­նակ­ցում, ԱԺ չի գնում, բայց հրա­ման­ներ է տա­լիս: Օ­րի­նակ՝ բու­հե­րի ռեկ­տոր­նե­րին: Առ այն, որ բո­լոր բու­հերն ու մի­ջին մաս­նա­գի­տա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը պետք է ա­րագ փո­խա­րի­նեն 65 և ա­վե­լի տա­րե­կան բո­լոր դա­սա­խոս­նե­րին ու ընտ­րեն նրանց փո­խա­րի­նող ե­րի­տա­սարդ կադ­րեր: Փաս­տա­ցի՝ Ար­սեն Թո­րո­սյա­նը հաս­կա­ցել է ու հրա­պա­րա­կավ ըն­դու­նել, որ կո­րո­նա­վի­րու­սը իր պատ­կե­րաց­րած թեթև հի­վան­դու­թյու­նը չէ, վա­րակ է, ո­րից ռեալ մեռ­նում են: Բայց ին­չու՞ հի­մա: ՈՒ­սում­նա­կան տա­րին սկս­վե­լուց հե­տո է ԱՆ նա­խա­րա­րը ձևա­վո­րում դա­սա­խոս­նե­րի ու ու­սա­նող­նե­րի ռիս­կի խմ­բե­րը, նրանց մուտ­քը ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն ար­գե­լում: Խո­րին շնոր­հա­կա­լու­թյուն նրան՝ իր աշ­խա­տան­քի պա­տաս­խա­նատ­վու­թյան բարձր գի­տակ­ցու­թյան հա­մար, հու­սանք, որ Ար­սեն Թո­րո­սյա­նը ձեռք կբե­րի նաև ժա­մա­նա­կի զգա­ցո­ղու­թյուն, զգա­ցո­ղու­թյուն­ներն ու գի­տե­լիք­նե­րը հա­մադ­րե­լու ու­նա­կու­թյուն: Այ­լա­պես՝ ստաց­վում է, որ նա պա­տա­հա­բար կաթ­վա­ծա­հար է ա­նում Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ո­լորտ­նե­րը: Նաև տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, որ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նում նա­խա­րար­ներն ի­րար հետ… չեն շփ­վում: Նման հրա­ման ոչ թե ար­ձա­կուրդ­ված Ար­սեն Թո­րո­սյա­նը պետք է տար, այլ՝ ԿԳՍՄ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը՝ օ­գոս­տո­սի կե­սին՝ նա­խա­պես խոր­հր­դակ­ցե­լով ա­ռող­ջա­պա­հու­թյան ու ֆի­նանս­նե­րի նա­խա­րար­նե­րի հետ, և՝ ՄԻՊ-ի, ո­րով­հետև խնդ­րա­հա­րույց հրա­մա­նում կան անձ­նա­կան տվյալ­նե­րի բա­ցա­հայտ­ման պա­հանջ­ներ: ՈՒ մի հարց էլ՝ ին­չու՞ Ար­սեն Թո­րո­սյա­նը մի հրա­ման էլ չի ու­ղար­կում ՀՖՖ, որ ո­րո­շել է մար­զա­սեր­նե­րին մար­զա­դաշտ վե­րա­դարձ­նել, թե՞ ՀՖՖ-ն միայն թես­տա­վոր­ված ու բա­ցա­սա­կան պա­տաս­խա­նով է մար­զա­դաշտ թող­նե­լու ֆուտ­բո­լա­սեր­նե­րին: Կամ՝ ֆուտ­բո­լը խաղ է, որ կո­րո­նա­վի­րու­սը չի սի­րում ու չի գնա­լու մար­զա­դաշտ: Ժա­մա­նա­կին Սալ­տի­կով-Շչեդ­րինն ա­սում էր, որ Ռու­սաս­տա­նը մինչև հի­մա գո­յու­թյուն ու­նի, ո­րով­հետև վատ օ­րենք­ներն ա­վե­լի վատ կա­տար­վում են: Չա­պա­վի­նենք դա­սա­կա­նի ի­մաստ­նու­թյա­նը և հի­պո­թե­զին, որ վատ հրա­ման­ներն ա­վե­լի վատ կա­տար­վե­լու են: Կո­րո­նա­վի­րու­սը կյան­քի ու մահ­վան հար­թու­թյան մեջ գոր­ծող ան­տե­սա­նե­լի ուժ է, ո­րի դեմ նույն­քան ու­ժեղ, խե­լա­ցի ու ա­պա­քա­ղա­քա­կան պետք է լի­նել, որ­քան ինքն է: Այ­նուա­մե­նայ­նիվ, Ար­սեն Թո­րո­սյա­նի բախ­տը բե­րում է, ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի կազ­մա­քանդ­ման, կո­ռուպ­ցիոն ռիս­կե­րի, հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ու հա­զա­րից ա­վե­լի մա­հե­րի բեռն իր ու­սե­րին է, ԱԺ-ում Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու հարցն էին քն­նար­կում: ԿԳՍՄ նա­խա­րա­րի ծանր օ՞­րը: Ոչ: Նա սեպ­տեմ­բե­րի 16-ին ԱԺ ե­կավ ա­սու­լի­սից, որ­տեղ ար­դեն պա­տաս­խա­նել էր իր հրա­ժա­րա­կա­նի հար­ցին. «Ե­թե հիմ­քեր լի­նեն, ես մեկ րո­պե ա­վե­լի չեմ մնա այս պաշ­տո­նին և ինքս դի­մում կգ­րեմ: Կխնդ­րեմ մեր գոր­ծըն­կեր­նե­րին հրա­ժա­րա­կան­նե­րով ինձ չվա­խեց­նել: Ես չեմ վա­խե­նում դրա­նից: Ես հե­ղա­փո­խա­կան թի­մի ա­ռաջ­նորդ­նե­րից մեկն եմ ե­ղել և եմ»: Այս պա­տաս­խա­նի մեջ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ամ­բողջ տրա­մա­բա­նա­կան հա­մա­կարգն է. ին­քը հե­ղա­փո­խա­կան թի­մի ա­ռաջ­նորդ է, ու­րեմն անս­խա­լա­կան է, սխալ­վում են իր սխալ­նե­րը բարձ­րա­ձայ­նող­նե­րը: ՈՒ ոնց չսի­րես այս եր­կա­թե տրա­մա­բա­նու­թյու­նը: Մա­նա­վանդ, որ նրա օ­րա­կար­գում հրա­ժա­րա­կան չկա, կա ո­լոր­տի բա­րե­փո­խում­ներ ու նո­րու­թյուն­ներ բե­րե­լը: Իսկ խոր­հր­դար­նում չհն­չեց հո­դա­բաշխ ու հիմ­նա­վոր պատ­ճա­ռա­բա­նու­թյուն, թե ին­չու չպետք է լի­նեն այդ բա­րե­փո­խում­նե­րը, ինչ վտանգ են ներ­կա­յաց­նում հայ ինք­նու­թյա­նը, ե­րե­խա­յի պատ­մամ­շա­կու­թա­յին մտա­ծո­ղու­թյան ձևա­վոր­մա­նը, հա­յոց պատ­մու­թյանն ու հա­յոց լեզ­վին, հայ գրա­կա­նու­թյանն ու Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուն: Ընդ­հան­րա­պես՝ մտա­ծո­ղու­թյան ու­նա­կու­թյան ձևա­վոր­մա­նը: Չհն­չեց: Հն­չե­ցին նույն­քան պո­պու­լիս­տա­կան մե­ղադ­րանք­ներ, որ­քան դե­մա­գո­գիկ էին նա­խա­րա­րի պա­տաս­խան­նե­րը: Ոչ սկզ­բուն­քա­յին, ոչ ըն­թա­ցիկ հար­ցե­րում չե­ղան լու­ծում­ներ:


Սկս­վել է կո­րո­նա­վի­րու­սի երկ­րորդ ա­լի­քը, շատ եր­կր­նե­րում բու­հերն ու դպ­րոց­նե­րը չեն բաց­վել, ի՞նչ ենք ո­րո­շում մենք: Բա­ցենք՝ փա­կե՞նք: Նույ­նիսկ ե­թե թես­տա­վոր­ված 7000 ու­սու­ցիչ­նե­րի 1 տո­կոսն է կո­րո­նա­վի­րուս ու­նե­ցել, դա­սա­խոս­նե­րի թես­տա­վոր­ման մա­սին նա­խա­րա­րը չի էլ մտա­ծել, ա­ռա­վել ևս՝ ա­շա­կերտ­նե­րի կամ ու­սա­նող­նե­րի, մի­մյանց հան­դի­պու­մը դա­սա­րա­նում կամ լսա­րա­նում մե­ծաց­նում է վա­րա­կի ռիս­կը: Ան­կախ՝ ռիս­կի խմ­բե­րու՞մ են, թե՞ ոչ: Թղ­թի վրա ա­մեն ինչ հեշտ է, կյան­քը ի­ջեց­նում է ի­րա­կան գետ­նի վրա: Իսկ ի­րա­կան գետ­նի վրա ակն­հայտ է.
1. Ոչ թե իշ­խա­նու­թյունն է ու­ժեղ ու ճիշտ, այլ ընդ­դի­մու­թյունն է թույլ ու ան­հա­մո­զիչ: Ընդ­դի­մու­թյան փաս­տարկ­ներն են բա­ժա­կա­ճա­ռա­յին մա­կար­դա­կի, կյան­քը լիու­լի նրանց հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ա­վե­լի կոնկ­րետ ու ա­վե­լի նպա­տա­կա­մետ լի­նել:
2. Տա­րօ­րի­նակ պատ­կեր է Հա­յաս­տա­նում. դե­րա­կա­տար­նե­րը նույնն են, բայց դե­րե­րով փո­խա­տեղ­վել են: Իշ­խա­նու­թյանն ընտ­րել է ժո­ղո­վուր­դը, և, փաս­տա­ցի, ժո­ղո­վուր­դը այ­սօր չու­նի ընդ­դի­մու­թյան կա­րիք ու չի ա­ջակ­ցում իշ­խա­նու­թյան ընդ­դի­մա­խոս­նե­րին: Նախ­կի­նում ընդ­դի­մու­թյու­նը միան­շա­նակ ու­ներ ժո­ղովր­դի ա­ջակ­ցու­թյունն ու չու­ներ ֆի­նանս­ներ՝ իբրև կու­սակ­ցու­թյուն կա­յա­նա­լու ու մար­զե­րում տա­րած­վե­լու՝ հա­մա­կիր­ներ գտ­նե­լու: Այ­սօր ընդ­դի­մու­թյունն ու­նի միայն փող, ու՝ ոչ ժո­ղովր­դի ա­ջակ­ցու­թյու­նը: Հատ­կա­պես ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կա­նը: Ակն­հայտ է, որ դի­մակ­ներ դնե­լու պա­հան­ջի, խա­ղո­ղի ցածր գնի և այն պատ­ճա­ռով, որ Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նի ա­ռաջ օ­դա­յին սահ­մա­նը չի բա­ցում, իշ­խա­նու­թյան հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջը չի գտ­նե­լու հա­մա­ժո­ղովր­դա­կան ա­ջակ­ցու­թյուն: Այդ նպա­տակ­ներն ա­ռա­ջադ­րող ընդ­դի­մու­թյու­նը կտր­ված է կյան­քից ու կաս­տա­յա­նա­լու է մինչև ընտ­րու­թյուն­ներ: Ե­թե ան­գամ ինչ-որ պատ­ճա­ռով ար­տա­հերթ լի­նեն:
3. Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձևա­վո­րած իշ­խա­նու­թյու­նը ու­նի բա­զում սխալ­ներ ոչ միայն իր ա­րած, այլև չա­րած քայ­լե­րով: Ի­րա­կան ընդ­դի­մու­թյու­նը ոչ թե պի­տի պայ­քա­րի քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան դեմ, այլ ներ­կա­յաց­նի զար­գաց­ման իր ա­ռա­ջարկ­ներն ու ծրագ­րե­րը և ընտ­րու­թյուն­նե­րում ստա­նա բո­լո­րից շատ ձայ­ներ: Բայց Հա­յաս­տա­նում թե իշ­խա­նա­կան, թե ընդ­դի­մա­դիր դաշ­տում տե­րու­տի­րա­կա­նը պո­պու­լիզմն է ու մեկ էլ՝ մի­մյանց մե­ղադ­րե­լով միա­վոր հա­վա­քե­լու պատ­րան­քը: Ցա­վոք:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Միով բա­նիվ՝ ՔՊ-ն չոր հաշ­վով հաղ­թեց ՍԴ-ում ու ԱԺ-ում: Հի­մա ո՞նց ան­պա­րա­գիծ սի­րով չսի­րես այս եր­կի­րը, որ­տեղ ա­մեն ինչ ան­ցո­ղիկ է, հա­րա­բե­րա­կան ու փո­փո­խա­կան: Սե­րը ստ­վեր չու­նի, ինչ­պես լույ­սը, մնա­ցած ա­մեն ինչն ու ա­մեն ոք ստ­վեր են գցում նույ­նիսկ սի­րո վրա: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 5947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ