Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Բանակցությունների հիմնական թեման ժամանակացույցի մշակումն է

    Բանակցությունների հիմնական թեման ժամանակացույցի մշակումն է

    31.12.2013| 01:13
    Չնայած Ծննդյան տոներին Ժնևում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը: Այս անգամ բանակցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետությունների, Գերմանիայի և Իրանի փորձագետները:
  • Կոռուպցիոն սկանդալը Թուրքիային 100 միլիարդ դոլար է արժեցել

    Կոռուպցիոն սկանդալը Թուրքիային 100 միլիարդ դոլար է արժեցել

    31.12.2013| 01:06
    Կոռուպցիոն սկանդալի պատճառով Թուրքիայում առաջացած քաղաքական անկայունությունը երկրի տնտեսությանը հասցրել է 100 միլիարդ դոլարի վնաս։ Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Բյուլենթ Առինջը։
  • Իրանի ամենահարուստ մարդը ձերբակալվել է

    Իրանի ամենահարուստ մարդը ձերբակալվել է

    31.12.2013| 00:54
    Իրանում ձերբակալվել է երկրում ամենահարուստ մարդը՝ գործարար, միլիարդատեր Բաբակ Զանջանին։ Ինչպես հաղորդում է BBC-ն, պաշտոնապես չի հայտարարվում, թե ինչ մեղադրանք է ներկայացված նրան, սակայն վերջերս Իրանի խորհրդարանի պատգամավորների խումբը մեղադրել էր Զանջանիին կոռուպցիայի մեջ։ Ինքը՝ գործարարը, հերքում է բոլոր մեղադրանքները։
  • Քոչարյանը հավատարիմ է մնում իր «բառուբանին»

    Քոչարյանը հավատարիմ է մնում իր «բառուբանին»

    30.12.2013| 21:33
    Ռոբերտ Քոչարյանը բավականին ծանր է տարել վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ասուլիսում հնչած որոշ գնահատականներ: Այսօր իր կայքով ՙմեկ հարցի՚ շրջանակում հարցազրույց է տվել և պատասխանել վարչապետին` կենտրոնանալով ասուլիսում շինարարական ծավալների առնչությամբ հնչած դիտարկումների վրա:
  • Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան

    Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան

    30.12.2013| 21:32
    Մեր քաղաքում, ուր տոննաներով աղ է ծախսվում, ուր ողջ գիշեր փողոցներն ու բակերը մաքրվում են, ամենուր մերկասառույց է: Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան: Մեր քաղաքում բուդն ու տոլման ավանդական են ու մոդայիկ: Տոնական սեղանի ճոխությունը միշտ չէ որ խոսում է գրպանիդ պարունակության մասին: Դատարկ գրպանների, ջուր քաշող կոշիկների, հետտոնական դեպրեսիայի մասինչխոսենք, տոնական չէ:
  • Ինչո՞ւ խոսեց Քոչարյանը

    Ինչո՞ւ խոսեց Քոչարյանը

    30.12.2013| 15:35
    Տևական ընդմիջումից հետո իր ոչ պաշտոնական կայքին հարցազրույց է տվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայ-ռուսական գազային պայմանագրի, ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալու որոշման մասին չասելով որևէ խոսք, չանելով որևէ դիտարկում (կարծես վերջին ամիսներին նման բաներ չեն եղել, դրանց դեմ բողոքի ակցիաներ չեն կազմակերպվել, և Հայաստանի համար էլ դրանք շատ երկրորդական խնդիրներ են)՝ Ռոբերտ Քոչարյանը կենտրոնացել է շինարարության ծավալների նվազման վրա, իր մտահոգությունն արտահայտել առ այն, որ արտագաղթի տեմպերն աճել են, երկրում խորացել է ապատիան, իսկ արտագաղթի տրամադրված մարդն իր երկրում չի մտածում անշարժ գույք ձեռք բերելու մասին:
  • Ցավակցում ու դատապարտում են ահաբեկչությունը

    Ցավակցում ու դատապարտում են ահաբեկչությունը

    30.12.2013| 14:03
    Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Ռուսաստանին՝ Վոլգոգրադի ահաբեկչության առիթով: Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը դատապարտում է ահաբեկչությունը, որ ոչ ազգություն ունի, ոչ սահմանններ է ճանաչում և պատրաստ է առաջադեմ մարդկության հետ պայքարել XXI դարի այդ չարիքի հետ:
  • Հռոմի պապը աղոթում է Սիրիայի՝ քաղաքակրթության և կրոնների օրրանի խաղաղության համար

    Հռոմի պապը աղոթում է Սիրիայի՝ քաղաքակրթության և կրոնների օրրանի խաղաղության համար

    30.12.2013| 13:58
    Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ուղերձ է հղել. նա երախտագիտություն է հայտնել պապին Սիրիայի ճգնաժամի նկատմամբ դրսևորած դիրքորոշման համար: Ասադը նշել է, որ ճգնաժամը կհաղթահարվի համազգային երկխոսությամբ սիրիական ղեկավարությամբ՝ առանց դրսի միջամտության և միայն սիրիացիները իրավունք ունեն իրենց ապագան որոշեել քվեատուփերի առաջ:
  • Անհրաժեշտ է, որ Թուրքիան վերադառնա ժողովրդավարական բարեփոխումներին

    Անհրաժեշտ է, որ Թուրքիան վերադառնա ժողովրդավարական բարեփոխումներին

    30.12.2013| 13:55
    Եվրամիությունը մտահոգ է Թուրքիայի կոռուպցիոն սկանդալի առնչությամբ, որի հետւանքով կիսով չափ փոխվել է կառավարության կազմը և մասշտաբային զտումեր են կատարվել ոստիկանական համակարգում: Դեկտեմբերի 28-ին Եվրամիության ընդլայնման քաղաքականության և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին՝ օբյեկտիվ լինել ծագած խնդրի լուծման գործընթացում:
  • Մահապարտները բոյկոտում են Սոչիի օլիմպիադան

    Մահապարտները բոյկոտում են Սոչիի օլիմպիադան

    30.12.2013| 13:42
    Այսօր առավոտյան 08:30 -ին ՌԴ Վոլգոգրադ քաղաքում տրոլեյբուս է պայթեցվել: Զոհվել է 14 մարդ, 20-ից ավելին վիրավորվել է: Նախնական տվյալներով պայթյունի հեղինակը տղամարդ-մահապարտ է, ում մարմնի մնացորդները ուղարկվել են փորձաքննության: ՌԴ իրավապահները տրոլեյբուսի պայթյունը կապում են երեկ Վոլոգոգրադի կենտրոնական ավտոկայանում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետ, որի ժամանակ զոհվել էր 17 մարդ, իսկ 50-ը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: